Կիրակի, անիծյալ կիրակի (ֆիլմ)
«Կիրակի, անիծյալ կիրակի» (անգլ.՝ Sunday Bloody Sunday), բրիտանացի ռեժիսոր Ջոն Շլեզինգերի դրամատիկ ժանրի ֆիլմը, էկրան է բարձրացել 1971 թվականին: Գլխավոր դերերում խաղացել են Գլենդա Ջեքսոնը, Մյուրեյ Խեդը և Փիթեր Ֆինչը:
Կիրակի, անիծյալ կիրակի անգլ.՝ Sunday Bloody Sunday | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 1971[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | John Schlesinger?[1][4][2][…] |
Պրոդյուսեր | Joseph Janni? |
Սցենարի հեղինակ | Պենելոպ Ջիլիատ և David Sherwin?[5] |
Դերակատարներ | Nike Arrighi?, Murray Head?[6], Գլենդա Ջեքսոն[3][4][2][…], Փիթեր Ֆինչ[4][6], Պեգի Էշքրոֆտ[6], Դանիել Դեյ-Լյուիս, Maurice Denham?, Բեսսի Լավ, Թոնի Բրիտոն, Ռիչարդ Պիրսոն[5], Ջոն Ֆինչ[5], Richard Loncraine?[5], Marie Burke?[5], Harold Goldblatt?[5], Frank Windsor?[5], Thomas Baptiste?[5], Ռոբերտ Ռիետտի[5] և John Rae?[5] |
Օպերատոր | Բիլի Ուիլյամս |
Երաժշտություն | Ron Geesin? |
Մոնտաժ | Ռիչարդ Մարդեն |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Անգլիա |
Տևողություն | 110 րոպե |
Ֆիլմը ներկայացվել է է «Օսկար» կինոմրցանակի մի շարք անվանակարգերում, արժանացել է «Օսկարի»՝ լավագույն տղամարդու դերի համար (Փիտեր Ֆինչ) և լավագույն կանացի դերի համար (Գլենդա Ջեքսոն), արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի: Կինոարվեստի բրիտանական ինստիտուտի կողմից ճանաչվել է «BFI վարկածով 100 տարվա ընթացքում 100 լավագույն ֆիլմերից մեկը»:
ՍյուժեԽմբագրել
Հրեա բժիշկ Դենիել Խիրշը (Պիտեր Ֆինչ) և խորհրդատու Ալեքս Գրևիլը (Գլենդա Ջեքսոն) սիրահարված են նույն մարդուն՝ քանդակագործ Բոբ Էլկինին (Մյուրեյ Խեդ): Երկուսն էլ ծանոթ են միմյանց և գիտեն, որ Էլկինը հանդիպում է իրենց երկուսի հետ, սակայն հարմարվում են այդ իրողության հետ՝ վախենալով կորցնել նրան: Ֆիլմի կենտրոնական թեման բիսեքսուալությունն ու սիրային եռանկյունին է:
ԴերերումԽմբագրել
- Գլենդա Ջեքսոն՝ Ալեքս Գրևիլ
- Մյուրեյ Խեդ՝ Բոբ Էլկին
- Պիտեր Ֆինչ՝ բժիշկ Դենիել Խիրշ[7]
- Բեսի Լավ՝ հեռախոսավարուհի-քարտուղար
- Թոնի Բրիտոն՝ Ջորջ Խարդինգ
- Պեգի Էշկրոֆտ՝ տիկին Գրևիլ, Ալեքսի մայրը
- Մորիս Դենհամ՝ պարոն Գրևիլ, Ալեքսի հայրը
- Վիվիան Պիքլզ՝ Ալվա Խոդսոն
- Ֆրենկ Ուինդսոր՝ Բիլ Խոդսոն
14-ամյա Դենիել Դեյ Լյուիսի համար մեծ կինոմատոգրաֆիայում այս ֆիլմը դարձել է առաջինը, հետագայում նա երեք «Օսկար» մրցանակի է արժանքացել՝ խաղալով փոքր տարիքի բարբարոսի էպիզոդային դերը[8]:
ՄրցանակներԽմբագրել
Ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվել է հետևյալ անվանակարգերում
- «Օսկար» մրցանակ՝ լավագույն տղամարդու դերի համար (Պիտեր Ֆինչ)
- «Օսկար» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար (Գլենդա Ջեքսոն)
- «Օսկար» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար
- «Օսկար» մրցանակ՝ լավագույն յուրօրինակ սցենարի համար
Ֆիլմը ստացել է նաև BAFTA մրցանակ՝ լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսուրա անվանակարգերում, ինչպես նաև «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն օտարալեզու՝ անգլալեզու ֆիլմ» անվանակարգում:
Սակայն ֆիլմն «Օսկար» մրցանակ չի ստացել. կա տեսակետ, որ դրա պատճառը հասարակության մեջ համասեռամոլության թեման դրական քողի ներքո բացահայտ ցուցադրելու արգելքն է:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0067805/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film274530.html
- ↑ 3,0 3,1 McGovern U. Chambers Concise Biographical Dictionary — Edinburgh: Chambers Harrap, 2003. — ISBN 978-0-550-10062-7
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/ta-przekleta-niedziela
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=30294.html
- ↑ Первоначально роль Хирша была предложена актёру Йену Бэннену, но он от неё отказался, поскольку роль включала гомосексуальный поцелуй
- ↑ Daniel Day-Lewis at IMDb
Արտաքին հղումներԽմբագրել
- «Կիրակի, անիծյալ կիրակի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում