Երվանդ Մանարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Քրիստափորի Մանարյան (օգոստոսի 10, 1924, Արաք, Կենտրոնական նահանգ, Իրան - փետրվարի 19, 2020, Երևան, Հայաստան), հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2018)[1]։ Երևանի պատվավոր քաղաքացի (2019)[2][3]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1924 |
Ծննդավայր | Արաք, Կենտրոնական նահանգ, Իրան |
Մահացել է | փետրվարի 19, 2020 (95 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | դերասան ռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0541294 |
Ռեժիսոր Արման Մանարյանի եղբայրը, Քրիստ Մանարյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԵրվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Իրանի Արաք քաղաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում[4]։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին[4]։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը[5]։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում[5]։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն[6]։
Մահացել է 2020 թվականի փետրվարի 20-ին Երևանում, 96 տարեկան հասակում[5]։
Ստեղծագործական ուղի և ճանաչում
խմբագրելՆկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպիսին են՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն[5]։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ[7]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- 2003 - Հայաստանի արվեստի վաստակավոր արտիստ
- 2005 - ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ
- 2019 - Երևանի պատվավոր քաղաքացի[2]
Բեմադրություններ
խմբագրել- Հովհաննես Թումանյանի «Հազարան բլբուլ»
- Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը»
- Երվանդ Մանարյան, «Ժամանակ էն ժամանակն էր» («Բարեկամության ջահ» միջազգային փառատոնի մրցանակ, Զեստաֆոն, Վրաստան, 1987)
- Շիրվանզադեի «Պատվի համար»
Ֆիլմագրություն
խմբագրելԴերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1999 | Արմենիկում ՈՒՊՍԱ | Մաեստրո |
1997 | Հարսնացուն Ջերմուկից | |
1992 | Ընկեր Փանջունի | Սարսափունի |
1985 | Կապիտան Առաքել | Կապիտան Առաքել |
1983 | Մասնավոր դեպք | |
1978 | Եվս հինգ օր | Աթայան |
1978 | Արևիկ | Մարտուն |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի | Երվանդ |
1967 | Նորից ամառ եկավ | Սողո |
1975 | Հարսնացուն հյուսիսից | Երվանդ |
1973 | Քաոս | Սուլյան |
1972 | Վերադարձ | պրոֆեսոր Բաբկեն Սեթյան |
1969 | Մորգանի խնամին | Բեռնար |
1967 | Կարինե | լուսանկարիչ |
1966 | Մեր քաղաքի մարդիկ. Քայլերթ |
Ռեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1976 | Ժառանգները |
1975 | Նորից ամառ եկավ |
1975 | Ծիածանի բոլոր գույները |
1971 | Մարգարի ակոսը |
1969 | Լույս |
1968 | Միքայել Նալբանդյան |
1968 | Կրպակ կառամատույցում |
1967 | Դեղանյութի ծնունդը |
1967 | Հոկտեմբերյան օրերը Հայաստանում |
1967 | Քննություններ |
1966 | Հայկական մանրանկարներ |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1985 | Կապիտան Առաքել |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի |
1975 | Նորից ամառ եկավ |
1975 | Հանապազօրյա մեր ջուրը |
1973 | Լույսը և ստվերները |
1968 | Ларёк на перроне |
1968 | Հանդիպում ցուցահանդեսում |
1967 | Դեղանյութի ծնունդը |
1967 | Հոկտեմբերյան օրերը Հայաստանում |
1967 | Քննություններ |
1962 | Տերն ու ծառան |
1961 | Տժվժիկ |
1959 | Հայրենի հողի վրա |
Հիշատակ
խմբագրել2024 թվականին արտիստի 100-ամյակի առթիվ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մոտակայքում` Սայաթ-Նովա 4 հասցեում, տեղադրվել է նրա հուշարձանը։ Նաև շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի 100-ամյակ» նամականիշը՝ 380 դրամ անվանական արժեքով[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել
- ↑ 2,0 2,1 «Երվանդ Մանարյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Երևանը ես եմ». Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյան
- ↑ 4,0 4,1 ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ ՍԻՄՎՈԼԸ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Ճանաչենք Մերոնց․ Երվանդ Մանարյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 284.
- ↑ «Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը». ԱՄԻ «Նովոստի–Արմենիա». Վերցված է 2024-11-12-ին.