Փեգի Էշքրոֆթ (անգլ.՝ Peggy Ashcroft, դեկտեմբերի 22, 1907(1907-12-22)[1][2][2][…], Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 14, 1991(1991-06-14)[2][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, 1985 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։

Փեգի Էշքրոֆթ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 22, 1907(1907-12-22)[1][2][2][…]
Ծննդավայր՝Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝հունիսի 14, 1991(1991-06-14)[2][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001919

Կենսագրություն խմբագրել

Գործունեություն խմբագրել

Էդիտ Մարգարետ Էմիլի Էշքրոֆթը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 22-ին Անգլիայի հարավում գտնվող Կրոյդեն քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Լոնդոնի խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում՝ Ջոն Ֆոգերտիի մոտ։ Դպրոցն ավարտելուց հետո Էշքրոֆըը իր հասակակից Լորեն Օլիվիեի հետ բաժանել են լավագույն ուսանողի և ուսանողուհու մրցանակները։ 1926 թվականին դերասանուհին Բիրմինգհեմի ռեպերտուարային թատրոնում կատարել է իր առաջնելույթը։ Իր առաջին հաջողությանը Էշքրոֆըը հասել է Պաուլ Կորնֆիլդի «Հրեա Զյուս» (1929) և Շեքսպիրի «Օթելլո» (1931) պիեսների հիման վրա ներկայացումների դերերում։ Էշքրոֆըը իրական ժողովրդականություն է վայելել 1934 թվականին, երբ, Ռոմեո և Ջուլիետ բեմադրությունում մարմնավորել է Ջուլիետին (Լորենս Օլիվիեի և Ջոն Գիլգուդի հետ միասին, ովքեր կատարել են Ռոմեոյի և Մերկուցիոյի դերերը հերթափոխով)։ 1928-1933, 1940, 1950-1951 թվականներին ելույթ է ունեցել «Օլդ Վիկ» թատրոնում։ 1960 թվականին Ստրատֆորդե-նա-Էյվոնեում Փիթեր Հոլլը հիմնադրել է Շեքսպիրյան թագավորական թատրոնը, որի գլխավոր դերասանուհին եղել է Էշքրոֆթը։

1951 թվականին Էշքրոֆթին շնորհվել է Բրիտանական կայսրության Կամանդորի կոչում, իսկ 1956 թվականին ներկայացվել է Տիկին Կամանդորի կարգի։

Էշքրոֆթի հեռուստատեսային և կինոյի դերեը հազվադեպ էին, բայց հիշարժան։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմերից մեկը եղել է 1939 թվականին «39 աստիճաններ» ֆիլմը։ 1984 թվականին նրա դերն առավել հայտնի է դարձել «Ուղևորություն դեպի Հնդկաստան» ֆիլմում։ Տիկին Մուրի կատարման համար դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար՝ դառնալով այդ մրցանակին արժանացած ամենատարեց դերասանուհին՝ Էշքրոֆթը այդ ժամանակ 77 տարեկան էր։ Էշքրոֆթն անձամբ չի ներկայացել մրցանակաբաշխությանը և «Օսկարը» նրա անունից ընդունել է Անջելա Լենսբերի։ Այդ նույն դերի շնորհիվ նա արժանացել է «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներին։

Հեռուստատեսությունում հայտնի է դարձել նրա «Թագի հարստությունները» բրիտանական մինի-սերիալի դերը, ինչի շնորհիվ դերասանուհին արժանացել է «BAFTA» մրցանակի, որպես «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի»։

Անձնական կյանք խմբագրել

Էշքրոֆթն ամսունացել է երեք անգամ։ Նրա առաջին ամուսնիը եղել է Ռուպերտ Հարտ Դեվիսը (1929—1933), երկրորդը՝ ռեժիսոր Ֆյոդոր Կամիսարժեվսկին (1934), իսկ երրորդը՝ Ջերեմի Խատչինսոնը (1940—1965), որից ունեցել է երկու երեխա։

Փեգի Էշքրոֆթը մահացել է Լոնդոնում 1991 թվականի հունիսի 14-ին 83 տարեկան հասակում՝ կաթվածի պատճառով։ Նրա անունը հավերժացվել է Վեստմինստերյան աբբայության հուշատախտակի վրա։

Ընտրված Ֆիլմագրություն խմբագրել

Թատերական աշխատանքներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Ոսկե գլոբուս 1985՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ուղևորություն դեպի Հնդկաստան»)
  • Օսկար 1985՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ուղևորություն դեպի Հնդկաստան»)
  • BAFTA 1986՝ «Լավագույն դերասանուհի» («Ուղևորություն դեպի Հնդկաստան»)
  • BAFTA 1985՝ «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» («Թագի հարստությունները»)
  • BAFTA 1981՝ «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» («Կրեմ իմ սուճի մեջ»)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել