Օվերն-Ռոն-Ալպեր
Օվերն-Ռոն-Ալպեր (ֆր.՝ Ôvèrgne-Rôno-Âlpes), երկրամաս Ֆրանսիայի արևելքում, ստեղծվել է 2014 թվականի ֆրանսիական վարչական բարեփոխումների արդյունքում, միավորելով Օվերն և Ռոն Ալպեր մարզերը։ Նոր երկրամասը ստեղծվել է 2016 թվականի հունվարի 1-ից, 2015 թվականի ֆրանսիական տարածաշրջանային ընրությունների արդյունքներով[2]: Վարչական կենտրոնն է Լիոն քաղաքը:
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Southeastern France? և Q88521126? | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Լիոն | ||||
Ամենաբարձր կետ | Մոնբլան | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Auvergne-Rhône-Alpes? | ||||
Բնակչություն | ▲8 078 652 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||||
Տարածք | 69 711 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հունվարի 1, 2016 թ. | ||||
Սահմանակցում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Օկսիտանիա, Նոր Ակվիտանիա, Լուարի Կենտրոնական Հովիտ, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Ժնև, Վալլե Դ'Աոստա, Վալե, Պիեմոնտ և Վո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Օվերն, Ռոն-Ալպ և Auvergne? | ||||
ISO 3166-2 կոդ | FR-ARA | ||||
Հեռախոսային կոդ | 04 | ||||
Անվանված է | Օվերն և Ռոն-Ալպ | ||||
auvergnerhonealpes.fr(ֆր.) |
Երկրամասի տարածքը կազմում է ավելին քան 69711 քառակուսի կիլոմետր, այսպիսով այն երրորդն է Ֆրանսիայում ըստ մեծության: Բնակչությունը կազմում է 7 695 264 մարդ (2-րդը երկրամասերի շարքում, Իլ դը Ֆրանսից հետո)[3]։
Աշխարհագրություն խմբագրել
Երկրամասը սահմանակից է Պրովանս Ալպեր Լազուր ափ և Օկսիտանիա երկրամասերին հարավում, Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտեին հյուսիսում, Նոր Ակվիտանիաին արևմուտքում, և Շվեցարիայի (կանտոններ՝ Ժնև, Վալե և Վո) և Իտալիայի (շրջաններ՝ Վալլե Դ'Աոստա և Պիեմոնտ) հետ հյուսիս-արևելքում և արևելքում:
Դեպարտամենտներ խմբագրել
Օվերն-Ռոն-Ալպերը բաղկացած է տասներկու դեպարտամենտներից՝ Էն, Ալյե, Արդեշ, Կանտալ, Դրոմ, Վերին Լուար, Վերին Սավոյ, Իզեր, Լուար, Պյուի դը Դոմ, Ռոն, Սավոյ:
Խոշոր քաղաքներ խմբագրել
- Լիոն (1,622,331; վարչական կենտրոն)
- Գրենոբլ (510,368)
- Սենտ Էտիեն (372,308)
- Կլերմոն Ֆերան (264,704)
- Շամբերի (186,355)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ «La carte à 13 régions définitivement adoptée» (French)։ Le Monde։ Agence France-Presse։ դեկտեմբերի 17, 2014։ Վերցված է հունվարի 13, 2015
- ↑ «Insee - Populations légales 2012 - Populations légales 2012 des régions»։ Insee։ Վերցված է հունվարի 16, 2015