Ֆաթեն Համամա
Ֆաթեն Համամա (արաբ.` فاتن حمامة, ամբողջական անունը` Ֆաթեն Ահմեդ Համամա, մայիսի 27, 1931[1][2], Abdin - հունվարի 17, 2015[1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի դերասանուհի և պրոդյուսեր։ Համարվում է 20-րդ դարի եգիպտական կինեմատոգրաֆի մեծագույն աստղերից մեկը։
Ֆաթեն Համամա մասրի՝ فاتن حمامه | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1931[1][2] |
Ծննդավայր | Abdin |
Մահացել է | հունվարի 17, 2015[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Կրթություն | Cairo Higher Institute of Cinema? |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Էզել Դին Զուլֆիքար[3], Օմար Շարիֆ[4] և Abdelwahab? |
Երեխա(ներ) | Nadia? և Tarek? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՖաթեն Համաման ծնվել է աղքատ մուսուլմանական ընտանիքում։ Նրա հայրը Եգիպտոսի կրթության նախարարությունում գրագիր էր, իսկ մայրը` տնային տնտեսուհի։ Ընտանիքում կար չորս երեխա, նա ուներ երկու եղբայր և մեկ քույր։ Յոթամյա Ֆաթեն Համամայի լուսանկարը ծնողներն ուղարկել էին ռեժիսոր Մոհամմեդ Կարիմին, ով որոնում էր փոքրիկ աղջնակի` իր «Երջանիկ օրը» (1940թ.) կինոնկարում նկարահանելու համար։ 13 տարեկանում Ֆաթեն Համաման ընդունվել է Կահիրեի թատերական արվեստի դպրոց և այդ ժամանակներից սկսել է նկարահանվել տարեկան մի քանի ֆիլմում։
Երիտասարդ դերասանուհու ստեղծագործական կյանքում նոր փուլ է սկսվել, երբ նկարահանվել է ռեժիսոր Յուսեֆ Վահբիի «Գթասրտության հրեշտակը» (1946թ.) և «Կարմիր դիմակը» (1946թ.) մելոդրամաներում։ Մինչ 1952 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը, կինոֆիլմերի մեծամասնությունը երաժշտական կատակերգություններ էին, իսկ որոշ մասը դետեկտիվ ժանրի ֆիլմեր և մելոդրամաներ, որոնք համեմված էին երգերով և պորտապարով։ Հուլիսյան հեղափոխությունից հետո, 1950-ական թվականներին, եգիպտական կինոարդյունաբերությունում հայտնվեցին նոր ռեժիսորներ և այդ ժամանակաշրջանը համարվում է «եգիպտական կինոյի ոսկե դար»։ Ֆաթեն Համաման հաջողությամբ ընդգրկվեց այդ նորացված կինեմատոգրաֆում, խաղալով ռեժիսուրայի այնպիսի վարպետների ֆիլմերում, ինչպիսիք էին Սալահ Աբու Սեիֆի «Քո օրը, բռնակալ» (1952թ.) և Յուսեֆ Շահինի «Ամինի որդին» («Հայր Ամին» 1950թ.), իսկ հետո նաև «Դժոխքի երկինքը» («Պայքար հովտում» 1954թ.) կինոնկարներում, որոնք ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում։
ԽՍՀՄ-ի կինոէկրաններին Ֆաթեն Համամայի մասնակցությամբ ֆիլմերից ցուցադրվել են «Պայքար հովտում» (1954թ.), «Հանդիպում երջանկության հետ» (1954թ.), «Սեր և արցունքներ» (1955թ.), «Բաց դուռ» (1963թ.) և «Պահանջում եմ լուծում» (1975թ.) կինոնկարները, որոնք եգիպտական կինոյի միջին մակարդակի ֆիլմերից բարձր էին դասվում։
Ֆաթեն Համամայի վրա քաղաքական ճնշումների պատճառով, դերասանուհին 1966-1971 թվականներին լքեց Եգիպտոսը։ Այդ տարիներին նա ապրում էր Լիբանանում և Լոնդոնում։ Այն ժամանակների Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը խնդրում էր Եգիպտոսի հայտնի մարդկանց (քննադատների և գրողների), որպեսզի նրանք համոզեին դերասանուհուն` վերադառնալ հայրենիք։ Նախագահի կարծիքով Ֆաթեն Համաման «ազգային գանձ» էր։ 1971 թվականին դերասանուհու վերադարձը նոր շունչ տվեց եգիպտական կինոյին։
1980-1990 թվականներին Ֆաթեն Համաման շատ քիչ էր նկարահանվում, հազվադեպ հայտնվելով հեռուստաէկրաններին` խաղալով հիմնականում սերիալներում։
