Նոր Ակվիտանիա
Նոր Ակվիտանիա (ֆր.՝ Nouvelle-Aquitaine), Ֆրանսիայի երկրամաս, ստեղծվել է 2014 թվականին[2] Ֆրանսիայի մարզերի տարածքային բարեփոխումների համաձայն`Աքվիտանիայի, Լիմուզանի և Պուատու Շարանտաի շրջանների միավորման արդյունքում։ Նոր տարածաշրջանի ստեղծման ամսաթիվը համարվում է 2016 թվականի հունվարի 1-ը[3]։
Նոր Ակվիտանիա ֆր.՝ Nouvelle-Aquitaine | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մասն է | Southwest defence and security zone? | ||||
Կարգավիճակ | Երկրամաս | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Ներառում է | 12 բաժին, 258 կանտոնա և 4505 համայնք | ||||
Վարչկենտրոն | Բորդո | ||||
Խոշորագույն քաղաք | Բորդո Լա Ռոշել Լիմոժ Պուատիե | ||||
Ամենաբարձր կետ | Pic Palas? | ||||
Խորհրդի նախագահ | Ալեն Ռուսե | ||||
Հիմնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2013) | 5 844 177 (4 տեղ) | ||||
Խտություն | 69,52[1] ( 10 տեղ) | ||||
Տարածք | 84 061 (15,45%[1] %, 1[1] տեղ) | ||||
Սահմանակցում է | Լուարայի երկիր, Լուարի Կենտրոնական Հովիտ, Օվրեն-Ռոն-Ալպեր, Օկսիտանիա, Բասկերի երկիր, Նավառա և Արագոն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոխարինեց | Աքվիտանիա, Լիմուզեն և Պուատու-Շարանտա | ||||
ISO 3166-2 կոդ | FR-NAQ | ||||
Անվանում
խմբագրելՕրենքը սահմանում է տարածաշրջանի ժամանակավոր անունը, որը կազմված է Աքվիտանիա (ֆր.՝ Aquitaine), Լիմուզան (ֆր.՝ Limousin) և Պուատու Շարանտա (ֆր.՝ Poitou-Charentes) երկրամասերի պատմական շրջանների համադրությունից, որոնք բաժանված են (ֆրանսերենով) տառերով։ 2016 թվականի հուլիսին Աքվիտանիայի նախկին նախագահ, պատմաբան Անն-Մարի Կոկյուլայի (ֆր.՝ Anne-Marie Cocula-Vaillières) գլխավորած աշխատանքային խումբն առաջարկել է «Նոր Ակվիտանիա» անունը (ֆր.՝ Nouvelle Aquitaine)[4]:
2016 թվականի հունիսի 27-ին, վերջնաժամկետից՝ հուլիսի 1-ից ընդամենը մի քանի օր առաջ, տարածքային խորհուրդը գրեթե միաձայն ընդունեց «Նոր Ակվիտանիան» որպես տարածաշրջանի մշտական անուն[5][6]։ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Պետական խորհուրդը հաստատեց «Նոր Ակվիտանիա» (ֆր.՝ Nouvelle-Aquitaine) անունը, որը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 30-ից[7]։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածաշրջանի ընդհանուր տարածքը 84,061 կմ² է, ամենամեծն է Ֆրանսիայի մետրոպոլիտենի տարածքում։ Այն գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, սահմանակից է Լուարայի երկրին, արևելքում գտնվող Օվերն-Ռոն-Ալպիին և հարավային Իսպանիայում գտնվող Օկսիտանիաին ։ Արևմուտքից տարածաշրջանը օղողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։
Տարածաշրջանի տարածքում հոսում է Ֆրանսիայի հինգ մեծ գետերից երկուսը` Գարոնը և Լուարը, ինչպես նաև Դորդոն գետը։ Արևելքից տարածաշրջանը սահմանափակվում է կենտրոնական ֆրանսիական զանգված բլուրներով, իսկ հարավից՝ Պիրենեյներով։
Պատմություն
խմբագրել1790 թվականին Ֆրանսիայի պատմական նահանգները վերածվել են դեպարտամենտների։ 1919 թվականին՝ Երրորդ հանրապետության ընթացքում, Էթյեն Կլեմենտեն ստեղծեց «տնտեսական տարածքներ» և առաջին փորձը տվեց տնտեսական պլանավորմանը։
1941 թվականի հունիսի 30-ին Մարշալ Պետեյնայի կառավարությունը համախմբեց տարածքային ղեկավարության ներքո գտնվող բաժինները։ Նրանք գոյություն ունեին մինչև 1946 թվականը և կրկին ստեղծվեցին 1960 թվականին։ Նման կառուցվածքը անփոփոխ մնաց մինչև 2015 թվականը։
Վարչական բաժանում
