Կիմ Երիցյան
հայ դերասան
Կիմ Անդրանիկի Երիցյան (նոյեմբերի 22, 1930, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2010, Երևան, Հայաստան), հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2006)[1]:
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1930 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2010 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Կիմ Երիցյանը ծնվել է Թբիլիսիում։ 1951 թվականին տեղափոխվել է Երևան։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1955-1973 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։ 1973-2006 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։
Առավել հայտնի դարձավ «Նվագախմբի տղաները» ֆիլմում կերտած Կիրակոսի դերից հետո։ Երիցյանը յուրօրինակ տպավորիչ գունեղությամբ կերտել է ու մարմնավորել 100-ից ավելի դերեր[2]։
Դերեր թատրոնում Խմբագրել
- Արարատ Բարսեղյանի «Պըլը-Պուղի»
Դերեր ֆիլմերում Խմբագրել
- 1960 - Նվագախմբի տղաները - Կիրակոս
- 1964 - Շրթներկ N 4 - Արմեն
- 1969 - Սուտլիկ որսկանը - սուտլիկ
- 1973 - Քաոս - Մոսիկո
- 1974 - Մարդն «Օլիմպոսից» - դրվագ
- 1982 - Պատահար հուլիսին
- 1984 - Հող և ոսկի - Սերոժ
- 1980 - Ստանիսլավ Ստրատիևի Ավտոբուս- Ալդոմիրեց
- 1997 - Հարսնացուն Ջերմուկից
- 2006, 2007 և 2008 - Վերվարածները ընտանիքում - Թաթոս պապի, պրոֆեսոր
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Կիմ Երիցյան(չաշխատող հղում)
- ↑ Մակարյան Մ., Սիրված դերասանի հիշատակին, «Ազգ», 12 հունվարի, 2011թ(չաշխատող հղում)