Ռոն-Ալպեր
Ռոն-Ալպեր (ֆր.՝ Rhône-Alpes), մարզ Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը՝ Լիոն։ Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2-րդը՝ մարզերի մեջ)։
Ռոն-Ալպեր ֆր.՝ Rhône-Alpes | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Լիոն | ||||
Խորհրդի նախագահ | Ջան Ջակ Քեյրան | ||||
Բնակչություն (2007) | 6 058 000 | ||||
Խտություն | 138,6 | ||||
Տարածք | 43 698 | ||||
Հիմնադրված է | հունիսի 4, 1960[1] թ. | ||||
Սահմանակցում է | Ֆրանշ-Կոնտե, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Լանգեդոկ-Ռուսիլիոն, Օվերն, Բուրգունդիա, Վալե, Պիեմոնտ, Վալլե Դ'Աոստա, Ժնև, Վո և Auvergne? | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Rhône? և Alpes? | ||||
ISO 3166-2 կոդ | FR-V | ||||
Անվանված է | Rhône? և Alpes? | ||||
rhonealpes.fr | |||||
Տարածքային բարեփոխման արդյունքում[2] 2016 թվականի հունվարի 1-ին Ռոն-Ալպեր երկրամասը միացել է Օվերն տարածաշրջանին[3]։ Միացյալ երկրամասն ստացել է Օվերն-Ռոն-Ալպեր անվանումը։
Աշխարհագրություն
խմբագրելՌոն Ալպերի մարզը տեղակայված է Ֆրանսիայի արևելքում։ Հյուսիսում են գտնվում Բուրգունդիա և Ֆրանշ Կոնտե մարզերը, արևմուտքում՝ սահմանակցում է Օվերն, հարավում՝ Լանգեդոկ-Ռուսիլյոն և Պրովանս Ալպեր Լազուր ափ գավառների հետ։ Մարզի արևելքում է գտնվում Ալպերի արևմտյան լանջերը և այստեղով է անցնում Շվեյցարիայի և Իտալիայի միջև սահմանը։ Ամենաբարձր կետը Մոնբլան լեռնագագաթն է՝ ֆրանկոիտալական սահմանին։ Երկրամասի կենտրոնական մասում են գտնվում Ռոն և Սոն գետերի հովիտները։ Նրանց միախառնման կետում է գտնվում Լիոն քաղաքը։ Երկրամասի արևմտյան և հարավարևմտյան մասից է սկսում Կենտրոնական լեռնազանգվածը և հոսում է Արդեշ գետը, որի վրա առաջացել են Եվրոպայում ամենամեծ կիրճերը։
Լճեր
խմբագրելՄարզում են տեղակայված Ֆրանսիայի ամենամեծ քաղցրահամ լճերը՝ Նանտուա, Բարտրան, Լաֆրե, Պալադրյու, Մոնտենար, Բուա Ֆրանսե, Ագուբելետ, Լակ դյու Բուրժե, Սեն Անդրե, Անսի, Ժնևի լիճ։
Լեզու
խմբագրելԻնչպես և Ֆրանսիայի մնացած մասերում ֆրանսերենը համարվում է երկրամասի միակ պաշտոնական լեզուն։ Մինչև 20-րդ դարի կեսերը մարզում լայնորեն տարածված էր ֆրանկոպրովանսերենը, մինչդեռ հարավում խոսում էին օքսիթերենի տարբեր բարբառներով։ Երկու լեզուներն էլ այժմ քիչ են կիրառվում։
Վարչական բաժանում
խմբագրել- Տարածքը՝ 43 698 կմ²
- Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2012)
- Վարչական կենտրոնը՝ Լիոն
- Բնակչության խտությունը՝ 144 մարդ/կմ²
- Գործունյա բնակչություն՝ 2 619 918 մարդ
- Երկրամասի ՀՆԱ՝ 192 882 մլն եվրո (2013) (9,7%-ը ամբողջ Ֆրանսիայի ՀՆԱ-ից)
- Արդյունաբերությունը՝ մեքենաշինություն, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն
- Գյուղատնտեսությունը՝ գինեգործություն, բանջարաբուծություն, հացահատիկի մշակում
Դեպարտամենտ | Զինանշան | Տարածք | Բնակչություն | Պրեֆեկտուրա | Բնակչության խտություն | |
---|---|---|---|---|---|---|
01 | Էն | 5 762 կմ² | 612 191 | Բուրկ ան Բրես | 106 մարդ/կմ² | |
07 | Արդեշ | 5 529 կմ² | 318 407 | Պրիվա | 58 մարդ/կմ² | |
26 | Դրոմ | 6 530 կմ² | 491 334 | Վալանս | 75 մարդ/կմ² | |
38 | Իզեր | 7 431 կմ² | 1 224 993 | Գրենոբլ | 165 մարդ/կմ² | |
42 | Լուար | 4 781 կմ² | 753 763 | Սենտ Էտիեն | 158 մարդ/կմ² | |
69 | Ռոն | 2 715 կմ² | 471 026 | Լիոն | 158 մարդ/կմ² | |
69 | Լիոնի մետրոպոլիա[4][5] | 534 կմ² | 1 324 637 | Լիոն | 2 482 մարդ/կմ² | |
73 | Սավոյ | 6 028 կմ² | 421 105 | Շամբերի | 70 մարդ/կմ² | |
74 | Վերին Սավոյ | 4 388 կմ² | 756 501 | Անսի | 172 մարդ/կմ² |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ décret n° 60-516 du 2 juin 1960 portant harmonisation des circonscriptions administratives (ֆր.) // Journal officiel de la République française — 1960. — ISSN 0242-6773
- ↑ Выписка из протокола Совета министров 18.06.2014 Национального собрания Франции(ֆր.)
- ↑ francetvinfo.fr - Территориальная реформа: новая карта из 13 регионов утверждена парламентом(ֆր.)
- ↑ grandlyon.com - Missions et compétences(ֆր.)
- ↑ Euromag.ru - Французский Лион в 2015 году станет метрополией
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն-Ալպեր» հոդվածին։ |