խմբագրելՏարածքն ընդգրկում է ավելի քան 84 061 կմ² տարածք՝ 5 844 177 բնակչությամբ[8]։ Բնակչության խտությունը (2013 թվականին) կազմում է 69.52 մարդ / կմ²։ Ժամանակավոր վարչական կենտրոնը Բորդոն է, վերջնական վարչական կենտրոնի մասին որոշումը պետք է ընդունվի տարածաշրջանի խորհրդի կողմից մինչև 2016 թվականի հունիսի վերջը[3]։
Դեպարտամենտներ
խմբագրելԴեպարտամենտ | Զինանշան | Տարածք | Բնակչություն | Բնակչության խտություն | Պրեֆեկտուրա | |
---|---|---|---|---|---|---|
16 | Շարանտ | 5956 կմ² | 353 657 | 61,19 մարդ/կմ² | Անգուլեմ | |
17 | Ծովափնյա Շարանտ | 6864 կմ² | 628 733 | 93,36 մարդ/կմ² | Լա Ռոշել | |
19 | Կորեզ | 5857 կմ² | 241 247 | 43,07 մարդ/կմ² | Տյուլ | |
23 | Կրյոզ | 5565 կմ² | 121 517 | 22,99 մարդ/կմ² | Գերե | |
24 | Դորդոն | 9060 կմ² | 416 384 | 47,09 մարդ/կմ² | Պերիգյո | |
33 | Ժիրոնդ | 10 725 կմ² | 1 483 712 | 137,93 մարդ/կմ² | Բորդո | |
40 | Լանդեր | 9243 կմ² | 392 884 | 43,03 մարդ/կմ² | Մոն-դը-Մարսան | |
47 | Լո և Գարոն | 5361 կմ² | 332 119 | 63,89 մարդ/կմ² | Աժեն | |
64 | Ատլանտյան Պիրենեյներ | 7645 կմ² | 660 871 | 88,28 մարդ/կմ² | Պո | |
79 | Դյու-Սևր | 5999 կմ² | 371 583 | 63,44 մարդ/կմ² | Նյոր | |
86 | Վյեն | 6990 կմ² | 430 018 | 62,74 մարդ/կմ² | Պուատիե | |
87 | Վերին Վիեն | 5520 կմ² | 375 869 | 69,71 մարդ/կմ² | Լիմոժ |
Ամենամեծ քաղաքներ
խմբագրելՏարածաշրջանի ամենամեծ քաղաքները (ավելի քան 30 հազար բնակչությամբ) հետևյալն են.
№ | Քաղաք | Դեպարտամենտ | Բնակչություն (2013)[9] |
---|---|---|---|
1 | Բորդո | Ժիրոնդ | 243626 |
2 | Լիմոժ | Վերին Վիեն | 135038 |
3 | Պուատիե | Վյեն | 87427 |
4 | Պո | Ատլանտյան Պիրենեյներ | 77575 |
5 | Լա Ռոշել | Ծովափնյա Շարանտ | 74344 |
6 | Մերինիակ | Ժիրոնդ | 68386 |
7 | Պեսակ | Ժիրոնդ | 60763 |
8 | Նյոր | Դյու-Սևր | 57393 |
9 | Բայոնա | Ատլանտյան Պիրենեյներ | 47492 |
10 | Բրիվ լա Հայարդ | Կորեզ | 46794 |
11 | Անգուլեմ | Շարանտ | 41970 |
12 | Տալանս | Ժիրոնդ | 41517 |
13 | Անգլետ | Ատլանտյան Պիրենեյներ | 39184 |
14 | Աժեն | Լո և Գարեն | 34344 |
15 | Մոն-դը-Մարսան | Լանդեր | 31334 |
16 | Շատելրո | Վյեն | 31262 |
17 | Վիլնավ դ'Օրնոն | Ժիրոնդ | 30663 |
18 | Պերիգյո | Դորդոն | 30036 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Среди регионов метрополии
- ↑ «Collectivités territoriales : nouvelle organisation territoriale» (ֆրանսերեն). Assemblée Nationale. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «La carte à 13 régions définitivement adoptée» (ֆրանսերեն). Le Monde. 2014 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «La nouvelle grande région s'appellera "Nouvelle Aquitaine"» [The new grand region assumes the name "Nouvelle Aquitaine"]. Le Figaro (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 9. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Կաղապար:Name="reform law"
- ↑ Baptiste Bize (2016 թ․ հունիսի 27). «Nouvelle-Aquitaine à la quasi-unanimité» [Nouvelle-Aquitaine in quasi-unanimity]. La Nouvelle République (ֆրանսերեն). Tours. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Կաղապար:Cite French decree
- ↑ «Populations légales 2013 des régions 2016» (ֆրանսերեն). Institut national de la statistique et des études économiques. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Populations légales 2013 des départements et des collectivités d'outre-mer» (ֆրանսերեն). Institut national de la statistique et des études économiques. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Ակվիտանիա» հոդվածին։ |