Անձնական կյանքը
խմբագրել1947 թվականին Ֆաթեն Համաման ամուսնացել է ռեժիսոր Էզզել Դինա Զուլֆիկարի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր։ 1954 թվականին ամուսնալուծվել են, քանի որ Ֆաթեն Համաման կինոնկարահանման հրապարակում ծանոթացել էր երիտասարդ դերասան Օմար Շարիֆի հետ և սիրահարվել։ Նրա հետ ամուսնանալու համար Օմար Շարիֆն ընդունել էր իսլամ։ Զույգը միասին նկարահանվել է 1950-ական թվականների բազմաթիվ ֆիլմերում և նրանց ռոմանտիկ հարաբերությունները պարզ երևում էին նաև ֆիլմերում։ Նրանք ունեցել են մեկ որդի։ Սակայն Հոլիվուդ և Եվրոպա Օմար Շարիֆի մշտական նկարահանումների մեկնելու պատճառով, նրանց ամուսնությունը փլուզվեց և 1974 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Հետագայում Ֆաթեն Համաման ամուսնացավ բժիշկ Մոհամեդ Աբդել Վահաբի հետ և ապրում էր Կահիրեում։
Ֆաթեն Համաման մահացել է 2015 թվականի հունվարի 17-ին` առողջական խնդիրների պատճառով։ Եգիպտոսի մշակույթի նախարարությունը հայտարարել էր երկօրյա սուգ, իսկ հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին հազարավոր երկրպագուներ, հեռարձակվում էր ուղիղ եթերով։ Կահիրեի կինոթատրոններից մեկը ի պատիվ դերասանուհու, անվանվել է «Ֆաթեն Համամա»։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1940 | Երջանիկ օրը | Yom said | Անիսա |
1944 | Գնդակը սրտում | Russassa fil kalb | Նագվա |
1945 | Ամսվա սկիզբը | Awal el shahir | - |
1946 | Կարմիր դիմակը | Al-kena al ahmar | - |
1946 | Գթասրտության հրեշտակը | Malak al rahma | Թհորայա |
1946 | Աշխարհիկ կյանք | Dunia | - |
1950 | Հայր Ամին | Baba Amin | Հոդա |
1951 | Նեղոսի որդին | Ibn el Nil | Զեբայդա |
1952 | Մեծ ծաղրածուն | Al-muharrij al-Kabir | - |
1952 | Քո օրը, բռնակալ | Laka yom ya zalem | Նեմաթ |
1953 | Պայքար հովտում | Siraa Fil-Wadi | Ամալ |
1955 | Հանդիպում երջանկության հետ | Mawad ma al saada | Ամալ |
1955 | Մեր լավագույն օրերը | Ayyamine el helwa | Հոդա |
1956 | Սեր և արցունքներ | Hub wa demoue | Ֆաթմա |
1956 | Մութ ջրեր | Siraa Fil-Mina | Համեդա |
1957 | Աշխարհի հողը | Ard el salam | Սալմա |
1958 | Փակուղի | El tarik el masdud | Ֆայզա |
1958 | Կույս կինը | El zoja el azraa | Մոնա |
1958 | Վաղը` ոչ | La anam | Նադիա Լութֆի |
1959 | Մորակտցարի ճիչը | Doa al karawan | Ամնա |
1959 | Տիկինը դղյակից | Sayedat el kasr | Սավսան |
1961 | Սիրո գետը | Nahr el hub | Նավալ |
1962 | Արևը չես հանգցնի | La tutfi el shams | Լեյլա |
1963 | Կահիրե | Cairo | Ամինա |
1963 | Սիրո ժամանակը չէ | La wakta lil hub | Ֆավզիա |
1964 | Երեկ երեկոյան | El laila el akhira | Նադիա, Ֆավզիա |
1964 | Բաց դուռ | El bab el maftuh | Լեյլա |
1965 | Մեղք | El haram | Ազիզա |
1971 | Ոսկե ավազներ | Rimal min dhahab | - |
1972 | Կայսրություն «Մ» | Emberatoriet meem | Մոնա |
1975 | Պահանջում եմ լուծում | Orid hallan | Ֆավզիա |
1994 | Ուսուցիչ Հեքմեթի գիտակցությունը | Dameer abla Hekmat | Հեքմեթ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Record #16099434 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ فى ذكرى ميلاده.. شاهد قصة الحب المظلومة بين عز الدين ذو الفقار وفاتن حمامة (արաբ.) // اليوم السابع — 2018.
- ↑ فاتن حمامة وعمر الشريف: الحبّ من أوّل قبلة! — 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթեն Համամա» հոդվածին։ |