Գառնուկների լռությունը

«Գառնուկների լռությունը» (անգլ.՝ The Silence of the Lambs), 1991 թվականին նկարահանված թրիլլեր ժանրի ամերիկյան ֆիլմ։ Նկարահանվել է Թոմաս Հարրիսի համանուն վեպի հիման վրա։

Picto infobox cinema.png
Գառնուկների լռությունը
The Silence of the Lambs
Գառնուկների լռությունը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր[1][2][3][…], սարսափ ֆիլմ, հոգեբանական սարսափ, հոգեբանական թրիլեր, քրեական, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ
Թեմասերիական մարդասպան և պրոֆիլավորում
ՀիմքԳառնուկների լռությունը
Թվականհունվարի 30, 1991[4], ապրիլի 19, 1991[5] և ապրիլի 11, 1991[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Դեմմի[1][2][3][…]
ՊրոդյուսերԷդվարդ Սաքսոն, Քենեթ Աթ և Ռոն Բոզման
Սցենարի հեղինակԹեդ Թելլի
ԴերակատարներՋուդի Ֆոսթեր[2][3][7][…], Սքոթ Գլեն[8][9][10], Թեդ Լևայն[2][8][9][…], Չարլզ Նեփիեր[8][10], Քեյսի Լեմոնս[8][10], Բրուք Սմիթ[8][10], Դեն Բաթլեր[8], Դայան Բեյքեր[8][10], Ռոն Վոթեր[8], Էնթոնի Հիլդ[8][10], Բրենթ Հինքլի[8], Քրիս Այզեկ[8][10], Ֆրենկի Ֆեյսոն[8][10], Ջորջ Ա․ Ռոմերո[8], Ռոջեր Կորման[8][10], Ստյուարդ Ռադին[8][10], Էնթոնի Հոփքինս[2][7][8][…], Սինտիա Էթինգեր[11], Դենիել ֆոն Բարգեն[11], Թրեյսի Ուոլթեր[11], Թոմի Լաֆիթ[11], Էլլա Սքոթ Լինչ[11], Ադել Լուց[11], Փոլ Լազար[11], Հարրի Նորթափ[11], Bill Miller?, Chuck Aber?, Քենեթ Աթ, Օբբա Բաբատունդե և Darla?
ՕպերատորՏակ Ֆուջիմոտո
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՔրեգ ՄակՔեյ
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Բալթիմոր, Իլինոյս, Մեմֆիս, Օհայո, Վիրջինիա և Քվանտիկո
Նկարահանման վայրՓիթսբուրգ[12], Հարավային Բիմինիի օդանավակայան[12], Քարնեգի բնագիտական թանգարան[12], ՀԴԲ ակադեմիա[12], Լեյթոն[12], Հին Ալեգեյն շրջանի բանտ[12] և Փիթսբուրգի միջազգային օդանավակայան[12]
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն118 ± 1 րոպե
Բյուջե19 000 000 $
Շահույթ272 742 922 $
ՆախորդManhunter?
ՀաջորդՀանիբալ
The Silence of the Lambs (film) Վիքիպահեստում

Ֆիլմը ընդհանուր թվով արժանացել է 40 տարբեր մրցանակների և ներկայացված է եղել ևս 27 մրցանակի, այդ թվում 5 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս, 2 BAFTA, Ոսկե Արջ և այլն։ Օսկարի պատմության մեջ միայն «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է որպես դրական հերոս, իսկ Հաննիբալ Լեկտորը գլխավորում է բացասական հերոսների ցանկը։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 5-րդն է։

Համարվում է կինոյի պատմության լավագույն թրիլլերներից մեկը։

ՍյուժեԽմբագրել

ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք՝ կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից։ Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը։

Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը՝ ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան-կաննիբալ, նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս)։ Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգաբեն, ՀԴԲ-ի աշխատակից Կլարիսա Սթարլինգը (Ջուդի Ֆոսթեր

Նա համաձայնում է օգնել գտնելու մարդասպանին պայմանով, որ Կլարիսը կպատմի իր մասին։ Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածը՝ նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը)։

Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները՝ Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը ...

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել