Կալմար (քաղաք)
Կալմար (շվեդերեն՝ Kalmar), համարվում է Շվեդիայի ամենահին քաղաքներից մեկը՝ Կալմարի լենի կենտրոնը:
Բնակավայր | ||
---|---|---|
Կալմար | ||
շվեդերեն՝ Kalmar[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1100 թ. | |
Մակերես | 1998±0,5 հեկտար | |
ԲԾՄ | 8±1 մետր | |
Բնակչություն | ▲41 110 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[2] | |
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | (+46) 480 | |
Փոստային ինդեքսներ | 390 02–398 09[3] | |
Պաշտոնական կայք | kalmar.se | |
| ||
Միջնադարում մեծությամբ եղել է պետության երրորդ քաղաքը և հանդիսացել է առևտրի կենտրոն, հիմնականում երկաթի արտահանման գծով, որով հիմնականում զբաղվում էին գերմանացի առևտրականները: Քաղաքը կազմավորվել է Կալմար ամրոցի շուրջը, որն էլ իր հերթին կառուցվել էր 12-րդ դարում և նախատեսված էր ծովահեններից և դանիացիներից պաշտպանվելու համար[4]:
Այլ տեսարժան վայրերից են Կալմարի մայր տաճարը, որը նախագծվել է Տեսսինի կողմից:
ԱշխարհագրությունԽմբագրել
Գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Բալթիկ ծովի ափին: Կալմար քաղաքում է գտնվում Շվեդիայի ամենաերկար Էլանդի կամուրջը, որը կապում է Էլանդ կղզին Սկանդինավյան թերակղզու հետ:
ՊատմությունԽմբագրել
Կալմարի շրջակայքում գտնվող տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են Քարի դարի հետքեր: Կալմար քաղաքի գոյության ամենահին ապացույցը սկսվում է 11-րդ դարից:
Քաղաքի ամենահին դրոշմը համընկնում է 1255-ից մինչև 1267 թվականներին, որն էլ համարվում է Սկանդինավիայի հայտնի ամենահին քաղաքի կնիքը:
Ամրոցի հիմքը դրվել է 12-րդ դարում պաշտպանության և դիտարկման համար կլոր աշտարակի կառուցմամբ: Աշտարակն անընդհատ ընդլայնվում էր 13-րդ դարում, ինչի արդյունքում Մարգարիտ թագուհին ամրոցում անցկացնում էր Շվեդիայի և Նորվեգիայի պետությունների ղեկավարների միջև հանդիպումները, իսկ 1397 թվականի հուլիսի 13-ին ստորագրվեց Կալմարի միության վերաբերյալ համաձայնագիր, որը գոյատևեց մինչև 1523 թվականը: Կալամարը գտնվում է Դանիայի սահմանից ոչ հեռու (Սկանանի տարածքները, այսինքն՝ Բլեկինջի, Հալանդի և Սկանիայի նահանգները հանձնվեցին Դանիային), այնտեղ կար նաև նավահանգիստ և կազմակերպվում էր առևտուր, որն էլ մեծ նշանակություն ուներ:
1540-ական թվականներին առաջին թագավոր Գուստավ I Վազան, այնուհետև նրա որդիները Էրիկ XIV-ը և Յուհան III-ը կազմակերպեցին ամրոցի վերակառուցումը Վերածննդի դարաշրջանի հոյակապ ոճով: Կալմարը 1603-1915 թվականներին թեմական քաղաք էր: 1634 թվականին հիմնադրվեց Կալմար կոմսությունը: 1660 թվականին սկսվեց Կալմարի մայր տաճարի շինարարությունը, որի նկարազարդումները կատարել է Նիկոդեմոս Տեսսի Ավագը: Տաճարը բացվեց 1703 թվականին: 1611-1613 թվականներին քաղաքը տուժեց կալմարյան պատերազմի ժամանակ, որը սկսվեց Կալմար ամրոցի դանիացիների կողմից պաշարմամբ: 1611 թվականը համարվում է Կալմարի պատմության ամենադժվար ժամանակահատվածը, բայց ոչ միակը. դանիա-շվեդական պատերազմի ժամանակ ամրոցը 22 անգամ պաշարվեց, բայց երբեք չգրավվեց: 1658 թվականին Ռոսկիլդի պայմանագրից հետո Կալմարի ռազմավարական նշանակությունը աստիճանաբար նվազեց, քանի որ սահմանները տեղափոխվեցին դեպի հարավ: 1689 թվականին թագավորը ստեղծեց իր հիմնական ռազմածովային բազան հարավում՝ Կարլսկրոնում, և այդպիսով Կալմարը կորցրեց Շվեդիայի գլխավոր ռազմական առաջավոր դիրքերից մեկի կարգավիճակը:
