Վաղինակ Մարգունի

հայ դերասան

Վաղինակ Խաչատուրի Մարգունի (Գրիգորյան), (դեկտեմբերի 18 (31), 1908, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1987(1987-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Աշտարակում), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Picto infobox masks.png
Վաղինակ Մարգունի
Ծնվել էդեկտեմբերի 18 (31), 1908
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 14, 1987(1987-11-14) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1940)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Վաղինակ Մարգունու հուշատախտակը Երևանի Հին Երևանցու փողոցի 47-րդ շենքի պատին

1928-1930 թվականներին խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում։ 1930 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում։ Բնութագրական դերերի կատարող էր։ Նրա մարմնավորած կերպարները գունեղ և արտահայտիչ են։

Լավագույն դերերը թատրոնումԽմբագրել

Քսանհինգ տարուց ավելի խաղացել է Փողհարի (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») և Բաղդասար ամու (Վրթանես Փափազյան «Ժայռը») դերերը։

ՖիլմագրությունԽմբագրել

ՇքանշաններԽմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ԳրականությունԽմբագրել

  • Գևորգ Աբաջյան, Վաղինակ Մարգունի (ստեղծագործական դիմանկար), Ե., ՀԹԸ, 1987, 122 էջ։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 304