Ստելլան Յուն Սկարսգորդ (շվեդ.՝ Stellan John Skarsgård [ˈstɛlːan ˈskɒːʂɡoːɖ], արտասանվում է՝ Սկարշգորդ, հունիսի 13, 1951(1951-06-13)[1][2][3][…], Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[4]), կինոյի և թատրոնի շվեդ դերասան, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր։ Ներկայիս շվեդ ամենահայտնի դերասաններից մեկն է։ Հայտնի է դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի հետ երկարաժամկետ համագործակցությամբ։ Նկարահանվել է նրա ֆիլմերից հինգում` «Ճեղքելով ալիքները», «Խավարում պարողը», «Դոգվիլ», «Մելանխոլիա» և «Նիմֆոմանուհի»։

Ստելլան Սկարսգորդ
շվեդ.՝ Stellan Skarsgård
Ծնվել էհունիսի 13, 1951(1951-06-13)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրGöteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան և սցենարիստ
Ամուսին(ներ)Մյու Սկարսգորդ[4] և Megan Everett?
Երեխա(ներ)Ալեքսանդր Սկարսգորդ, Գուստաֆ Սկարսգորդ, Բիլլ Սկարսգարդ, Valter Skarsgård?, Kolbjörn Skarsgård?, Eija Skarsgård?, Sam Skarsgård? և Ossian Skarsgård?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սկարսգորդը հայտնի է դարձել դեռևս երիտասարդ տարիքում` ազգային հեռուստատեսության ֆիլմերում կերտած դերերի շնորհիվ։ 1972-1988 թվականներին խաղացել է Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1982 թվականից։ 1980-ական թվականներին կինոյում կատարած ներդրումների համար Բեռլինյան կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին։ Տասնմեկ անգամ առաջադրվել է մրցանակների՝ տարբեր ֆիլմերի անվանակարգերում՝ արժանանալով այդ մրցանակներից հինգին։ Հայտնի է դարձել Հոլիվուդում Ֆիլիպ Քաուֆմանի «Գոյության անտանելի թեթևություն» (1988) ֆիլմից հետո։ Մինչ օրս նկարահանվել է ավելի քան 120 հեռուստասերիալներում։

Անձնական կյանք խմբագրել

1975-2007 թվականներին ամուսնացած է եղել մասնագիտությամբ բժիշկ Մյու Գյունտերի հետ։ Ունեցել են վեց զավակ։ Երեխաներից չորսը դարձել են դերասան՝ ավագ որդին` Ալեքսանդր Սկարսգորդը (ծնվ. 1976, նկարահանվել է «Իսկական արյուն» և «Սերնդի սպանությունը» ֆիլմերում), Գուստաֆ Սկարսգորդ (ծնվ. 1980), Սեմ Սկարսգորդը (ծնվ. 1982), Բիլ Սկարսգորդ (ծնվ. 1990), մոդել Էիյա Սկարսգորդ (ծնվ. 1992) և Վալտեր Սկարսգորդ (ծնվ. 1995

Այժմ ամուսնացած է Մեգան Էվերետի հետ։ Նրանք ունեն երկու որդի` Օսիանը (ծնվ. 2009) և Կոլբեյնը (ծնվ. 2012)[6]: Բնակվում է Շվեդիայում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  5. https://web.archive.org/web/20191009193802/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1998.75.0.html
  6. «Skarsgard welcomes lucky number seven». Wenn.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  7. «STELLAN SKARSGÅRD: "YES LARS, I'LL BE THERE"» (անգլերեն). The Talks. 19 сентября 2012. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.