Դա եղել է այսպես…
«Դա եղել է այսպես…», 2019 թվականին «Դարակ» հրատարակչության «Ժամանակ» մատենաշարով հրատարակած Աննա Բաբաջանյանի հոդվածների ժողովածուն։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։ Ձևավորումը՝ Դավիթ Հակոբյան։ 220 էջ։
Դա եղել է այսպես… | |
---|---|
Գրքի շապիկի առաջին էջը | |
Հեղինակ | Աննա Բաբաջանյան |
Ժանր | հոդված |
Թեմա | կինո, թանգարանային նմուշներ |
Կազմված է | երկու մասից |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 220 էջ |
Խմբագիր | Աշոտ Գաբրիելյան |
Կազմի հեղինակ | Դավիթ Հակոբյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Դարակ |
Հրատարակման տարեթիվ | 2019 |
ԳՄՍՀ | 978-9939-9222-7-0 |
ՀՏԴ | 791(479.25) |
ԳՄԴ | 85.37(5Հ) |
Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջինը՝ «Չերևակված ժապավենն» է, որտեղ ամփոփված են հայկական կինոյի մասին հոդվածներ, իսկ երկրորդը՝ «Իրերը դա գիտենն» է, որտեղ ներկայացված են թանգարանային բացառիկ նմուշների մասին պատմություններ[1]։
Հատված հեղինակի նախաբանից
խմբագրելԱյս գիրքը հիշողության մասին է, այն հիշողության, որ դեպքը դարձնում է իրադարձություն, խոսքը վերածում է պատմության, գործը՝ ժառանգության։ Սա ոչ միայն մարդկանց, այլ նաև իրերի հիշողության մասին է, այն սովորական և արտասովոր իրերի, որոնք իրենց ներսում ամփոփում են պահի հուզական կարևորությունը, կամրջում են անցյալը ներկային և մնում են իբրև համր վավերականություն։ Իրերն էլ, մարդկանց նման, ունենում են իրենց ճակատագիրը։ Նրանցից մեկին վիճակվում է աննկատ, համեստ գոյություն, իսկ մեկ ուրիշը պատմություն է դառնում։ Պատահում է նաև այնպես, որ դրանցից եզակիները հենց իրենք են տնօրինում իրենց կյանքը՝ առանց մարդկային միջամտության[2]։
Գրքի բովանդակությունը
խմբագրելՄաս 1. Չերևակված ժապավեն
խմբագրել- Վագրը, ֆուտբոլն ու «Նաջարյանի» վերջին դերը
- Նվագախմբի տղաներ՝ պատառոտված զգեստներով
- Երկու եղբոր «եփած» «Տժվժիկը»
- Իր Կարինեին գտավ պատահաբար, պահեց հավերժ
- Մորգանը, հարբած խնամին և Ավետ Ավետիսյանի վերջին կադրերը
- Տարկովսկին չնկարեց «Հեղնար աղբյուրը»
- Անսպասելի Զամբախովը, խոլերան և թիֆլիսցիների սադրանքները
- Պատվիրված ձյունն ու օդում գրված նոտաները
- Երեխայի պես անպաշտպան «Հնձան»
- Հրդեհից առաջացած քաոսն ու կաբարեի «զոհերը»
- «Երկունք». երբ տեսակցեցին պատմությունն ու ժամանակը
- Որպեսզի չսիրահարվեր Սոս Սարգսյանին
- Կարո՞տը սպանեց Ֆրունզիկի փղին
- Գժտության արևը
- Անսովոր Սպարապետն, ու Ջիգարխանյանի ջանքերը
- Երբ Ռազմիկ Արոյանին «հայրիկ» ասողները շատացել էին
- Երգը, որ արցունքներ կորզեց ռեժիսորից
- Տերը. ոչ միայն Ծմակուտի, այլև երկրի պահապանը
- Գինովցած Սոս Սարգսյանի համբույրները
- Առևանգված Ջիգարխանյանից մինչև «վերակենդանացած հանգուցյալ»
- «Հատակում». ֆիլմ՝ ստեղծված նկուղում
- «Էդ ի՞նչ կենեք, ծո´, կփլի գլխիս, կմեռնիմ»
- Գործադուլը, որ փրկեց մահից
- Ուրիշ Փանջունին ու Թամար Հովհաննիսյանի «անվայելուչ» խաղը
Մաս 2. Իրերը դա գիտեն
խմբագրել- Էրենբուրգի կողոպտված աչքերը
- Ժամացույցը, որ խափանում էր սիրահարների հանդիպումները
- Թանգարանային տանկի երկրորդ մարտական «գրոհը»
- Հայոց պատմությունը՝ 99 ուլունքի վրա
- Չարենցի վերջին նվերը
- Զարմանալի արևելքը կամ պարզապես «հայ» գործիքը
- Շախմատ՝ հացի, խաղի և սփոփանքի համար
- Հիշատակներով լի սնդուկի գաղտնիքը
- Խնդրանք, որ կատարվեց մեկ բրնձահատիկի դիմաց
- Սիրող սրտեր կապող գաթանախշիչը
- Խաչատրյանի երկրպագուի կորզած ստորագրությունը
- Երգը՝ ցուցափեղկի տակ
- Զորավար Անդրանիկի մկրատը
- 3 ռուբլի` Գիքորի համար
- Թումանյանի «թուլությունն» ու մի գիշերվա վաստակը
- Մոր նվերը` Մեծարենցին
- Ֆելինիի նամակը` Փարաջանովին
- Շնորհակալություն՝ հայ որբերից
- Խրիմյան Հայրիկի տպագրական մեքենան
- Կոմիտասի ամենաթանկ նվերը
- Դերենիկ Դեմիրճյանի ջութակը
- Դարավոր հիշողություն` մեկ սրվակում
- Անգլիայի թագուհու սուրն Աղազարյաններին
- Բանտում ծնված կտավը
- Զմռսված հուշագիրը` Թամանյանի ստորագրությամբ
- Աբովյանի չուղարկված նամակը
- Վանի մարտերին մասնակցած թուրը, որ «գտավ» Կապուտիկյանին
- Զանգը, որի ղողանջը բերեց Բակունցը
- Փափազյանի «գողացած» մատանին
- Ցվետաևայի նվերը` Իսահակյանին
- Կալենցի «Մադոննան» գտավ իր «եկեղեցին»
- Խաղաղ երկնքի տակ հանգրվանած բնորդուհու առեղծվածը
- Թումանյանի «հյուրասեր» սառցարանը
- Եղեռնը` կրակից փրկված դիմանկարում
- Գաղտնի հուշանվեր` հանուն Ազնավուրի
- Գիրքը, որ բացահայտեց Արա Սարգսյանի կյանքի գաղտնիքը
- Կոջոյանը «մեղմեց» ծխախոտի վտանգը
- Երբ ռամիկը շնորհակալ էր Կարա-Մուրզային
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դա եղել է այսպես․․․»․ կայացավ Աննա Բաբաջանյանի գրքի շնորհանդեսը
- ↑ Աննա Բաբաջանյան, Դա եղել է այսպես…, Ե., Դարակ, 2019, էջ 5։