Շիննֆեյներներ , 1905 թ. ստեղծված Շինն ֆեյն (իռլանդերեն Sinn Fein — բառացի՝ մենք ինքներս) իռլանդական քաղաքական կազմակերպության անդամներ։ Միավորում Էին մանր և միջին բուրժուազիայի, ռադիկալ մտավորականության հայրենասիրաբար տրամադրված ներկայացուցիչներին։ Հանդես են եկել հանուն անգլիական գաղութային տիրապետությունից Իռլանդիայի ազատագրման։ Հաջողության հասնելով 1919 թ. բրիտանական պառլամենտի ընտրություններում (իռլանդացիներին պատկանող 105 տեղից՝ 73-ը)՝ շիննֆեյներներ Դուբլինում հրավիրեցին իռլանդական պառլամենտ և հռչակեցին Իռլանդիայի անկախությունը։ Բայց հետագայում (1921) շիննֆեյներների աջ ղեկավարները կնքեցին անգլո-իռլանդական համաձայնողական պայմանագիր, որով իռլանդական ազգային-ազատագրական շարժումը պառակտվեց, և 1922—1923 թթ. սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Պատերազմում պարտվելուց հետո, շինֆեյներների մի մասը, չընդունելով պայմանագիրը, անցավ ընդհատակ։ 1950-ական թվականներին վերստին քաղաքական ասպարեզ գալով՝ շինֆեյներներ (որ վերստեղծեցին կուսակցությունը) առաջադրեցին Իռլանդիայի միավորման հակաիմպերիալիստական ծրագիր։ 1970-ական թվականների սկզբին շինֆեյներներ պառակտվեցին երկու թևի՝ «պաշտոնական» (հանդես Էին գալիս քաղաքական միջոցներով Իռլանդիայի միավորման համար) և «ժամանակավոր» (կողմ Էին զինված տեռորիստական պայքարին)։ 1977 թ. «պաշտոնական» թևն ընդունեց Շինն ֆեյն-Բանվորական կուսակցություն անվանումը։

Շինն Ֆեյն
իռլ.՝ Sinn Féin
Շինն Ֆեյն.png
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Ireland.svg Իռլանդիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱռաջնորդMary Lou McDonald?
ՀիմնադիրԱրթուր Գրիֆիթ
Հիմնադրվածնոյեմբերի 28, 1905[1]
ԳաղափարախոսությունIrish republicanism?, դեմոկրատական սոցիալիզմ[2], հանրապետականություն, left-wing nationalism? և left-wing populism?
Քաղաքական հայացքձախ ուժեր և ձախակենտրոն
Շտաբ44 Parnell Square, Դուբլին 1, Իռլանդիա
ԹերթAn Phoblacht
Միջազգային պատկանելությունEuropean United Left–Nordic Green Left?
ՀաջորդAontú?
Կայքsinnfein.ie
Sinn Féin Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 509