Վալե (կանտոն, Շվեյցարիա)
Վալե (UK: /ˈvæleɪ/, US: /væˈleɪ/, ֆրանսերեն: ( ); գերմ.՝ (Kanton) Wallis [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈvalɪs]]] ( ); իտալ.՝ (Canton) Vallese [valˈleːze, -eːse])[2] (նաև՝ Վալիս; ֆր.՝ Valais, գերմ.՝ Wallis, իտալ.՝ Vallese, ռոմանշ.՝ Vallais), երկլեզվյա կանտոն Շվեյցարիայի Համադաշնության հարավ-արևմուտքում (բնակչության 62,8 %-ը խոսում է ֆրանսերեն, 28,4 %-ը՝ գերմաներեն)։ Զբաղեցնում է 5.224 քառակուսի կիլոմետր տարածք (այդ ցուցանիշով երրորդն է շվեյցարական կանտոնների մեջ)։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 321.732: Վարչական կենտրոնը Սյոն քաղաքն է։ Շվեյցարական համադաշնության մաս է դարձել 1815 թվականին։ XVII դարից կանտոնի տարածքի մի մասի վրա գոյատևել է Յոթ տասնյակի Հանրապետությունը, որ յոթ համայնքների միություն էր։
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Ժնևյան լճի տարածաշրջան և Ռոմանդիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Սյոն | ||||
Ամենաբարձր կետ | Dufourspitze? | ||||
ԲԾՄ | 512 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Valais? | ||||
Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն և գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | 343 955 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 5224,5 կմ² | ||||
Հիմնադրված է | 1815 թ. | ||||
Սահմանակցում է | Բեռն, Տիչինո, Վո, Պիեմոնտ, Ռոն-Ալպ, Վալլե Դ'Աոստա, Ուրի, Վերին Սավոյ, Վերչելլի, Վերբանիո-Կուզիո-Օսոլա, Օլոմոն և Օվրեն-Ռոն-Ալպեր | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Simplon? | ||||
ISO 3166-2 կոդ | CH-VS | ||||
Ավտոմոբիլային կոդ | VS | ||||
vs.ch(ֆր.)(գերմ.) | |||||
Վարչական բաժանումը
խմբագրելԿանտոնը բաժանված է 14 շրջանի.
Տնտեսություն
խմբագրելԿանտոնի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես խոշոր եղջերավոր և կաթնատու անասնապահությունը։ Գինու արտադրության ծավալներով Վալեն առաջին տեղն է զբաղեցնում Շվեյցարիայում։ Այս կանտոնում է գտնվում Կլեզոն-Դիքսենս հիդրոհամալիրը, որն արտադրում է Շվեյցարիայի ամբողջ էլեկտրականության քառորդ մասը։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Թանգարան Սենբեռնար
- Մատտերհորն
- Ալալինհորն և Միտտելալալին սարերը, որոնցից վերջինի վրա են գտնվում աշխարհի ամենաբարձր պտտվող ռեստորանը և ամենաբարձր ճոպանուղին[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018 — FSO.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 67.
- ↑ Revolving Restaurant Allalin(անգլ.)(գերմ.)(ֆր.)(չին.) на сайте saas-fee.ch
- ↑ Феликс Гросс. Seilbahnlexikon: Technik, Relikte und Pioniere aus 150 Jahren Seilbahngeschichte (2011), стр. 51
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալե (կանտոն, Շվեյցարիա)» հոդվածին։ |