Քրդեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քուրդ (այլ կիրառումներ)
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Քրդեր (քրդ.՝ کورد, Քուրդ) իրանալեզու ժողովուրդ, որը բնակվում է հիմնականում Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զրկվելով քրիստոնյա հայ և ասորի բնակչությունից՝ լեռնային ընդարձակ տարածքներ բնակեցվում են բացառապես քոչվոր և կիսաքոչվոր քրդերով, ուստի քրդաբնակ դարձած տարածքները հայտնի են դառնում որպես «Քուրդիստան»։ Այն ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան[16][17]։ 21-րդ դարի սկզբին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում բնակվողների թիվը մոտենում էր 50 հազարի։ Քրդեր բնակվում են նաև Փոքրասիական բարձրավանդակում և Խորասանում։ Բացի այդ կան քրդական սփյուռքի մեծ համայնքներ արևմտյան Թուրքիայի քաղաքներում, հատկապես Ստամբուլում։ 20-րդ դարի վերջին տասնամյակներից, պայմանավորված հիմնականում թուրքերի՝ Արևմտյան Եվրոպա արտագաղթով, ստեղծվել և արագորեն ստվարացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Անգլիայի, Բելգիայի և Սկանդինավյան երկրների քրդաբնակ գաղութները։ Թվով քրդերի քանակը հաշվվում են մինչև 60 միլիոն[18][19]։
Քրդեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քրդերի դրոշը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
60,000,000 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քրդերեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սուննի իսլամ, Եզդիներ |
Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին[20][21][22]։ Քրդերի մեծամասնությունը իսլամադավան է՝ սուննիական (շաֆիական), մասամբ նաև՝ շիական։ Թուրքիայի և Իրանի որոշ գավառներում ապրում են նաև այլադավան քրդեր, որոնք հանդիսանում են ալևիականության, Երսանիզմի, Եզդիականության, զրադաշտականության և Քրիստոնեության հետևորդներ։
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով։ Սակայն խոստումը չկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները՝ թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում[23]։
Ծագում ու պատմություն
խմբագրելՔրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը (Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են 12- դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վաչկատուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (16-րդ դար) հետո։
Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քրդստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։
Քրդերի բաժանում
խմբագրելՔրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջիներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։
Քրդերի համայնքներ
խմբագրելԹուրքիա
խմբագրելՏարբեր աղբյուրների գնահատմամբ՝ Թուրքիայի քուրդ բնակչությունը կազմում է 18% -ից[24] 25%[25]: Այնուամենայնիվ, քրդախոսների թիվը շատ ավելի ցածր է՝ կապված քրդերենը ճնշելու և հասարակական տարածքներում արգելելու թուրքական պետության կողմից իրականացվող համակարգային քաղաքականության հետ։ 1994 թ. առաջին քուրդ կին պատգամավոր, Ամեդ (Դիարբեքիր) քաղաքի ներկայացուցիչ Լեյլա Զանայի խորհրդարանական երդման արարողության ժամանակ Թուրքիայում մեծ սկանդալ առաջացավ այն պատճառով, որ Զանան պատգամավորական երդման իր խոսքը ավարտեց հետևյալ եզրույթով քրդերեն լեզվով՝ «Ես տալիս եմ այս երդումը հանուն թուրք և քուրդ ժողովուրդների եղբայրության»։ Այս ելույթը դարձավ նրա ձերբակալության հիմնական պատճառը։
1970-ականներից ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց Թուրքիայի կողմից կատարած մարդու իրավունքների հազարավոր ոտնահարումներ, այդ թվում՝ քուրդ քաղաքացիական անձանց արտադատական սպանություններ, խոշտանգումներ և քրդաբնակ գյուղերի մասսայական ոչնչացում։ [1]
Իրան
խմբագրելԱրևելյան Քուրդիստանը (Ռոժհելաթ) գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում։ Իրանի Քուրդիստան նահանգից բացի, մեծամասնություն կամ մեծաքանակ քուրդ բնակչություն ունեցող տարածքները ներառում են Քրմաշան (Քերմանշահ) նահանգը, Արևմտյան Ադրբեջանի նահանգը, Իլամ նահանգը և Լորեստան նահանգի որոշ մասեր։ Մի շարք պատմական քուրդ տոհմեր և վաղ պետություններ կապված էին Արևելյան Քուրդիստանի հետ։ X դարից XII դար, այս շրջանում իշխում էին երկու քուրդ տոհմեր՝ Հեսենեվեյհյանները (959–1015 թթ.) և Անազյանները (990–1117 թթ.): Արդալան պետությունը ստեղծվել է XIV դ. սկզբին։ Կարճատև կյանք ունեցած Մեհաբադի Հանրապետությունը նույնպես գտնվում էր Արևելյան Քուրդիստանում։
Իրաք
խմբագրելՔրդերը կազմում են Իրաքի բնակչության մոտավորապես 17% -ը։ Դրանք մեծամասնությունն են հյուսիսային Իրաքի առնվազն երեք նահանգներում, որոնք միասին հայտնի են որպես Հարավային Քուրդիստան։
1980-ականների Իրան֊իրաքյան պատերազմի ընթացքում Սադդամ Հուսեյնի ռեժիմը վարեց հակաքրդական քաղաքականություն և 1986-1989 թթ. իրականացրեց ցեղասպանություն, որը հայտնի է Անֆալ անվանունով։ Անֆալի ընթացքում սպանվել է 182,000 քուրդ քաղաքացիական անձ։
1992 թ. մայիսին ստեղծվեց Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը։
Սիրիա
խմբագրելՔրդերը կազմում են Սիրիայի բնակչության 9% -ը։ 2013 թ.-ին սկսվեց Ռոժավայի հեղափոխությունը, որի արդյունքում ստեղծվեց Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնակառավարությունը՝ կառուցվածքային մարմինը, որը կառավարում է Հյուսիսային և Արևելյան Սիրիայի տարածքաշրջանը։ Ինքնակառավարությունը կազմված է բազմավոր կոալիցիաներից, կուսակցություններից և կազմակերպություններից, ներկայացնելով հասարակության բոլոր մասերը։ Այն նվիրված է Հյուսիսային և Արևելյան Սիրիայի բոլոր բնակիչների, անկախ սեռից, կրոնից, ցեղից, ազգային ծագումից կամ ազգից, իրավունքներ առաջ տանելուն ու պաշտպանելուն։
2018 թ. սկզբին Աֆրինում տեղի ունեցած թուրքական ռազմական ներխուժման արդյունքում քրդաբնակ Աֆրինի մարզը գրավվել է Թուրքիայի զինված ուժերի և Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման կողմից։ Թուրքիայի միջամտության պատճառով տեղահանվել է 150,000-ից 200,000 հոգի։
2019 թ. հոկտեմբերին Թուրքիան և Սիրիայի ժամանակավոր կառավարությունը սկսեցին հարձակումը Սիրիայի քրդաբնակ շրջանների վրա՝ դրդելով փախչել շուրջ 100,000 խաղաղ բնակիչների։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ձևավորված Սիրիայի Արաբական Հանրապետությունում անկախ ուսումնասիրման հանձնաժողովը իր 2020 թ. զեկույցում մեղադրում է Թուրքիային ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների ոտնահարումներ կատարելու համար։
Վիճակագրություն
խմբագրելԵրկիր | Քուրդ բնակչություն |
---|---|
Թուրքիա | 20 000 000
|
Իրան | 12 000 000
|
Իրաք | 8 500 000
|
Flag of Syria (1930–1958, 1961–1963).svg | 3 600 000
|
Գերմանիա | 1 500 000
|
Ադրբեջան | 180 000
|
Ֆրանսիա | 150 000
|
Նիդերլանդներ | 100 000
|
Շվեդիա | 83 600
|
Ռուսաստան | 63 818
|
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ The Kurdish Population by the Kurdish Institute of Paris, 2017 estimate. "The territory, which the Kurds call Northern Kurdistan (Kurdistana Bakur), has 14.2 million inhabitants in 2016. According to several surveys, 86% of them are Kurds... So in 2016 there are about 12.2 million Kurds still living in Kurdistan in Turkey. We know that there are also strong Kurdish communities in the big Turkish metropolises like Istanbul, Izmir, Ankara, Adana and Mersin. The numerical importance of this "diaspora" is estimated according to sources at 7 to 10 million... Assuming an average estimate of 8 million Kurds in the Turkish part of Turkey, thus arrives at the figure of 20 million Kurds in Turkey."
