Հայկուհի Գարագաշ

հայ դերասանուհի

Հայկուհի Գարագաշ (մայիսի 3, 1900(1900-05-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1973(1973-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960

Picto infobox masks.png
Հայկուհի Գարագաշ
Հայկուհի Գարագաշ.jpg
Ծնվել էմայիսի 3, 1900(1900-05-03)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 30, 1973(1973-04-30) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

1917 թվականին սովորել է Թիֆլիսի Օվի Սևումյանի ղեկավարած թատերական ստուդիայում, ապա Զուբալովի անվան ժողովրդական թատրոնի դերասանուհի[1]։ 1922-1924 թվականներին եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1924-1944 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ 1930 թվականից հանդես է եկել որպես ասմունքող։ 1944-1957 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հայկական հեռուստատեսությամբ վարել է «Գյուլնազ տատի հեքիաթները» հաղորդաշարը[2]։

Դերերը թատրոնումԽմբագրել

  • Խամփերի, Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Քալի, Սունդուկյանի «Քանդած օջախ»
  • Սալոնե, Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Էմիլիա, Շեքսպիրի «Օթելլո»
  • «Քրիստինե, Իբսենի «Նորա»

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1973 Քաոս Ոսկեհատ
1968 Միայն մեկ կյանք դրվագ
1966 Լալվարի որսկանը դրվագ
1961 Մայրամուտից առաջ Ակիր
1960 Հյուսիսային ծիածան դրվագ
1958 Առաջին սիրո երգը ընկերուհի
1957 Ու՞մ է ժպտում կյանքը Օվսաննա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկուհի Գարագաշ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005