Կալմարի մայր տաճարԽմբագրել
Նոր Կալմար քաղաքը կառուցվել է Կվարնհոլմենում 1600-ականների կեսերին: Հին քաղաքից տեղափոխվելը հիմնականում ավարտվել է 1658 թվականին: Վերածննդի ներկայիս իդեալներից հետո նախատեսվում էր կառուցել նոր, ամրացված քաղաք: Ըստ այդ սխեմայի, նախատեսվում էր Կալմարի Ստուրտորետի մեծ հրապարակում կառուցել մայր տաճարը և ռատուշայի շենքը: Կալմարի մայր տաճարի նկարների շարքը արտացոլում էր նոր ոճի բարդ փոխհարաբերությունները պատարագային նկատառումների և ամրոց- քաղաքի ավանդույթների և պահանջների միջև: Աշխատանքները սկսվեցին 1660 թվականին, բայց դրանք մի քանի անգամ ընդհատվեցին, այդ թվում ՝ դանիա-շվեդական պատերազմի ժամանակ: Շինարարությունը վերսկսվեց, և Կալմարի տաճարի կառուցումն ավարտվեց 1703 թվականին[5][6]:
Արդի ժամանակաշրջանԽմբագրել
Կալմարը նախաձեռնել է վառելիքի սպառումը նվազեցնելու համապարփակ ծրագիր: Մոտավորապես 450 աշխատող ունեցող բեռնափոխադրումներ իրականացնող տեղական ընկերությունը տեղադրեց համակարգիչներ, որոնք վերահսկում էին վառելիքի ծախսման արդյունավետությունը, դիզելային սպառումը նվազեցնելով 10 տոկոսով, մեկ տարի վճարելով սարքավորումների արժեքը: Ընկերությունը ներկայումս ձգտում էր իր տրանսպոչտային միջոցները լիցքավորել բիովառելիքով: Փայտանյութերի մեծ արտադրամասում օգտագործվում էր գոլորշի և տաք ջուր, որը ժամանակին բաց էր թողնվում որպես թափոն՝ ստորգետնյա խողովակաշարերի միջոցով ջեռուցում ապահովելու համար, և բավականաչափ էլեկտրաէներգիա էր արտադրում ՝ սեփական կարիքների և 20000 տների ջեռուցման համար: Շինարարական նորմաները պահանջում են ջերմամեկուսացում և արդյունավետ պատուհաններ` նոր շինարարության կամ արդիականացման համար: Փողոցային լամպերը օգտագործում են էներգախնայողական նատրիումային լամպեր, իսկ ավտոմեքենաների դիլերները նպաստում էին խնայողական վառելիքով արդյունավետ և հիբրիդային մեքենաների օգտագործմանը:
2011 թվականին շահագործման հանձնվեց Guldfågeln Arena-ն: Սա քաղաքի Կալմար ֆուտբոլային ակումբի նոր մարզադաշտն է[7], որի տարողունակությունը կազմում է 12000 հանդիսական և ներկայումս համարվում է Շվեդիայի նորագույն մարզադաշտերից մեկը:
ԿրթությունԽմբագրել
Քաղաքում է տեղակայված Լիննեուսի պետական համալսարանի (շվեդերեն՝ Linnéuniversitetet) երկու կամպուսներից մեկը:
Եղբայր-քաղաքներԽմբագրել
Կալմարը ունի ինը քույր-քաղաքներ[8]:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2020.
- ↑ http://www.geopostcodes.com/Kalmar_Kalmar
- ↑ Дворцы и замки Швеции
- ↑ «Кафедральный собор Кальмара»։ Swedenhome։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին
- ↑ Денис Богомолов КАЛЬМАР: ШВЕДСКАЯ ГЛУБИНКА // Вокруг света. — 1999. Архивировано из первоисточника 26 Օգոստոսի 2017.
- ↑ «Клуб Kalmar Fotbollsförening»։ Wildstat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին
- ↑ «Våra vänorter» (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-27-ին
Արտաքին հղումներԽմբագրել
- Kalmar Municipality – Official site
- iKalmar – a social network for citizens of Kalmar
- Kalmar Castle
- Kalmar City Archived 2014-12-20 at the Wayback Machine. – pictures from nightlife in Kalmar
- University of Kalmar
- Barometern Oskarshamns-Tidningen – daily newspaper from Kalmar and Oskarshamn
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կալմար (քաղաք) կատեգորիայում։ |