HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաոս (այլ կիրառումներ)

«Քաոս», 1973 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ, որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա։

Picto infobox cinema.png
Քաոս
Քաոս.jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայկական ԽՍՀ
Ժանրմելոդրամա
Թվական1973
Լեզուհայերեն
ՌեժիսորԼաերտ Վաղարշյան, Ա. Սամվելյան, Հ. Եղիազարյան
Սցենարի հեղինակՎադիմ Մելիքսեթյան
ԴերակատարներՍոս Սարգսյան, Կարեն Ջանգիրով, Բաբկեն Ներսիսյան, Գեղամ Հարությունյան, Ալլա Թումանյան, Վաղինակ Մարգունի, Նաիրա Շահիրյան, Ազատ Շերենց, Գիվի Թոխաձե, Կարեն Ջանիբեկյան, Կիմ Երիցյան, Լեոնիդ Սարկիսով, Հայկուհի Գարագաշ, Երվանդ Մանարյան, Լաուրա Վարդանյան, Մայիս Կարագյոզյան, Վրույր Փանոյան, Գուրգեն Գեն և Շահում Ղազարյան
ՕպերատորԼևոն Աթոյանց
ԵրաժշտությունԷդուարդ Միրզոյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն98 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին Բաքվում։ Հարուստ նավթաարդյունաբերող Մարկոս աղա Ալիմյանն իր ունեցվածքը կտակում է ավագ որդուն՝ Սմբատին, ով սովորելու մեկնելուց հետո չէր վերադարձել հայրական տուն՝ հորը մեղադրելով մարդկանց թալանելու միջոցով հարստություն դիզելու մեջ։ Սակայն հարստությանը տիրանալուց հետո Սմբատն ինքն է դավաճանում իր հայացքներին։

Մարկոս աղա Ալիմյանի միջնեկ որդին՝ Միքայելը, ում հայրը չէր ուղարկել սովորելու և վարում էր անկանոն ու շվայտ կյանք, ընդհակառակը, կարողանում է փոխել իր կյանքը[1]։

ԴերերումԽմբագրել

Դրվագներում - Լ. Գուլյան, Մայիս Կարագյոզյան, Գարեգին Ասլանյան, Վրույր Փանոյան, Գեն (Գ. Շահնազարյան), Ալեքսանդր Բարուշնոյ, Վլադիմիր Մարչենկո, Արսեն Բագրատունի, Շահում Ղազարյան, Ա. Աղամիրյան, Խ. Նավոյան, Վ. Սմբատյան, Սուրեն Հովհաննիսյան, Լեյլա Եղիազարյան, Սերգուշ Բաբայան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ֆիլմը arm-cinema.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին։ Վերցված է 2014-04-01 

ԳրականությունԽմբագրել