Լևոն Աթոյանց
Լևոն Հարությունի Աթոյանց (սեպտեմբերի 9, 1930, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր։
Լևոն Հարությունի Աթոյանց | |
---|---|
![]() Լևոն Աթոյանցը մամլո ասուլիսի ժամանակ, հոկտեմբեր, 2014 թ. | |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1930 (90 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ |
Աշխատանք | կինոօպերատոր |
Աշխատավայր | Հայֆիլմ |
ԿենսագրությունԽմբագրել
Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան: 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: 1960 թվականին և 1963 թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: 1996-2000 թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:2018
Կյանքը և կարիերանԽմբագրել
- 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում
- 1955 թվականից աշխատել է Հայֆիլմում, 1966 թվականից՝ բեմադրող-օպերատոր
- 1993 թվականից՝ հայկական հեռուստաընկերություններում[1]
ՖիլմերԽմբագրել
- 1970 թվական՝ «Մորգանի խնամին»
- 1970 թվական՝ «Հեղնար աղբյուր»
- 1973 թվական՝ «Քաոս»
- 1978 թվական՝ «011 աքսորականը»
- 1981 թվական՝ «Խոշոր շահում»
- 1983 թվական՝ «Վառված լապտեր»
- 1992 թվական՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
- 1993 թվական՝ «Աղետ»
- 2008 թվական՝ «Տխուր փողոցի լուսաբացը»
1980 թվական` «Խոշոր Շահում»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005