Արդեշ (գավառ)
Արդեշ (ֆր.՝ Ardėche), գավառ Ֆրանսիայի հարավում, անունն ստացել է Արդեշ գետից։ Գտնվում է պատմական Վիվարե գավառի տարածքում։
- Արդեշ դեպարտամենտի կարգային թիվն է` 07։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Օվրեն-Ռոն-Ալպեր | ||||
Վարչկենտրոն | Պրիվա | ||||
Ամենաբարձր կետ | Mount Mézenc? | ||||
Բնակչություն | ▲329 325 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||||
Խտություն | 56 | ||||
Տարածք | 5 529 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Լուար, Վերին Լուար, Լոզեր, Գար, Վոքլյուզ, Դրոմ և Իզեր | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-07 | ||||
Անվանված է | Ardèche? | ||||
ardeche.fr |
Մշակույթ խմբագրել
Արդեշն ունի բազմազան բնաշխարհ, իր գետերի և հոսանքների առատությունը նրան դարձնում է ամբողջ աշխարհից ժամանող կանոեներով և գետային նավակներով նավարկողների սիրած տեղ։ Արդեշի տարածքում է գտնվում Սեվեն ազգային զբոսայգու մի մասը։ Տարածքն իր կրաքարե և գրանիտե ժայռերի շնորհիվ լավ հայտնի է նաև ժայռամագլցողների միջավայրում։ Ամեն տարի Արդեշը հյուրընկալում է Ֆրանսիայի հեծանվավազքի ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ Արդեշուան, որը 2011 թ. ունեցել է 16 000 մասնակից։ Արդեշը հայտնի է նշանավոր "châtaigne d'Ardèche'" քաղցր շագանակով, որին 2006 թ. շնորհվել է «Ծագման իսկության վերահսկողության» ("AOC") հավաստագիր։