Վերջին մոհիկանը (ֆիլմ, 1992)
«Վերջին մոհիկանը», 1992 թվականին նկարահանված ամերիկյան էպիկական, պատմական դրամատիկ ֆիլմ, որի իրադարձությունները տեղի են ունենում 1757 թվականի Ֆրանս-հնդկացիական յոթնամյա պատերազմի ընթացքում։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Մայքլ Մանն է, հիմնված է 1826 թվականին հրատարակված Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը» վեպի ու այդ վեպի՝ 1936 թվականի Ջորջ Բ․ Սեյթզի էկրանավորման վրա։ Գլխավոր դերակատարներն են՝ Դանիել Դեյ-Լուիսը և Մեդելին Սթոուն, երկրորդական դերերում հանդես են եկել Ջոդի Մեյը, Ռասել Մինսը, Ուես Ստյուդին, Էրիկ Շվեյգը և Սթիվեն Ուոդդինգթոնը։
Վերջին մոհիկանը անգլ.՝ The Last of the Mohicans | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեպի էկրանավորում, դրամա, ռոմանտիկ ֆիլմ, ռազմական ֆիլմ և մելոդրամա |
Հիմք | Վերջին մոհիկանը |
Թվական | օգոստոսի 26, 1992[1] և հունվարի 14, 1993[2] |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Ման |
Պրոդյուսեր | Hunt Lowry?[1] և Մայքլ Ման[1] |
Սցենարի հեղինակ | Մայքլ Ման[3] և Christopher Crowe?[3] |
Դերակատարներ | Դանիել Դեյ-Լյուիս, Մեդելին Սթոու, Jodhi May?, Ռասել Մինս, Ուես Ստյուդի, Պատրիս Շերո, Թերի Քիննի, Փիթ Փոսթլեթուեյթ, Eric Schweig?, Սթիվեն Ուոդինգթոն, Քոլմ Մինի, Դևիդ Սքոֆիլդ, Դիլան Բեյքեր, Մորիս Ռովես, Ջարեդ Հարիս[3], Թոմ ՄակԳոուեն[3], Malcolm Storry?, Tim Hopper?, Սեբաստիան Ռոշե, Edward Blatchford?, Dennis Banks?, Tracey Ellis? և Mac Andrews? |
Օպերատոր | Դանթե Սպինոտտի |
Երաժշտություն | Թրևոր Ջոնս և Ռենդի Էդելման[1] |
Մոնտաժ | Դավ Հոենիգ և Արթուր Շմիտդ[1] |
Պատմվածքի վայր | Տասներեք գաղութներ |
Նկարահանման վայր | Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | Morgan Creek Productions |
Տևողություն | 112 րոպե[1] |
Ֆիլմի սաունդթրեքում հնչում են Թրևոր Ջոնսի և Ռենդի Էդելմանի երաժշտությունն ու «Կլաննադ» իռլանդական խմբի «Ես կգտնեմ քեզ» երգը։
Թողարկվելով 1992 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ «Վերջին մոհիկանն» արժանացել է դրական արձագանքների և ունեցել առևտրային հաջողություններ տոմսերի վաճառքի առումով։
Սյուժե
խմբագրելԻրադարձությունները տեղի են ունենում 1757 թվականին, ֆրանս-հնդկացիական յոթնամյա պատերազմի ընթացքում, Նյու Յորք բրիտանական գաղութի Ադիրոնդաք լեռներում։ Բրիտանական բանակի մայոր Դունկան Հեյվարդը ժամանում է Ալբանի՝ ծառայության անցնելու գնդապետ Ջորջ Մոնրոյի հրամանատարության ներքո Ֆորտ Ուիլյամ-Հենրի ամրոցում։ Նրան հրամայվում է գնդապետի երկու դուստրերին՝ Կորային ու Ալիսին, ուղեկցել իրենց հայրիկի մոտ․ նա նրանց ընտանիքի բարեկամն է ու սիրահարված է Կորային։ Նախքան մեկնելը նա աղջկան ամուսնության առաջարկություն է անում, սակայն վերջինս նրան պատասխան չի տալիս։
