Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Նահապետի Վարդանյան (նոյեմբերի 29, 1955(1955-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի տեղակալ։ ՀՀ քաղաքաշինության նախարար (2007-2012)։ ԱԺ 7-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր։

Վարդան Վարդանյան
 
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 29, 1955(1955-11-29) (68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1973-1974 թթ. - աշխատել է Երևանի Ռելեի գործարանում որպես խառատ։
  • 1974 թ. - Աբովյան շրջկոպի մթերման գրասենյակի պահակ։
  • 1974-1975 թթ. - աշխատել է Երևանի Ռելեի գործարանում որպես խառատ։
  • 1975-1978 թթ. - աշխատել է Երևանի Մեխանիկական գործարան ում որպես էլեկտրիկ։
  • 1979-1981 թթ. - աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում որպես տնտեսագետ-նորմավորող։
  • 1981-1983 թթ. - աշխատել է Աբովյանի շրջխորհրդի գործկոմում որպես կազմակերպական բաժնի հրահանգիչ։
  • 1983-1991 թթ. - Առինջի սովխոզի տնօրեն։
  • 1991-1995 թթ. - Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։
  • 1996 թ. - Երևանի քաղաքապետարանի ծրագրերի և կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ։
  • 1996-1998 թթ. - «Երևանի ջրմուղ-կոյուղի» թիվ 2 դուստր ձեռնարկության տնօրեն։
  • 1998-2003 թթ. - «Զվարթնոց» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
  • 2003-2004 թթ. - Կոտայքի մարզպետի խորհրդական։
  • 2004 թ. ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[1]։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2007 թ. հունիսի 10-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար։
  • 2008 թ. ապրիլի 17-ին վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնում[3] և պաշտոնավարել մինչև 2012 թ. հունիսի 16-ը։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
  • 2015 թ. մարտի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության նախագահի տեղակալ[4]։
  • 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն (բառարանով) լեզուներին։

Նախորդող
Արամ Հարությունյան
ՀՀ Քաղաքաշինության նախարար
Վարդան Վարդանյան

10 հունիսի 2007—16 հունիսի 2012
Հաջորդող
Սամվել Թադևոսյան

Ծանոթագրություններ խմբագրել