Լյունեբուրգ
Լյունեբուրգ (գերմ.՝ Hansestadt Lüneburg [ˈhan.zə.ʃtat ˈlyː.nə.bʊɐk], Հանզայան գերմանական քաղաք Ստորին Սաքսոնիայում, Համբուրգից 50 կմ հարավ-արևելք։Լյունեբուրգ շրջանի կենտրոն։ Լյունեբուրգով հոսում է Իլմենաու գետը՝ Էլբայի վտակը։ Բնակչությունը 70312 մարդ (2005 թվական)
Քաղաք | |||
---|---|---|---|
Լյունեբուրգ | |||
Lüneburg | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Հող | Ստորին Սաքսոնիա | ||
Համայնք | Lüneburg? | ||
Ներքին բաժանում | 24 շրջաններ | ||
Քաղաքապետ | Ուիլրիխ Մեդգե | ||
Մակերես | 70, 34 կմ² | ||
ԲԾՄ | 17 մ | ||
Բնակչություն | 72 492[1] մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 04131 | ||
Փոստային դասիչ | 21335-21337-21339 | ||
Ավտոմոբիլային կոդ | LG | ||
03 3 55 022 | |||
Պաշտոնական կայք | lueneburg.de | ||
| |||
Պատմություն
խմբագրելՄիջնադարում քաղաքը հայտնի դարձավ կերակրի աղի վաճառքով։ Քաղաքի մոտ գտնվում էին մի քանի բնական աղի հանքեր։ Այն արտահանում էին հարևան երկրամասեր։ Հին աղի ճանապարհով հասցնում էին Լյուբեկ, որտեղից էլ ամբողջ բալթյան շրջանները։ Երկար ժամանակ Լյունեբուրգը եղել է Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաք. քաղաքը և իր աղը եղել են Հանզայի հզորության և ծաղկունքի գրավական։
Լյունեբուրգը առաջին անգամ հիշատակվել է 956 թվականի ձեռագրերում։ 1158 թվականին լյունեբուրգյան վաճառականներից շատերը դարձան Առևտրային միության լիիրավ անդամ։ Հանզայի մեջ քաղաքն առաջին անգամ ընդունեցին 1356 թվականին, երկու պատճառով՝ աշխարհագրական դիրքը և առևտրային կոմերցիոն նշանակությունը։
16-17-րդ դարերում Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաքն էր, որը կառավարում էին Վելֆերը։ Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Հանովեր, քաղաքի քաղաքական-տնտեսական նշանակությունը իջավ։ 1700-1703 թվականներին Լյունեբուրգի Սուրբ Միքայել եկեղեցու երգչախմբային դպրոցում սովորել է Յոհան Սեբաստիան Բախը։ Այստեղ էլ նա ծանոթացել է հայտնի երգեհոնահար Բյոմ Գեորգի հետ, ով աշխատում էր Սուրբ Հովհանի եկեղեցում, որը մեծ ազդեցություն է թողել կոմպոզիտորի հետագա ճակատագրի վրա։
1815 թվականին Լյունեբուրգի քաղաքացիներից կազմվեց Լյունեբուրգի գումարտակը, որը մասնակցեց Վաթերլոյի ճակատամարտին։ Գումարտակի դրոշը տանում էր Պոն դինաստիայի արքայազնը։ Գումարտակը՝արքայազնի գլխավորությամբ, համարյա ամբողջ կազմով զոհ գնաց Գե-Սենտի պաշտպանության ժամանակ։
1814 թվականին Լյունեբուրգը մնաց Բրաունշբեյգ-Լյունեբուրգի կազմում, որը Վիեննայի կոնգրեսի որոշմամբ վերակազմավորվեց որպես Հանովերի թագավորություն։
Ավստրո-պրուսա-իտալական պատերազմից հետո՝ 1866 թվականին Հանովերի թագավորությունը բռնի միացվեց Պրուսիային և վերակազմավորվեց որպես Պրուսիայի արվարձան՝ Հանովեր։ Նրա կազմի մեջ Լյունեբուրգը մնաց մինչև Պրուսիայի արվարձանի վերացումը՝ 1946 թվականը և հանդիսացավ Լյունեբուրգ շրջանի կառավարության վարչական կենտրոն։
Երրորդ ռեյխի ժամանակ 1937 թվականից Լյունեբուրգը «Արևելյան Հանովերի» մայրաքաղաքն էր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին 1945 թվականի մայիսի 4-ին Լյունեբուրգից հարավ՝ Վենդիշ-Էֆերն գյուղի մոտ, գերմանական պատվիրակությունը գեներալ-ադմիրալ Հանս Գեորգ ֆոն Ֆրիդեբուրգի գլխավորությամբ բրիտանական ֆեդմարշալ Բերնարդ Մոնտհոմերի ներկայությամբ ստորագրեց Գերմանիայի հյուսիսարևմտյան տարածքում, Դանիայում և Նիդերլանդներում գերմանական զորքերի կապիտուլացիայի մասին ակտը։ Պատերազմի ավարտին Լյունեբուրգը մտավ բրիտանական օկուպացիոն գոտի։
Լյունեբուրգում ինքնասպանություն գործեց հայտնի նացիստ, ռեյսֆյուրեր ՍՍ Հենրիխ Հիմլերը:Հայտնվելով բրիտանական գերության մեջ՝ հարցաքննությունից առաջ ուտելով մեկ սրվակցիանային կալիումի։ Ինչպես նաև Լյունեբուրգում բրիտանական հոսպիտալում ինքնասպանության փորձից հետո մահացավ Արևելյան Հանովերի գայլուտեր Օտտո Տելշովը, ով ձերբակալվել էր անգլացիների կողմից։
Աղի արտահանումը վերջնականապես ավարտվեց 1980 թվականին։ Այդ թվականը դարձավ արտահանման հազարամյա պատմության վերջինը։ 1989 թվականին Լյունեբուրգում հիմնադրվել է համալսարան։ Երկարատև անտառահատումները, որոնք հիմնականում օգտագործվում էին որպես վառելափայտ հանգեցրեց նրան, որ առաջացան յուրահատուկ լյունեբուրգյան ամայությունները։
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի հրապարակ
-
Քաղաքի խորհրդանիշ
-
Հին նավահանգստի համայնապատկեր
-
Քաղաքի օդային պատկեր
-
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
-
Սուրբ Նիկողայոս եկեղեցու ինտերեր
-
Քաղաքային հրապարակ
-
Հին խանութ
-
Քաղաքի տեսարան ջրային աշտարակից
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյունեբուրգ» հոդվածին։ |