Մայոր Հեյվարդը, երկու աղջիկները և բրիտանացի զինվորների մի ջոկատ անցնում են մի խորդուբորդ տարածքով հուրոն զինվոր Մագուայի ուղեկցությամբ, որը նրանց որոգայթի մեջ է գցում։ Հեյվարդին ու աղջիկներին փրկում են ճիշտ ժամանակին այնտեղ հայտնված մոհիկան առաջնորդ Չինգաչգուկը, վերջինիս որդի Ունկասը և սպիտակամորթ որդեգիրը՝ «Բազեի աչքը», որոնք սպանում են դարանակալածներին բացի Մագուայից, որը հասցնում է փախչել։ Փրկարարները համաձայնում են աղջիկներին ու Հեյվարդին հասցնել ամրոց՝ իրենց հոր մոտ։ Կռվի ընթացքում «Բազեի աչքը» նկատում է, որ Մագուան փորձում է սպանել Կորային, և հարցնում է Դունկանին, արդյոք նա գիտի՞, թե ինչու։ Դեպի ամրոց երթի ընթացքում Կորան ու «Բազեի աչքը» հրապուրվում են միմյանցով․ նույնն անում են նաև Ունկասն ու Ալիսը։
Երբ շքախումբը մոտենում է ամրոցին, տեսնում են, որ այն պաշարված է ֆրանսիացիների ու նրանց դաշնակից հուրոնների կողմից։ Նրանց հաջողվում է ներս թափանցել, որտեղ գնդապետ Մունրոն ողջունում է նրանց ու մայոր Հեյվարդին հարցնում իր խնդրած օգնական ուժերի մասին, որոնց կարիքը անչափ շատ էին զգում։ Կորան ու «Բազեի աչքը» կրքոտ համբուրվում են, որը Հեյվարդի մոտ խանդ է առաջացնում։ Դրան ի պատասխան Կորան վերջապես նրան պատասխանում է, որ չի կարող ամուսնանալ իր հետ։
Երբ գնդապետ Մունրոն արգելում է աշխարհազորայիններին ամրոցից դուրս գալ ու պաշտպանել իրենց տներն ու ընտանիքները, ինչպես նախկինում խոստացել էր, «Բազեի աչքը» դա կազմակերպում է, որի համար դատապարտվում է կախվելու։ Բայց նախքան դա տեղի կունենար, բանակցություններից մեկի ժամանակ ֆրանսիացի գեներալ Լուի-Ժոզեֆ դե Մոնկալմը Մունրոյին ցույց է տալիս մի առգրավված երկտող, որտեղ ասվում էր, որ օգնական ուժեր չեն ուղարկվել։ Մոնկալմն առաջարկում է անգլիացիներին պատվով լքել ամրոցը՝ պահելով իրենց զենքերը։ Մունրոն այլ ելք չի ունենում համաձայնելուց բացի։ Սակայն այս համաձայնությունը կատաղեցնում է Մագուային, որը ֆրանսիացիների դաշնակիցն էր։ Նա Մունրոյի հանդեպ մեծ ատելություն է տածում վերջինիս կողմից անցյալում իր և իր ընտանիքի հետ վատ վարվելու պատճառով։
Հաջորդ օրը գեներալ Մունրոն, իր զինվորները, նրանց կանայք ու երեխաները լքում են ամրոցը։ Մագուան ու իր հուրոն զինակիցները դարանակալում են նրանց։ Կռվի ընթացքում Մագուան անձամբ սպանում է Մունրոյին ու հանում նրա սիրտը։ «Բազեի աչքը», Ունկասն ու Չինգաչգուկը կարողանում են դուրս պրծնել ու Կորային, Ալիսին ու Հեյվարդին տեղափոխում ժամանակավորապես ապահով տեղ։ Հետագայում սակայն Մագուան գերի է վերցնում մայորին ու աղջիկներին։
Մագուան իր գերիներին տանում է հուրոնների մի բնակավայր ու դիմում այնտեղի սաչեմին/առաջնորդին։ Նրան ընդհատում է «Բազեի աչքը», որը միայնակ եկել էր նրանց կյանքի համար խնդրելու։ Սաչեմը որոշում է, որ Հեյվարդին պետք է վերադարձնել անգլիացիների մոտ, Մագուային անցյալում պատճառած վիրավորանքը հատուցելու համար Ալիսին պետք է հանձնել նրան, Կորային պետք է կենդանի վառել, իսկ «Բազեի աչքին» իր մեծ խիզախության համար պետք է խաղաղությամբ ազատ արձակել։ Վերջինս խնդրում է որպես թարգմանիչ հանդես եկող Հեյվարդին ասել, որ առաջարկում է իր սեփական կյանքը Կորային փրկելու համար, բայց արդյունքում Հեյվարդն ինքն է զբաղեցնում Կորայի տեղը։