- ↑ «Iraq – People Groups». Joshua Project. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Hoare, Ben; Parrish, Margaret, eds. (2010 թ․ մարտի 1). «Country Factfiles — Iran». Atlas A-Z (Fourth ed.). London: Dorling Kindersley Publishing. էջ 238. ISBN 9780756658625. «Population: 74.2 million; Religions: Shi'a Muslim 91%, Sunni Muslim 8%, other 1%; Ethnic Mix: Persian 50%, Azari 24%, other 10%, Kurd 8%, Lur and Bakhtiari 8%»
- ↑ World Factbook (Online ed.). Langley, Virginia: US Central Intelligence Agency. 2015. ISSN 1553-8133. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին. A rough estimate in this edition has populations of 14.3 million in Turkey, 8.2 million in Iran, about 5.6 to 7.4 million in Iraq, and less than 2 million in Syria, which adds up to approximately 28–30 million Kurds in Kurdistan or adjacient regions. CIA estimates are – Turkey: Kurdish 18%, of 81.6 million; Iran: Kurd 10%, of 81.82 million; Iraq: Kurdish 15%-20%, of 37.01 million, Syria: Kurds, Armenians, and other 9.7%, of 17.01 million.
- ↑ World Factbook (Online ed.). Langley, Virginia: US Central Intelligence Agency. 2019. ISSN 1553-8133. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին. CIA estimates are as of Հունիսի 2019[update] "Ethnic groups: Sunni Arab ~50%, Alawite ~15%, Kurd ~10%, Levantine ~10%, other ~15% (includes Druze, Ismaili, Imami, Nusairi, Assyrian, Turkoman, Armenian)"
- ↑ «Who are the Kurds?». BBC News (Online ed.). 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Who is the Kurdish Institute ?».
- ↑ «Europe's Kurds welcome ceasefire call, await Turkish response». 2013 թ․ մարտի 21.
- ↑ «NATO bid reignites Sweden's dispute with Turkey over Kurds». 2022 թ․ մայիսի 24.
- ↑ «Document - Gale Academic OneFile».
- ↑ «Diaspora: Die Gemeinschaft in Jordanien». Kurdica (գերմաներեն). Kurdica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Turkish and Kurdish Identity and Nationalism in the Netherlands by Tenzin Wangmo». Humanity in Action. 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Diaspora Kurde (2016)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2010 г. Национальный состав населения Российской Федерации». Demoscope. Demoscope. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Численность населения Республики Казахстан по отдельным этносам на начало 2017 года» (PDF).
- ↑ Kurdish Awakening: Nation Building in a Fragmented Homeland (2014), by Ofra Bengio, University of Texas Press
- ↑ Izady, Mehrdad R. (1992). The Kurds: A Concise Handbook. Taylor & Francis. ISBN 978-0-8448-1727-9.
- ↑ The Kurdish Population by the Kurdish Institute of Paris, 2017 estimate. The Kurdish population is estimated at 15–20 million in Turkey, 10–12 million in Iran, 8–8.5 million in Iraq, 3–3.6 million in Syria, 1.2–1.5 million in the European diaspora, and 400k–500k in the former USSR—for a total of 36.4 million to 45.6 million globally.
- ↑ Based on arithmetic from World Factbook and other sources cited herein: A Near Eastern population of 28–30 million, plus approximately a 2 million diaspora gives 30–32 million. If the highest (25%) estimate for the Kurdish population of Turkey, in Mackey (2002), proves correct, this would raise the total to around 37 million.
- ↑ «Kurds» (6th ed.). Encyclopedia.com. 2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|encyclopedia=
ignored (օգնություն) - ↑ Izady, Mehrdad R. (1992). The Kurds: A Concise Handbook. Taylor & Francis. էջ 198. ISBN 978-0-8448-1727-9.
- ↑ Windfuhr (2013). Iranian Languages. Routledge. էջ 587. ISBN 978-1135797041.
- ↑ Who are the Kurds? by BBC News, October 31, 2017
- ↑ «The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Brown, L. Carl; Mackey, Sandra (2002). «The Reckoning: Iraq and the Legacy of Saddam Hussein». Foreign Affairs. 81 (6): 350. doi:10.2307/20033401. ISSN 0015-7120.
{{cite journal}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |