Գարեգին Ասլանյան
կինոօպերատոր
Գարեգին Խաչիկի Ասլանյան (ապրիլի 14, 1906, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 14, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կինոօպերատոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965): ԽՄԿԿ անդամ (1945):
Գարեգին Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1906 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 14, 1985 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոօպերատոր |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Գարեգին Ասլանյանը ծնվել է Վանում 1906 թվականին: 1935 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատաորական ֆակուլտետը: 1936-939 թվականներին եղել է Մոստեխֆիլմի, 1940 թվականից՝ Հայֆիլմի կինոփաստագրական բաժնի, 1959 թվականից՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի օպերատոր[1]:
ՖիլմերԽմբագրել
- «Գեներալ Բաղրամյան» (1945)
- «Թամանյան դիվիզիայի վերադարձը» (1945)
- «Սևանի կասկադը» (1948)
- «Գևորգ Բաշինջադյան» (1957)
- «Պոեմ Հայաստանի մասին» (1961, համատեղ)
- «Մեսրոպ Մաշտոց» (1962)
- «Թանգարան բաց երկնքի տակ» (1963)
- «Ամբողջ սրտով» (նաև սցենար, ռեժիսոր)
- «Նելսոն ՍՏեփանյան» (1965)
- «Երևանյան լիճ» (1969)
- «Ղուկաս Ղուկասյան» (1970)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Գարեգին Ասլանյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-11-18
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 564)։ |