Երբ «Բազեի աչքը» և Կորան արդեն ապահով են, «Բազեի աչքը» խղճահարությունից կրակում է խարույկի վրա կենդանի այրվող Հեյվարդի վրա։ Այնուհետև Չինգաչգուկը, Ունկասն ու «Բազեի աչքը» հետապնդում են Մագուայի խմբին Ալիսին ազատելու համար։ Ունկասը ձիով առաջ է անցնում ու սպանելով մի քանի հուրոն զինվորների, մենմարտում է Մագուայի հետ, որի արդյունքում մահացու վիրավորվում է ու ժայռից ցած նետվում։ Ալիսը նախընտրում է ինքնասպանություն գործել ժայռից իրեն ցած նետելով, քան թե պատկանել Մագուային։ «Բազեի աչքը» և Չինգաչգուկը հասնում են ու սպանում Մագուայի մարդկանցից ևս մի քանիսին, որից հետո Չինգաչգուկը վրեժխնդիր է լինում որդու համար՝ մենամարտում սպանելով Մագուային։
Վերջին տեսարանում «Բազեի աչքը» և Կորան նայում են, թե ինչպես է Չինգաչգուկն աղոթում «Մեծ հոգուն» վերադարձնել Ունկասին և ինքն իրեն անվանում «Մոհիկաններից վերջինը»։
Դերակատարներ
խմբագրել- Դանիել Դեյ-Լուիսը <<Բազեի աչքի>> դերում
- Մեդելին Սթոուն Կորա Մունրոյի դերում
- Ռասել Մինսը Չինգաչգուկի դերում
- Էրիկ Շվեյգը Ունկասի դերում
- Ջոդի Մեյը Ալիս Մունրոյի դերում
- Սթիվեն Ուոդդինգթոնը մայոր Դունկան Հեյվարդի դերում
- Ուես Ստյուդին Մագուայի դերում
- Մորիս Ռոուիվզը Ջորջ Մոնրոյի դերում
- Պատրիս Շերոն գեներալ Մոնկալմի դերում
- Դիլան Բեյքերը կապիտան Լուի Անտուան դը Բուգենվիլի դերում
- Էդուարդ Բլաչֆորդը Ջեք Ուինթրոփի դերում
|
Թողարկում
խմբագրելԶարգացում
խմբագրելՄեծ ջանքեր են պահանջվել հագուստներն ու գործիքները ճշգրիտ վերարտադրելու համար։ Դանիել Ուինքլերը պատրաստել է ֆիլմում օգտագործված տոմահավքերը/մարտակացինները, իսկ դանակագործ Ռանդոլ Քինգը՝ դանակները[4]։ Վայնե Ուոթսոնը պատրաստել է «Բազեի աչքի» «Քիլդեր» հրացանը, Ջիմ Յելլոու Իգլը՝ Չինգաչգուկի gunstock war club զենքը, իսկ Մագուայի մարտակացինը պատրաստվել է Ֆրեդ Ա․ Միթչելի կողմից։
Հագուստները նախագծվել են բազմակի օսկարակիր Ջեյմս Էյչսոնի կողմից, բայց տարաձայնությունների պատճառով հեռացել է ֆիլմից ու դիզայներ Էլզա Զամպարելին է հրավիրվել աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Մեծի մասամբ ֆիլմը նկարահանվել է Հյուսիսային Կարոլինայի Blue Ridge Mountains լեռներում, թեև իրադարձությունները տեղի են ունեցել Նյու Յորք նահանգի վերին հատվածում։
Այլընտրանքային տարբերակներ
խմբագրելՖիլմը թողարկվել է 1992 թվականի սեպտեմբերի 25-ին 112 րոպե տևողությամբ։ Վերախմբագրվել է 117 րոպեի[5] 1999 թվականի նոյեմբերի 23-ին DVD տարբերակով թողարկումների համար[6]։ Եվս մեկ վերախմբագրում է անցել 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Blu-ray թողարկումների համար[7] և տևել 114 րոպե[8]։
Ընդունելություն
խմբագրելՔննադատություն
խմբագրելՔննադատները բարձր են գնահատել ֆիլմի օպերատորական աշխատանքն ու երաժշտությունը։ Chicago Sun-Times թերթից քննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմին երեք աստղ է շնորհել, «Վաշինգտոն Փոստից» Դեսսոն Հոուն ֆիլմն անվանել է «գոթական ռոմանսի MTV տարբերակ»[9], իսկ Rotten Tomatoes ինտերնետային կայքը 95% վարկանիշ է սահմանել ֆիլմի համար՝ հիմնվելով 40 քննադատի վերլուծությունների վրա։
Մրցանակներ
