Օլեքսանդր Իվանովիչ Բոժկո (ուկրաիներեն՝ Олександр Іванович Божко, 1946, ապրիլի 1, գ. Նովի Բեզրադիչի, Ուկրաինա), ուկրաինացի դիվանագետ, թարգմանիչ, հայագետ, հայ գրականության թարգմանիչ, 1996-2001, 2005-2010 թթ.` Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։

Օլեքսանդր Բոժկո
Олександр Божко
Ծնվել է1946, ապրիլի 1
Ծննդավայրգ. Նովի Բեզրադիչի
Քաղաքացիություն{{{2}}} Ուկրաինա
Ազգությունուկրաինացի
ԿրթությունԿիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1973)
Մասնագիտությունթարգմանիչ, դիվանագետ, գրականագետ և խմբագիր
ԱշխատավայրQ4263779?, Վսեսվիտ, A. Krymsky Institute of Oriental Studies? և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն
ԱմուսինՌաիսա Ղարագյոզյան
ԾնողներԻվան Օբերեմոկ, Եկատերինա Բոժկո
ԵրեխաներՕլեսյա, Արմինե
 Oleksandr Bozhko Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1973 թ. ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ուկրաիներենի և հայերենի մասնագետ է։ Երկամյա ստաժավորում է անցել Երևանի պետական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է հայոց լեզու և գրականություն։ Հեռակա սովորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում (1975)։ Փայլուն տիրապետում է հայերենին։ Գիտի նաև ռուսերեն և ֆրանսերեն։ Ուկրաինայի և Հայաստանի գրողների միությունների անդամ է[1]։

Աշխատանքային ուղի

խմբագրել
  • 1962-1964` փականագործ Կիևի գործարաններից մեկում
  • 1964-1965` լուսավորող Դովժենկոյի անվան կինոստուդիայում
  • 1965-1968` ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում
  • 1973-1975` ստաժոր-հետազոտող ԵՊՀ-ում, հեռակա ուսուցում ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում
  • 1975-1979` «Літературна Україна» («Գրական Ուկրաինա») թերթի թղթակից, բաժնի վարիչ
  • 1979-1984` «Всесвіт» («Տիեզերք») ամսագրի խմբագիր
  • 1984-1986` ստեղծագործական աշխատանք Ուկրաինայի գրողների միությունում
  • 1986-1990` կրկին «Всесвіт» ամսագրի խմբագիր
  • 1990-1992` Ուկրաինայի գրողների միության Կիևի կազմակերպության պատասխանատու քարտուղար
  • 1992-1993` Ուկրաինայի ԳԱ արևելագիտության ինստիտուտի տեղեկատվության և գիտական հրատարակությունների բաժնի վարիչ
  • 1993-1996` 1-ին տարածքային վարչության ԱՊՀ երկրների և Վրաստանի հետ երկկողմ կապերի բաժնի խորհրդական, Ուկրաինայի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև` պետ
  • 19.07.1996-28.12.2001` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան
  • 31.12.2004-21.06.2005` Ղրղզստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան
  • 21.06.2005-22.07.2010` կրկին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճանը` արտակարգ և լիազոր դեսպան

Թարգմանություններ, գրականագիտություն

խմբագրել

Հեղինակ է մշակութաբանական և գրականագիտական ավելի քան 100 հոդվածի, թարգմանությունների հայերենից։

Օ. Բոժկոյի թարգմանությամբ լույս են տեսել «Սասունցի Դավիթը», Վարդան Վարդանյանի «Կոմիտաս» վիպակը, Մուշեղ Գալշոյանի՝ արևմտյան Հայաստանի մասին վիպակները[2], Զորայր Խալափյանի, Հրանտ Մաթևոսյանի, Կարեն Սիմոնյանի, Սերո Խանզադյանի, Աղասի Այվազյանի, Հովհաննես Կամենացու, Րաֆֆու և այլոց գրքերը։ Նրա հոդվածները, ակնարկները հիմնականում նվիրված են հայ-ուկրաինական գրական կապերին։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ Իվան Իվանի Օբերեմոկ (ծն. 1924)՝ թոշակառու
  • Մայրը՝ Եկատերինա Զախարի Բոժկո (1922–1997)
  • Կինը՝ Ռաիսա Ալբերտի Ղարագյոզյան[3] (ծն. 1948, Գորիսում)՝ թարգմանիչ, Ուկրաինայի գրողների միության անդամ[4]
  • Դուստրը՝ Օլեսյա (1975)՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի աշխատակից
  • Դուստրը՝ Արմինե (1977)՝ նկարչուհի

Պարգևներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Օրեստ Սուբտելնի «Ուկրաինա։ Պատմություն» (Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Վաղարշապատ, 2010[6]
  • «Անմար լույսը տաղանդի...». Օ. Բոժկոյի նախաբանը Միխայլո Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» գրքում (թարգմանիչ՝ Ռաիսա Ղարագյոզյան), Երևան, «Նաիրի», 2012
  • Հոդված «Հովհաննես Կամենացու «Խոթինյան պատերազմը»` Ուկրաինայի հայերի պատմական և գրական հուշարձանը 17-րդ դարի», «Всесвіт» ամսագիր, թիվ 1-2, 2012

Ծանոթագրություններ

խմբագրել