Լեյլա Զանա (քրդ.՝ Leyla Zana, մայիսի 3, 1961(1961-05-03)[1][2], Սիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա), քուրդ իրավապաշտպան և քաղաքական գործիչ։ 1991- 1994 թվականներին եղել է Թուրքիայի խորհրդարանի անդամ։ Դատապարտվել է 15 տարի ազատազրկման՝ խորհրդարանում իր երդման արարողությունը քրդերենով արտասանելու համար։

Լեյլա Զանա
քրդ.՝ Leyla Zana
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1961(1961-05-03)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՍիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ակտիվիստ, գրող և լրագրող
ԱմուսինMehdi Zana?
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունՍոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն և People's Democracy Party?
Պարգևներ և
մրցանակներ
 Leyla Zana Վիքիպահեստում

1995 թվականի նոյեմբերի 5-ին Եվրախորհրդարանը ընդունել է որոշում Լեյլա Զանային շնորհելու Սախարովի անվան մրցանակ՝ իրավապաշտպան գործունեության համար։ Սակայն իրավապաշտպանը մրցանակը ստացավ միայն 2004 թվականին՝ ազատ արձակվելուց հետո։

Կենսագրություն խմբագրել

Լեյլա Զանան ծնվել է 1961 թվականի մայիսին Դիարբեքիրի մարզի Սիլվան քաղաքատիպ ավանում։ Երբ նա 14 տարեկան է, ծնողները ամուսնացրել են Լեյլային Մեհդի Զանայի հետ, ով Դիարբեքիրի քաղաքապետն էր մինչ 1980 թվականը։ 1991 թվականին Լեյլա Զանան դարձել է առաջին քուրդ կինը, ով ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր։

Երկար ժամանակ Թուրքիայում քրդերենի կիրառումը համարվում էր քրեօրեն պատժելի արարք։ Միայն 1990-ական թվականների սկզբին այն օրինականացվեց, սակայն դրա օգտագործումը հանրային տարածքներում դեռևս արգելքի տակ էր։ Այսպես Լեյլայի երդման արարողությունը քրդերենով Թուրքիայում մեծ սկանդալ առաջացրեց և դարձավ նրա ձերբակալության հիմնական պատճառը։ Կարդալով պատգամավորական երդման տեքստը, Զանան ավարտեց իր խոսքը հետևյալ եզրույթով։

  Ես տալիս եմ այս երդումը հանուն թուրք և քուրդ ժողովուրդների եղբայրության։  

Դեմոկրատական կուսակցության արգելումից հետո, որին անդամակցում էր նա, Լեյլա Զենան զրկվել է պատգամավորական անձեռնամխելիությունից և 1994 թվականի դեկտեմբերին երեք այլ պատգամավորների հետ ձերբակալվել և մեղադրվել պետական դավաճանության մեջ։ Նրան մեղադրում էին նաև Քրդական բանվորական կուսակցության անդամակցելու մեջ։

Զանան կատեգորիկ ժխտում էր իր մեղքը, սակայն վկաների տվյալներով, նա ընդունել է մեղքը ճնշումների արդյունքում[3], Զանան և նրա երեք համակուսակիցները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման։ Դատավարության ժամանակ նա վկայել է՝

  Ես չեմ ընդունում ինձ ուղղված և ոչ մի մեղադրանք։ Եթե նրանցից նույնիսկ մեկը ճշմարիտ լիներ, ես կվերցնեի ինձ վրա ողջ պատասխանատվությունը, եթե դա լիներ նույնիսկ կյանքի գնով։ Ես պաշտպանում եմ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազգերի միջև եղբայրությունը և դա կանեմ մինչ վերջին շունչս։  

2009 թվականի դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը ընդունել է որոշում այն մասին, որ Դեմոկրատական կուսակցությունը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը[4]։

2010 թվականի ապրիլի 8-ին թուրքական դատարանը դատապարտել է երեք տարի ազատազրկման՝ մեղադրելով ահաբեկչական պրոպագանդայի տարածման մեջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Defiance Under Fire. Leyla Zana: Prisoner of Conscience Արխիվացված 2006-02-12 Wayback Machine // Amnesty International USA Magazine
  4. «Turkish top court bans pro-Kurdish party» (անգլերեն). BBC. 2009 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  5. Daren Butler. (2010 թ․ ապրիլի 8). «Turkish court convicts Kurdish politician for speech» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Զանա» հոդվածին։