Կլերմոն-Ֆերան

(Վերահղված է Կլերմոն Ֆերանից)

Կլերմոն-Ֆերան (ֆրանսերեն Clermont-Ferrand), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասի հարավում, Պյուի դը Դոմ դեպարտամենտում։ 2008 թվականին բնակչությունը կազմել է 139 հազար մարդ։

Քաղաք
Կլերմոն-Ֆերան
ֆր.՝ Clermont-Ferrand
Զինանշան
Blason ville fr ClermontFerrand (PuyDome).svg

Clermont vu de Montjuzet.JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՕվերն
ՇրջանՊյուի դը Դոմ
Մակերես42,67 կմ²
ԲԾՄ358 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն139 006 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ63000[1] և 63100[1]
Պաշտոնական կայքville-clermont-ferrand.fr
##Կլերմոն-Ֆերան (Ֆրանսիա)
Red pog.png
##Կլերմոն-Ֆերան (Օվերն)
Red pog.png

ԱնվանումԽմբագրել

Սկզբնապես կոչվել է Nemossosգալլերեն Nem ― «սրբազան» բառից։ Հռոմեական տիրապետության շրջանում եղել է Auguestonemeton ամրությունը (անվանումը կազմված է Օգոստոս կայսեր անունից և գալլերեն Nemeton ― «սրբազան» բառից)։

3-4-րդ դարերում հայտնի է եղել Arverni անվանումով (տեղական գալլական ցեղի անունով)։ Մերովինգների (առաջին թագավորական դինաստիան Ֆրանկների պետությունում) օրոք ստացել է Clermont անունը, որն առաջացել է Clair mont ― «լուսավոր լեռ» ժողովրդական անվանումից (արևով լուսավորված գագաթ քաղաքից վերև)։

Այժմյան քաղաքը կազմավորվել է 1731 թվականին՝ Կլերմոն և Մոնֆերան քաղաքների միավորումից․ այստեղից էլ քաղաքի կրկնակի անվանումը՝ Կլերմոն Ֆերան։

Մոնֆերանը հայտնի է 11-րդ դարից Montem Ferrandum անունով, որը կազմված է mont ― «լեռ» բառից և Ferrand անձնանունից (մոտակա լեռներից մեկի վրա դղյակ կառուցած ֆեոդալի անունը)[2]։

ՊատմությունԽմբագրել

Հռոմեացիների գալուց առաջ քաղաքը ֆրանսիացիների առևտրական կենտրոնն էր։ Հույն պատմիչ Ստրաբոնը իր աշխատություններում քաղաքը անվանել է Նեմեսս։

Կլերմոն անվանումը (լատիներեն Augustonemetum) հանդիպում է ֆրանկների թագավորության մասին արձանագրություններում (761 թվական)։ Միջին դարերում քաղաքի ղեկավարը եպիսկոպոս էր։ Կլերմոնում 535 և 1095 թվականներին եղել են երկու եկեղեցական ժողովներ։ Երկրորդ ժողովի քննարկման բուն թեման եղել են խաչակրաց արշավանքները։

Օվերնի իշխանները ջանքեր չեն խնայել Կլերմոնը եկեղեցականներից վերցնելու և իրենց երկրի մայրաքաղաքը դարձնելու։ Ցանկանալով հասնել իրենց ուզածին՝ նրանք մոտակայքում կառուցում են Մոնֆերրան քաղաքը։ Վերջապես որոշվեց քաղաքը միացնել և այն անվանակոչվեց Կլերմոն-Ֆերան։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»