խմբագրելՖիլմն արժանացել է Օսկարի «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում (Քրիս Ջենկինս, Դուգ Հեմփհիլ, Մարկ Սմիթ, Սայմոն Քեյ)[10]։
Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի ճանաչումը՝
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ՝
- «Բազեի աչք» -առաջադրված հերոս[11]
Տոմսարկղ
խմբագրելՖիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում 1992 թվականի սեպտեմբերի 25-ին 1,856 կինոթատրոններում։ Առաջին շաբաթվա ընթացքում համարվել է համար 1 ֆիլմը[12][13]։ Ցուցադրման առաջին շաբաթվա վերջում «Վերջին մոհիկանը» հավաքել էր $10,976,661, իսկ ամբողջ երկրում ցուցադրվելուց հետո՝ $75,505,856։ Համարվել է 1992 թվականին ԱՄՆ-ում 17-րդ ամենաբարձր գնահատվող ֆիլմը[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Haskew, Mike (2006 թ․ սեպտեմբերի 1). «Star-Spangled Hawks Take Wing». Vol. 33, no. 9. Blade Magazine. էջեր 30–37.
- ↑ Gerald Wurm (2010 թ․ ապրիլի 7). «Last Of The Mohicans, The (Comparison: Theatrical Version - Director's Expanded Edition)». Movie-Censorship.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Last of the Mohicans (Director's Expanded Edition): Daniel Day-Lewis, Madeleine Stowe, Russell Means, Eric Schweig, Jodhi May, Steven Waddington, Wes Studi, Maurice Roëves, Patrice Chéreau, Edward Blatchford, Terry Kinney, Tracey Ellis, Michael Mann, Christopher Crowe, Daniel Moore, James Fenimore Cooper, John L. Balderston, Paul Perez, Philip Dunne: Movies & TV». Amazon.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «The Last of the Mohicans Blu-ray: Director's Definitive Cut». Blu-ray.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Gerald Wurm (2010 թ․ հոկտեմբերի 29). «Last of the Mohicans, The (Comparison: Theatrical Version - Director's Definitive Cut)». Movie-Censorship.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Desson Howe (1992 թ․ սեպտեմբերի 25). «The Last of The Mohicans». The Washington Post. Վերցված է 2007 թ․ մարտի 18-ին.
- ↑ «The 65th Academy Awards (1993) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «AFI's 100 Years...100 Heroes and Villains Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Weekend Box Office». The Los Angeles Times. 1992 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Fox, David J. (1992 թ․ հոկտեմբերի 6). «Box Office Hasn't Seen the Last of 'Mohicans». The Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «1992 Yearly Box Office Results». Box Office Mojo. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Kristopher Tapley: Michael Mann looks back on 'The Last of the Mohicans' 20 years later at uproxx.com
- The Last of the Mohicans(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Last of the Mohicans»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «The Last of the Mohicans»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում