Լաերտ Վաղարշյան
Լաերտ Վաղարշի Վաղարշյան (հունիսի 6, 1922, Կրասնոդար, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 30, 2000, Երևան, Հայաստան), հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի որդին։
Լաերտ Վաղարշյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1922 |
Ծննդավայր | Կրասնոդար, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 30, 2000 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1951) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1347684 |
Կենսագրություն
խմբագրել1946-1948 թվականներին սովորել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնին կից ռեժիսորական դասընթացներում, 1951 թվականին՝ ավարտել Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1941 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում (1967-1969 թվականներին՝ տնօրեն)։ 1969-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը։ 1970 թվականից Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում դասավանդել է ռեժիսուրա և դերասանի վարպետություն (1982 թվականից՝ պրոֆեսոր)։
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծել է «Փեսատես» (1956), «Առաջին սիրո երգը» (1958, Յու․ Երզնկյանի հետ), «Կոչված են ապրելու» (1961), «Քաոս» (1975, համամիութենական կինոփառատոնի (Բաքու) մրցանակ՝ լավագույն էկրանավորման համար)), «011 աքսորականը» (1979) գեղարվեստական և «Մարտիրոս Սարյան» (1965, համամիութենական կինոփառատոնի (Կին) մրցանակ)), «Այսօր արևոտ օր է» (1979), «Արամ Խաչատրյան», «Արվեստագետ, քաղաքացին» (1981-1983, չորսմասանոց) վավերագրական ֆիլմերը։ Իր մի քանի կինոնկարներում հանդես է եկել իբրև սցենարի համահեղինակ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 252)։ |