Իրանական լեռնաշխարհ կամ Իրանական բարձրավանդակ (պարս.՝ فلات ایران), Առաջավոր Ասիայի լեռնաշխարհներից ամենամեծն ու ամենաանապատայինն է։

Իրանական լեռնաշխարհ

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Իրանական լեռնաշխարհը արևմուտքից արևելք ձգվում է մոտ 2500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 1500 կմ երկարությամբ։ Լեռնաշխարհի ⅔-ը ընկած է Իրանի, իսկ մնացած մասը Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքմենստանի տարածքներում։

 
Զագրոսի լեռնաշղթայի հարավային մասը տիեզերքից

Լեռնաշխարհի ծայրամասային լեռների հյուսիսային և հարավային աղեղները լայն են բացված։ Լեռներից իր բարձրությամբ առանձնապես (մինչև 7690 մ) աչքի է ընկնում Հինդուկուշ լեռնաշղթան։ Լեռնաշխարհի հարավարևմտյան մասով ձգվում է ընդարձակ Զագրոսի լեռնաշղթան (մինչև 4548 մ)։

Լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում են տարածվում Դաշթե Քևիր, Դաշթե Լութ, Դաշթե Մարգոու անապատները։

Լեռնաշխարհի հարավարևմտյան և հյուսիսային մասերում կան նավթի ու գազի խոշոր հանքավայրեր[1]։

Կլիման մերձարևադարձային է։ Տարեկան տեղումների քանակը 50 - 150 մմ է։

Բուսականություն

խմբագրել

Քարքարոտ անապատներում աճում են էֆեմերներ, օշինդր, աղուտաբույսեր։ Ավազուտներում հանդիպում է սաքսաուլ։ Լեռների վերին մասերը զբաղեցնում են լեռնային տափաստանները։ Բացառություն են կազմում Կասպից ծովի կողմում գտնվող Էլբուրսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը, որտեղ արևմտյան և հյուսիսարևմտյան քամիների շնորհիվ մեծ քանակությամբ տեղումներ են լինում (2000 մմ)։ Այդ պատճառով այստեղ աճում են խոնավ լայնատերև անտառներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 452  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրանական լեռնաշխարհ» հոդվածին։