Վերին Սավոյ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերին Սավոյ (ֆրանսերեն՝ Haute-Savoie), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում։
- Վերն Սավոյ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 74։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Ռոն-Ալպ | ||||
Վարչկենտրոն | Անսի | ||||
Ամենաբարձր կետ | Մոնբլան | ||||
ԲԾՄ | 1160 մետր | ||||
Բնակչություն (2007) | 706 708 (33րդ տեղ) | ||||
Խտություն | 160 | ||||
Տարածք | 4 388 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հունիսի 14, 1860 թ. | ||||
Սահմանակցում է | Վո, Վալե, Ժնև, Էն, Սավոյ և Վալլե Դ'Աոստա | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-74 | ||||
Անվանված է | Սավոյա | ||||
cg74.fr/conseil-general/fonctionnement/index.html |
Պատմական տեղեկություններԽմբագրել
Մինչև 1860 թվականը Վերին Սավոյի և Սավոյի զբաղեցրած ներկայիս տարածքը եղել է Սարդինիայի թագավորության մի մասը սկսած 1713 թվականին կնքնած Ութրեխթի համաձայնագրից։ Ֆրանսիայի կողմից անեքսացումը ձևակերպվել է 1860 թվականի Թուրինի համաձայնագրով։
1942 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի սեպտեմբերը Վերին Սավոյն օկուպացրած է եղել ֆաշիստական Իտալիան։
1924 թվականին Վերին Սավոյի Շամոնի քաղաքում են կայացել Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերը։
Աշխարհագրական տվյալներԽմբագրել
Վերն Սավոյ դեպարտամենտը գտնվում է երկրի հարավ-արևելքում, հյուսիսում սահմանակից է Ժնև կանտոնին և Ժնևի լճին, արևելքից՝ Շվեյցարիայի Վալե կանտոնին և Իտալիայի Վալե դ'Աոստա մարզին։ Արևմուտքից սահմանակից է Ֆրանսիայի Էն և հարավից՝ Սավոյ դեպարտամենտներին։
Ֆրանսիայի կողմից Վերին Սավոյում է գտնվում դեպի Իտալիա տանող Մոնբլանի թունելի մուտքը։
Տարածքը 4388 քառ.կմ է։