Բաբկեն Ներսիսյան
Բաբկեն Պողոսի Ներսիսյան (հուլիսի 18, 1917, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ մինչև իր մահկանացուն կնքելը։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1917 |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 14, 1986 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Երեխա(ներ) | Տիգրան Ներսիսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Բաբկեն Ներսիսյանի ծնողները՝ Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, հետագայում հաստատվել են Թբիլիսիում, որտեղ էլ 1917 թվականին ծնվել է Բաբկենը։ 17 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։
Հետագայում Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին Թիֆլիսի Հայ դրամայից նա տեղափոխվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն։
1957 թվականից նկարահանվել է կինոյում[2]։ Եղել է Հայկական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։
Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը, նույնպես դերասան է։
Դերեր թատրոնումԽմբագրել
- Համբո՝ «Գիքոր»
- Գոշ՝ «Գոշ»
- Վաչագան՝ «Անահիտ»
- Արսեն՝ «Արսեն»
- Ֆերդինանդ՝ «Սեր և խարդավանք»
- Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»
- Աբիսողոմ աղա՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
- Պեպո՝ «Պեպո»
- Միքայել՝ «Էլի մեկ զոհ»
- Օսեփ՝ «Քանդած օջախ»
- Բեն-Ալեքսանդր՝ «Իմ սիրտը լեռներում է»
- Արա Գեղեցիկ՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
- Գևորգ՝ «Նույն հարկի տակ»
- Տիգրան՝ «Վերջին մեխակներ»
- Պեպինո՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (1964 թվական)
- Միքայել՝ «Քաոս»
ՖիլմագրությունԽմբագրել
- 1973 - Քաոս - Մարութխանյան
- 1973 - Կամոյի վերջին սխրանքը - Ծատուրյան
- 1968 - Սարոյան եղբայրներ - Սուրմելյան
- 1964 - Մսյո Ժակը և ուրիշները - մսյո Բարդուղ
- 1960 - Հյուսիսային ծիածան - Աբբաս Միրզա
- 1960 - Սայաթ-Նովա - Սայաթ-Նովա գլխավոր դեր
- 1959 - Թռիչք անդունդի վրայով - Բալյան
- 1957 - Ում է ժպտում կյանքը - Բաբլոև
ՀիշատակԽմբագրել
Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակի կապակցության 2018 թվականին Երևանի Աբովյան 21 հասցեում բացվել է Բաբկեն Ներսիսյանի հուշասյունը, «Մեծանուն հայեր» շարքում շրջանառության մեջ է դրվել Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշը[4]։
Գրականություն Բաբկեն Ներսիսյանի մասինԽմբագրել
- Բաբկեն Ներսիսյան։ Դերասանի կյանքն ու բեմական ստեղծագործությունը / Ս. Հարությունյան։ Խմբ.՝ Ա. Հունանյան։ ՀԹԸ, 1970
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյան / Կազմ.՝ Ա. Ասլամազյան։ Գ. Սունդուկյանի անվ. ակադ. թատրոն, 1978
- Բաբկեն Ներսիսյան։ Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Կարծիքներ, ասույթներ / Կազմ.՝ Ն. Բաղդասարյան։ Խմբ.՝ Ա. Ա. Գևորգյան։ ՀԹԸ, 1986
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Нерсесян Бабкен Погосович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин — Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт.
- ↑ Нерсесян, Бабкен Погосович — RuData.ru
- ↑ ««Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի և մեր սրտում է» (Տեսանյութ)»։ www.iravunk.com։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին։ Վերցված է 2018 թ․ ապրիլի 9