Բուրգունդիա – Ֆրանշ-Կոնտե

Բուրգունդիա - Ֆրանշ-Կոնտե (ֆր.՝ Bourgogne-Franche-Comté. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ), |buʁɡɔɲ fʁɑ̃ʃ kɔ̃te. բառացի թարգմանած՝ նշանակում է Բուրգունդիա ազատ կոմսություն, երբեմն հապավվում է՝ BFC; Arpitan: Borgogne-Franche-Comtât), Ֆրանսիայի երկրամաս, որ ստեղծվել է ֆրանսիական երկրամասերի 2014 թվականի տարածքային բարեփոխման արդյունքում՝ Բուրգունդիա և Ֆրանշ-Կոնտե երկրամասերը միավորելու միջոցով։ Նոր ձևավորված երկրամասի կազմավորման պաշտոնական ամսաթիվը 2016 թվականի հունվարի 1-ն է, երբ ուժի մեջ է մտել վերոնշյալ ռեֆորմը։

Բուրգունդիա – Ֆրանշ-Կոնտե
flag of Bourgogne-Franche-Comté? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էQ88521129?
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս
ՎարչկենտրոնԲեզանսոն և Դիժոն
Ամենաբարձր կետCrêt Pela?
Բնակչություն2 801 695 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք47 784 կմ²
Սահմանակցում էՕվրեն-Ռոն-Ալպեր, Լուարի Կենտրոնական Հովիտ, Իլ-դը-Ֆրանս, Գրանդ Էստ, Յուրա, Նևշատել և Վո
ՓոխարինեցԲուրգունդիա և Ֆրանշ-Կոնտե
ISO 3166-2 կոդFR-BFC
bourgognefranchecomte.fr(ֆր.)

Երկրամասի տարածքը ավելի քան 47,784 կմ² է, բնակչության թվաքանակը՝ 2.816.814։

Անվանումը խմբագրել

Վարչական այս միավորի անվանումը բաղկացած է Բուրգունդիա և Ֆրանշ-Կոնտե պատմական մարզերի և նախկին երկրամասերի անվանումներից։ Ընդ որում՝ այդ տարածաշրջանների միավորումը տեղի է ունեցել Բուրգունդիայի թագավորության սահմաններում՝ նախքան 15-րդ դարում Ֆրանսիայի կողմից այդ թագավորության նվաճումը։

Օրենքի տեքստում որոշվել է միավորյալ տարածաշրջանի ժամանակավոր անվանումը՝ գործող ընթացիկ անվանումների միացումով գծիկի միջոցով (ֆրանսիական ուղղագրությամբ)։ Տարածաշրջանի մշտական անվանումը և մայրաքաղաքի գտնվելու վայրը պետք է որոշվեր տարածաշրջանային խորհրդի կողմից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը և հաստատվեր Ֆրանսիայի Պետական խորհրդի կողմից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը[2] [3]։ Բուրգունդիա_Ֆրանշ-Կոնտե անվանումը 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Պետական խորհրդի կողմից ընտրվել է որպես վերջնական անվանում [4]։

Դեպարտամենտները խմբագրել

Բուգունդիա_Ֆրանշ-Կոնտե երկրամասն ունի ութ դեպարտամենտ: Դրանք են՝ Կոտ դ'Օր, Դու, Ժուրա, Նյևր, Վերին Սոն, Սոն է Լուար, Յոն, Բելֆորի տարածք:

Խոշոր համայնքներ խմբագրել

 
Բեզանսոն

Երկրամասի խոշոր համայնքներ են (բնակչության թվաքանակը տրված է ըստ 2017 թվականի տվյալների)[5].

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել