Բացել գլխավոր ցանկը

«Ֆորեսթ Գամփ» (անգլ.՝ Forrest Gump), ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի 1994 թվականին նկարահանված ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հենքսը։

Picto infobox cinema.png
Ֆորեսթ Գամփ
Forrest Gump
Forrest Gump poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհասունացման պատմություն, ֆլեշբեք ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա, պատմական դրամա, ռոմանտիկ կատակերգություն[1], տրագիկոմեդիա և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաՎիետնամի պատերազմ
ՀիմքForrest Gump?
Թվականհունիսի 23, 1994, հուլիսի 6, 1994[2][3][4], հոկտեմբերի 13, 1994[5][6] և հոկտեմբերի 14, 1994[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Զեմեկիս[8][2][9][10][11][12][13][14][15][16]
ՊրոդյուսերWendy Finerman?, Չարլզ Նյուիրթ, Սթիվ Տիշ և Սթիվ Ստարկի
Սցենարի հեղինակԷրիկ Ռոթ և Winston Groom?
ԴերակատարներԹոմ Հենքս[8][17][9][10][11][12][3][14][16], Գերի Սինիզ[17][9][10][11][12][3][14][16], Սալլի Ֆիլդ[17][9][11][3][14][16], Ռոբին Ռայթ[17][9][10][11][12][3][14][16], Մայկելտի Ուիլյամսոն[17][9][10][11][14][16], Հեյլի Ջոել Օսմենտ[17][11][14][16], Hanna R. Hall?[16], Մերի Էլեն Թրեյնոր[17][16], Սեմ Անդերսոն[17][9][14][16], Կուրտ Ռասել[17][16], Փիթեր Դոբսոն[17][16], Rebecca Williams?, Michael Conner Humphreys?, Harold G. Herthum?, George Kelly?, Bob Penny?, John Randall?, Margo Moorer?, Ione M. Telech?, Christine Seabrook?, John Worsham?, Շիվոն Ֆելլոն[16], Alexander Zemeckis?, Logan Livingston Gomez?, Ben Waddel?, Elizabeth Hanks?, Tyler Long?, Christopher Jones?, Grady Bowman?, Kevin Mangan?, Fay Genens?, Frank Geyer?, Rob Landry?, Jason McGuire?, Pete Auster?, Sonny Shroyer?, Brett Rice?, Ed Davis?, Daniel C. Striepeke?, Bruce Lucvia?, David Brisbin?[16], Kirk Ward?, Angela Lomas?, Timothy Record?, Deborah McTeer?, Mark Matheisen?, Al Harrington?, Jed Gillin?, Bob Harks?, Don Fischer?, Kenneth Bevington?, Michael Flannery?, Gary Robinson?, Marlena Smalls?, Kitty K. Green?, Afemo Omilami?, Matt Wallace?, Danté McCarthy?, Paulie DiCocco?, Mike Jolly?, Michael Kemmerling?, John Voldstad?, Jeffrey Winner?, Russ Wilson?, Daniel J. Gillooly?, Calvin Gadsden?, Aaron Izbicki?, Michael Burgess?, Steven Griffith?, William Acy "Billy" Roberson Jr?, Michael McFall?, Eric Underwood?, Steve DeRelian?, Byron Minns?, Ստիվեն Բրիջուոթեր[16], Bonnie Ann Burgess?, Scott Oliver?, John William Galt?, Hilary Chaplain?, Isabel Rose?, Jay Ross?, Richard D'Alessandro?, Dick Stilwell?, Kevin Davis?, Michael Jace?[16], Geoffrey Blake?, Tim Perry?, Vanessa Roth?[16], Էմիլի Քարեյ, Paul Raczkowski?, Valentine?, Դիկ Կավետ, Joe Stefanelli?, Tiffany Salerno?, Marla Sucharetza?, Aloysius Gigl?, Jack Bowden?, Ջո Ալասքի[16], Lazarus Jackson?, W. Benson Terry?, Matt Rebenkoff?, Peter Bannon?, Joe Washington?, Nora Dunfee?, Natalie Hendrix?, Hallie D'Amore?, Chiffonye Cobb?, Juan Singleton?, Bobby Richardson?, Michael Mattison?, Lenny Herb?, Charles Boswell?, Timothy McNeil?, Lonnie Hamilton?, Teresa Denton?, Գերի Սինիզ, Jacqueline Lovell?[16], Ջերալդ Ֆորդ[16] և Ջոն Լենոն[16]
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժԱրթուր Շմիտդ
Պատմվածքի վայրԱլաբամա, Սան Ֆրանցիսկո և Արիզոնա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Սանտա Մոնիկա, Ambassador Hotel?, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Արիզոնա, Մեն, Յուտա և Paramount Studios?
ԿինոընկերությունParamount Pictures[12]
Տևողություն136 րոպե
Բյուջե55 000 000 ԱՄՆ դոլար[18]
Շահույթ677 945 399 ԱՄՆ դոլար[18]
Պաշտոնական կայքէջ
Forrest Gump Վիքիպահեստում
Թոմ Հենքսը նկարահանման հրապարակում

Ֆիլմի հիմքում Ուինսթոն Գրումի համանուն վեպն է, որը լույս է տեսել 1986 թվականին։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը Ֆորեսթ Գամփն է (անգլ.՝ forest gump, որ թարգմանաբար նշանակում է «անտառի հիմարիկ»), ով ապրում է Ալաբամա նահանգում՝ Գրինբոու անվանումով մի փոքրիկ հորինված քաղաքում։ Ֆիլմը սկսվում է մի տեսարանով, որտեղ Ֆորեսթը նստած է կանգառի նստարանին և պատմում է իր կյանքի պատմությունը տարբեր մարդկանց, ովքեր այդ պահին նստած են իր կողքին։

Նա պատմում է, որ ծնվել է Գրինբոու քաղաքում։ Հաշմանդամություն ունի և տեղաշարժվում է դժվարությամբ։ Դրանից բացի նրա ինտելեկտի գործակիցը (IQ) 75 է, և դպրոցի տնօրենը չի ցանկանում նրան ընդունել դպրոց (մայրը համաձայնվում է սեռական կապի մեջ մտնել տնօրենի հետ, որից հետո միայն Ֆորեսթը ընդունվում է դպրոց)։

Դպրոցում նա ծանոթանում է մի աղջկա՝ Ջեննի Կարրենի հետ և նա դառնում է նրա միակ ընկերը։ Նրանք հաճախ են իրար հետ զբոսնում Ջեննի դաժան հոր կալվածքներում, որտեղ եգիպտացորենի արտում նրանք երբեմն-երբեմն աղոթում են, որ Ջեննի հայրը այլևս չծեծի ու բռնության չենթարկի Ջեննին։

Ֆորեսթի ոտքերի հենակները պատահաբար ընկնում են այն ժամանակ, երբ նա փախչում է իրեն հետապնդող խուլիգաններից։ Ֆորեսթը պատմում է իր կյանքի մասին, և պարզվում է, որ նա իր կյանքի ընթացքում.

  • զբաղվում է սպորտով,
  • սկզբում որպես ֆուտբոլիստ իր արագությամբ հասնում է մեծ հաջողությունների, դասվում երկրի լավագույն մարզիկների շարքը,
  • այնուհետև սկսում է սեղանի թենիս խաղալ և նույնպես ունենում է ապշեցուցիչ հաջողություններ,
  • մասնակցում է Վիետնամական պատերազմին, որտեղ շրջափակման ժամանակ ցանկանալով փրկել իր սևամորթ ընկեր Բաբբային, նա փրկում է իր դասակի վիրավոր մարտիկներին (որոնց թվում նաև իր հրամանատար լեյտենանտ Դենին, ով վիրաբուժությունից հետո մնում է առանց ոտքերի) և ԱՄՆ-ի նախագահի կողմից պարգևատրվում է բարձրագույն շքանշանով,
  • իր զոհված ընկեր Բաբբայի խորհրդով զբաղվում է ծովային ուտելի կենդանիների ձկնորսությամբ և ստանում մեծ շահույթ,
  • պատահաբար ներդրում է կատարում մի ընկերությունում, որը հետագայում դառնում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, և նա հարստանում է որպես բիզնեսմեն։

Ֆորեսթի մայրը մահանում է քաղցկեղից, որից հետո նա սկսում է զբաղվել մի այլ գործով՝ իր մեքենայով անվճար հնձում է կանաչապատ տարածքները։ Մի անգամ նրան պատահաբար այցի է գալիս իր դպրոցական ընկերուհի Ջեննին (ում նա վերջին անգամ տեսել էր գիշերային ակումբներից մեկում որպես մերկապարուհի աշխատելիս), Ֆորեսթը նրան ամուսնության առաջարկություն է անում, իսկ Ջեննին մերժում է։ Սակայն նրանք մի գիշեր իրար հետ են անցկացնում, իսկ առավոտյան Ջեննին հեռանում է՝ նրան նվիրելով մեկ զույգ սպորտային կոշիկ։ Այդ դեպքից հետո Ֆորեսթը սկսում է վազել (Ջեննի նվիրած մարզակոշիկներով)։ Նա սկսում է վազել ամբողջ երկրով մեկ՝ հատելով երկրի սահմանը մի քանի անգամ։ Դրանով նա արժանանում է ողջ երկրի հետաքրքրությանը, շատ լրագրողներ ու հասարակական ընկերություններ հետաքրքրվում են թե ինչու է նա վազում, հանուն ինչի կամ ինչ գաղափարի, սակայն նա պատասխանում է, որ ուղղակի ցանկանում է վազել և վազում է։ Վազելու ընթացքում նա շատ հետևորդներ է ունենում, ովքեր նույնպես վազում են նրա հետ, և մի օր, ինչպես Ֆորեսթն է պատմում, անսպասելիորեն նա դադարում է վազելուց, նույնքան անսպասելի, ինչպես սկսել էր վազել։

Դրանով նրա պատմությունը նստարանին նստած ավարտվում է։ Իր վերջին ունկնդրին նա պատմում է, որ Ջեննին տեսել էր իրեն հեռուստացույցով վազելիս, իմացել իր տեղը և նամակ գրել։ Ֆորեսթը գտնում է Ջեննին և պարզվում է, որ նա երեխա է ունեցել Ֆորեսթից, ում նույնպես անվանել է Ֆորեսթ ի պատիվ հոր՝ Ֆորեսթ Գամփի։ Ջեննին պատմում է, որ ինքը վարակված է մի համաճարակով, որի դեմ դեղամիջոց չկա և նա պետք է մահանա։ Չնայած դրան նրանք ամուսնանում են։ Ամուսնությանը ներկա է գտնվում նաև լեյտենանտ Դենը, ով արդեն քայլում է տեղադրված երկաթյա «ոտքերի» օգնությամբ։ Դենը նույնպես ամուսնանում է։ Որոշ ժամանակ անց Ջեննին մահանում է։

Ֆիլմը միաժամանակ նաև ԱՄՆ-ի պատմության յուրօրինակ ժամանակագրություն է, որտեղ միաժամանակ նկարագրվում են ԱՄՆ-ի պատմության տարբեր դեպքեր։ Ֆիլմում կան կադրեր կապված Էլվիս Փրեսլիի, Ջոն Լենոնի, ԱՄՆ-ի տվյալ ժամանակի նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջոն Քենեդիի հետ։

Ֆիլմի մասինԽմբագրել

Ֆիլմը ցույց է տալիս մեզ շրջապատող աշխարհը Ֆորեսթ Գամփի տեսանկյունից, ով իրերին այլ կերպ է նայում և ունի իր ուրույն ու միաժամանակ շատ հետաքրքիր աշխարհընկալումը։ Ֆորեսթը միամիտ է, արդար, ֆիզիկապես ուժեղ ու բարի։

ԴերերումԽմբագրել

Մրցանակներ և փաստերԽմբագրել

Ֆիլմը 1994 թվականի ամենաշահութաբեր ֆիլմն է աշխարհում։

Արժանացել է մոտ 32 կինոմրցանակի ամբողջ աշխարհում, այդ թվում ստացել է նաև 6 Օսկար հետևյալ անվանակարգերում՝

  1. լավագույն ֆիլմ
  2. լավագույն ռեժիսոր
  3. լավագույն դերասան (Թոմ Հենքս)
  4. լավագույն սցենար (Էրիկ Ռոթ)
  5. լավագույն մոնտաժ (Արթուր Շմիդտ)
  6. լավագույն հատուկ էֆֆեկտներ (Կեն Ռալստոն, Ջորջ Մերֆի, Ստեֆան Ռոզենբաում, Ալլեն Հոլլ)

3 Ոսկե Գլոբուս`

  1. Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար
  2. Ոսկե Գլոբուս լավագույն ֆիլմի համար (դրամա)
  3. Ոսկե Գլոբուս լավագույն դերասանի համար (դրամա) անվանակարգերում։

ԾանոթագրություններԽմբագրել