Black Lives Matter
«Black Lives Matter» (BLM, հայերեն՝ Սևամորթների կյանքը նշանակություն ունի[1]), աֆրոամերիկացիների կողմից ստեղծված միջազգային շարժում՝ ընդդեմ սևամորթների դեմ իրականացվող բռնություններին և սիստեմատիկ ռասիզմին։ Շարժման մասնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում ոստիկանության աշխատակիցների կողմից սպանված սևամորթների համար և բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնցից են ռասայական պրոֆիլավորում, ոստիկանական դաժանություն և ռասայական անհավասարություն։
2013 թվականին մեքսիկական արմատներով ոմն Ջորջ Զիմերմանի կողմից աֆրոամերիկացի երիտասարդ Թրեյվոն Մարտինի սպանությունից հետո սոցիալական ցանցերում սկսեցին օգտագործել #BlackLivesMatter հեշթեգը[2], որի հեղինակներն են Ալիշա Գերզան, Փեյտրիս Քոլորսն և Օպալ Թոմետին[3]։ Շարժումը ավելի մեծ տարածում ստացավ 2014 թվականին՝ աֆրոամերիկացիներ Մայք Բրաունի և Էրիկ Գարների սպանություններից հետո[4][5]։
«Black Lives Matter» շարժման վերաբերյալ լայն հասարակության կարծիքը տարբերվում է։ Բազմաթիվ քննադատների շրջանում (այդ թվում՝ սևամորթ) շարժումն ունի տեռորիստական, ազգայնական և ռասիստական նրբերանգներ[6][7]։ Շարժմանն ի պատասխան ստեղծվել է «All Lives Matter» (հայերեն՝ Բոլորի կյանքն էլ նշանակություն ունի) արտահայտությունը, որը սակայն քննադատության է արժանացել «Black Lives Matter» շարժման գաղափարը անտեսելու և թյուրըմբռնելու համար[8]։ Ֆերգյուսոն քաղաքում երկու ոստիանության աշխատակիցների սպանությունից հետո ոստիկանության սատարողների կողմից ստեղծվել է նաև «Blue Lives Matter» քաղաքացիական նախաձեռնությունը[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Բիբերը հրաժարվել է հինգ միլիոն դոլարով ելույթ ունենալ հանրապետականների համար»։ Պանորամա։ Հուլիսի 29, 2016։ Վերցված է Նոյեմբերի 13, 2016
- ↑ «Meet the woman who coined #BlackLivesMatter»։ USA Today։ Մարտի 4, 2015։ Վերցված է Նոյեմբերի 13, 2016
- ↑ «We didn't start a movement. We started a network.»։ Փետրվարի 23, 2016։ Վերցված է Նոյեմբերի 13, 2016
- ↑ «#BlackLivesMatter: the birth of a new civil rights movement»։ Հուլիսի 19, 2015։ Վերցված է Նոյեմբերի 13, 2016
- ↑ «Black Lives Matter: How the events in Ferguson sparked a movement in America»։ CBS News։ Օգոստոսի 7, 2015։ Վերցված է Նոյեմբերի 13, 2016
- ↑ http://reason.com/archives/2016/07/27/black-lives-matter-but-so-does-the-truth
- ↑ https://www.thetrumpet.com/article/13722.24.184.0/world/government/the-real-agenda-behind-black-lives-matter
- ↑ «Obama Explains The Problem With 'All Lives Matter'»։ ThinkProgress։ Հոկտեմբերի 22, 2015։ Վերցված է Նոյեմբերի 13, 2016
- ↑ «'Blue Lives Matter' trends after officers shot»։ BBC։ Վերցված է փետրվարի 13, 2017
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)