Պոլ Ռոբսոն (անգլ.՝ Paul LeRoy Bustill Robeson, ապրիլի 9, 1898(1898-04-09)[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - հունվարի 23, 1976(1976-01-23)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), ամերիկացի սևամորթ երգիչ (բաս), դրամատիկ դերասան, հասարակական գործիչ։

Պոլ Ռոբսոն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունPaul LeRoy Bustill Robeson
Ծնվել էապրիլի 9, 1898(1898-04-09)[1][2][3][…]
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 23, 1976(1976-01-23)[1][2][3][…] (77 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանՖերնկլիֆ
Մասնագիտություներգիչ, փաստաբան, գրող, երաժիշտ, բասկետբոլիստ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան, թատրոնի դերասան, քաղաքական գործիչ, դերասան և երաժշտագետ
Երգչաձայնբաս-բարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records, Philips Records և EMI
ԿրթությունRutgers University–New Brunswick?, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և Somerville High School?
ԱնդամակցությունAlpha Phi Alpha և Phi Beta Kappa
ԱմուսինEslanda Goode Robeson?[6]
Պարգևներ
 Paul Robeson Վիքիպահեստում

Ավարտել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1923 թվականին)։ 1921 թվականից հանդես է եկել որպես դրամատիկ դերասան, 1925 թվականից՝ որպես երգիչ։ Ամերիկյան և անգլյական թատրոններում խաղացած դերերից լավագույնը Օթելլոն է (Շեքսպիրի «Օթելլո», 1930 թվականին, «Սավոյ» թատրոն, Լոնդոն)։ Սևամերթ ժողովրդական երգերի և սպիրիչուեսների կատարումով համաշխարհային ճանաչման է արժանացել Եվրոպայի երկրներում համերգային շրջագայությունից հետո (1926-1928 թվականներին)։ ՍՍՀՄ-ում առաջին անգամ եղել է 1934 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945 թվականներն) Ռոբսոնի համերգներն ուղեկցվել են ֆաշիզմի դեմ կոչերով։ Օժտված էր փափուկ տեմբրի, լայն դիապազոնի ձայնով։ Երգացանկում (երգել է մոտ 20 լեզուներով)՝ սևամորթ, ամերկյան ժողովրդական, իսպանացի և գերմանացի հակաֆաշիստների, ՍՍՀՄ ժողովուրդների և սովետական կոմպոզիտորների երգեր։ Նկարահանվել է կինոֆիլմերում (1933 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1958 թվականից)։ Արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի (1950) և «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի (1952

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Робсон Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118601555 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Duberman M. Paul Robeson: No One Can Silence Me: The Life of the Legendary Artist and ActivistThe New Press, 2021. — 288 p. — ISBN 978-1-62097-649-4
  7. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։