Քուրդիստանի նահանգ
Քուրդիստանի նահանգ (քրդ.՝ پارێزگای کوردستان, պարսկերեն՝ استان کردستان, օսթանե քորդեսթան) կամ Քորդեսթան Իրանի 31 նահանգներից մեկն է:Քուրդիստան նահանգի տարածքը 28,817 կմ² է։ Այն գտնվում է Իրանի արևմտյան մասում, սահմանակցում է Իրաքին արևմուտքից, Արևմտյան Ադրբեջանին հյուսիսից, Զանջանի նահանգին հյուսիս-արևելքից, Համադանի նահանգին՝ արևելքից, և Քերմանշահի նահանգին՝ հարավից[2]։ Քուրդիստանի նահանգի կենտրոնը Սանանդաջ քաղաքն է (քրդ.՝ Sinne):
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իրանի վարչական բաժանում |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Սանանդաջ |
Բնակչություն | ▲1 603 011 մարդ (2016)[1] |
Տարածք | 29 137 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Սուլեյմանիե մարզ, Արևմտյան Ադրբեջան և Համադանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
Փոխարինեց | Ardalan? |
ISO 3166-2 կոդ | IR-12 |
Հեռախոսային կոդ | 0871 |
Բնակչություն և մշակույթԽմբագրել
1996 թվականին նահանգիի բնակչությունը 1346383 , որից 52.42%-ը կազմում էր քաղաքային բնակչությունը և 47.58%-ը գյուղական բնակչությունը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի Քուրդիստանի նահանգի բնակչությունը 1493645 է, որից քաղաքաբնակ են 66%-ը։ Քրդերը կազմում է մեծամասնություն այստեղ և նրանք խոսում են քրդերենի սորանի բառբառով, որը հյուսիսարևմտյան իրանական լեզու է։ Բիջար և Քորվեհ գավառներում կան բավական թվով ազարիներ։ Նահանգի պատմական անունը Արդալան է։
ՏնտեսույթունԽմբագրել
Բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսություն է և ժամանակկակից անասնաբուծությունն է։ Բրինձը, գարին, ցորեն ու մրգերը այստեղի հիմնական գյուղմթերքներն են։ Քիմիական, մետաղական, տեքստիլ, կաշվի և սննդի արդյունաբերությունները այստեղի հիմնական արդյունաբերական ոլորտներն են, Այս նահանգում գործազրկությունը շատ բարձր է և նա համարվում է Իրանի նահանգների մեջ բարձր գոծազրկություն ունեցող նահանգներից մեկը։ Ըստ իրանական վիճակագրությաբ ավելի քան 200000 մարդ գոյատևում է զբաղվելով կոլբարությամբ[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C-%D8%B9%D9%85%D9%88%D9%85%DB%8C-%D9%86%D9%81%D9%88%D8%B3-%D9%88-%D9%85%D8%B3%DA%A9%D9%86/%D9%86%D8%AA%D8%A7%DB%8C%D8%AC-%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C/%D8%AC%D9%85%D8%B9%DB%8C%D8%AA-%D8%A8%D9%87-%D8%AA%D9%81%DA%A9%DB%8C%DA%A9-%D8%AA%D9%82%D8%B3%DB%8C%D9%85%D8%A7%D8%AA-%DA%A9%D8%B4%D9%88%D8%B1%DB%8C-%D8%B3%D8%A7%D9%84-1395
- ↑ «همشهری آنلاین-استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند (Provinces were divided into 5 regions)»։ Hamshahri Online (Persian)։ հունիսի 22, 2014։ Արխիվացված օրիգինալից հունիսի 23, 2014-ին
- ↑ Fars News:The situation of kolbars vaguer than ever(չաշխատող հղում)