Լավ է այն, ինչ լավ է ավարտվում

Շեքսպիրի պիես

«Լավ է այն, ինչ լավ է ավարտվում», (անգլ.՝ All's Well That Ends Well ) Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից՝ հրատարակված 1623 թվականին «Առաջին ֆոլիո» ժողովածուի (անգլ.՝ First Folio) կատակերգություններ բաժնում։ Պիեսի ստեղծման տարեթվի շուրջ կարծիքները տարբեր են։ Հավանական տարեթվեր են համարվում 1598-1608 թվականները[1][2]։

Լավ է այն, ինչ լավ է ավարտվում
անգլ.՝ All's Well That Ends Well
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրշեքսպիրյան պրոբլենային պիես և կատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1605
Հրատարակվել է1623
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/shakespr/endegut/endegut.html
 All's Well That Ends Well
1623 թվականին հրատարակված Շեքսպիրի պիեսների «Առաջին ֆոլիո» ժողովածուի Լավ է այն, ինչ լավ է ավարտվում կատակերգության առաջին էջը

Պիեսը համարվում է Շեքսպիրի խնդրահարույց պիեսներից մեկը (անգլ.՝ problem plays՝ տրագիկոմեդիկ 3 պիեսներ՝ «Լավ է այն, ինչ լավ է ավարտվում» (անգլ.՝ All's Well That Ends Well ), «Չափ ընդդեմ չափի» (անգլ.՝ Measure for Measure) և «Տրոիլուս և Կրեսիդա» (անգլ.՝ Troilus and Cressida), որոնք Շեքսպիրը գրել է 1590-ական թվականներին և XVII դարի սկզբին)։ Պիեսում հեղինակն առաջադրել է խճճված բարոյական դիլեմաներ, որոնք պահանջում են ավելին, քան այդ խնդրին բնորոշ լուծումները[3]։

Ջրաներկով նկար՝ «Հելենա և կոմսուհին», «Լավ է այն, ինչ լավ է ավարտվում» պիես, գործողություն I, տեսարան III.

Կերպարներ խմբագրել

  • Ֆրանսիայի թագավոր
  • Ֆլորենցիայի դուքս
  • Բերթրամ՝ Ռուսիլյոնի կոմս
  • Ռուսիլյոնի կոմսուհի՝ Բերթրամի մայրը
  • Լավաչ՝ ծաղրածու կոմսուհու ընտանիքում
  • Հելենա՝ կոմսուհու հովանավորյալ տիկին 000
  • Լեյֆյու՝ ծեր լորդ
  • Պարոլ՝ Բերթրամի աջակից, ընկեր
  • Ֆլորենցիայի ծեր այրի՝ Կապիլեթ ազգանունով
  • Դիանա՝ Ֆլորենցիայի այրու դուստրը
  • Ռուսիլյոնի կոմսուհու աղախին
  • Վիոլենթա (տեսիլքային կերպար) և Մարիանա՝ այրու ընկերներ և հարևաններ
  • Պաժ (պալատական ստորին պաշտոնյա)
  • Զինվորներ, աղախիններ, պարոնայք, պալատական ծառայողներ

Համառոտ բովանդակություն խմբագրել

 
Վիմագիր, որը պատկերում է չորրորդ գործողության երրորդ տեսարանը

Հելենան՝ ցածրատոհմիկ մի աղջիկ, որ գտնվում էր ֆրանս-իսկանական կոմսուհու խնամակալության տակ, սիրահարվում է կոմսուհու որդուն՝ Բերթրամին, որը սակայն անտարբեր է նրա նկատմամբ։ Բերթրամը գնում է Փարիզ՝ փոխարինելու իր հանգուցյալ հորը Ֆրանսիայի տկար թագավորի ծառայողի աշխատանքում։ Հելենան, որի բժիշկ հայրը որոշ ժամանակ առաջ էր մահացել, ուղեկցում է Բերթրամին՝ իբրև թե որպես բժիշկ՝ թագավորին իր ծառայությունները մատուցելու համար։ Թագավորը կասկածամիտ է, և Հելենան բուժման արդյունավետության համար ստիպված է երդվել կյանքով հետևյալ պայմանով, որ եթե թագավորը մահանար, Հելենան պետք է մահապատժի ենթարկվեր, իսկ եթե առողջանար, Հելենան կարող էր արքունիքից իր համար ամուսին ընտրել։

Թագավորն առողջանում է, և Հելենան ընտրում է Բերթրամին, որը սակայն մերժում է Հելենային նրա աղքատ և ցածր դասակարգից լինելու պատճառով։ Թագավորը ստիպում է նրան ամուսնանալ Հելենայի հետ, բայց ամուսնության արարողությունից անմիջապես հետո Բերթրամը մեկնում է պատերազմի Իտալիա՝ առանց հրաժեշտի համբույր տալու։ Նա ասում է, որ կամուսնանա Հելենայի հետ միայն այն բանից հետո, երբ վերջինս կրի իր երեխային և իրենց ընտանեկան մատանին։ Հելենան վերադառնում է կոմսուհու տուն, որը սարսափած էր որդու արարքից։ Վերջինս հետ է ընդունում Հելենային՝ Բերթրամի պալատում հոգ տանելով նրա մասին ինչպես երեխայի։

Իտալիայում Բերթրամը հաջողակ զինվոր էր և շատ հրապուրիչ տղամարդ տեղի օրիորդների համար։ Հելենան ուղեկցում է նրան Իտալայում՝ ընկերանալով Դիանայի հետ՝ մի օրիորդ, որին Բերթրամը կուրորեն սիրահարված էր։ Դիանան համաձայնում է օգնել Հելենային։ Դիանան և Բերթրամը մատանիներ են փոխանակում, սակայն Դիանան իր մատանու փոխարեն տալիս է Հելենայի մատանին։ Այսպես Հելենան, առանց Բերթրամի իմացության, հաստատում է իրենց ամուսնությունը և կրում նրա մատանին։ Դիանան կազմակերպում է այնպես, որ իր փոխարեն Բերթրամի անկողնում հայտնվի Հելենան։

Հելենան նույնիսկ կեղծում է իր մահը։ Բերթրամը, մտածելով որ ազատվել է նրանից, վերադառնում է տուն։ Փորձում է ամուսնանալ տեղի լորդի դստեր հետ, բայց Դիանան հայտնվում է և խափանում նշանադրությունը։ Հելենան հայտնվում և բացատրում է մատանու փոխանակությունը՝ հայտարարելով, որ ինքը կատարել է Բերթրամի մարտահրավերը։ Բերթրամը, տպավորված լինելով, թե ինչ է Հելենան արել իրեն գրավելու համար, սիրո երդում է տալիս նրան։ Այսպիսով, ամեն ինչ լավ է ավարտվում։

Կա նաև սյուժետային գիծ Պարոլի՝ Բերթրամի անհավատարիմ ընկերոջ մասին։ Արքունիքի լորդերից ոմանք փորձում են Բերթրամին տեղեկացնել, որ նրա ընկերը՝ Պարոլը, պարծենկոտ վախկոտ է, ինչպես այդ մասին արդեն ասել էին կոմսուհին ու Լեյֆյուն։ Նրանք համոզում են նրան անցնել թշնամու տարածք՝ բերելու թմբուկը, որ թողել էր այնտեղ։ Երբ Պարոլը ճանապարհին էր, նրանք դիրքավորվում են որպես թշնամու զինվորներ, առևանգում նրան, աչքերը կապում, ստիպում են մատնել իր ընկերներին, որոնք արատավորում էին Բերթրամի կերպարը։ Այս ամենին հետևում էր Բերթրամը։

 
Վերջին տեսարանի լուսանկար, 1794 թվական

Աղբյուրներ խմբագրել

 
Բոկաչչոյի «Դեկամերոն»ի կրկնօրինակ՝ հարյուր հիանալի նովելներից բաղկացած ստեղծագործություն, Իսահակ Ջագարդ, Isaac 1620 թվական

Պիեսի հիմքում Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն»-ի երրորդ օրվա իններոդ նովելն է։ Հավանաբար Շեքսպիրը նովելի թարգմանությունը կարդացել է Ուիլյամ Պենթերի «Հաճույքի պալատ» (անգլ.՝ William Painter, Palace of Pleasure) ստեղծագործության մեջ[4]։

Վերլուծություն և քննադատություն խմբագրել

Ակնհայտ է, որ Շեքսպիրի կենդանության օրոք պիեսը ճանաչված չի եղել և մնացել է հեղինակի քիչ հայտնի պիեսների շարքում։ Մասամբ դրա պատճառը պիեսում հեքիաթի և տրամաբանական իրակության ոչ ուղղահավատ խառնուրդն է, կերպարների սեռին բնորոշ դերերի շրջված լինելը և ցինիզմի հասնող ռեալիզմը։

Հելենայի կերպարը քննադատության է ենթարկվել Վիկտորյական դարաշրջանի բազմաթիվ հեղինակների կողմից, որոնք նրան համարել են կանացիությունից զուրկ կերպար ուժեղ բնավորության պատճառով։ Եթե պիեսի ընթերցանության դեպքում Հելենայի սերը՝ ըստ ամենայնի ոչ այնքան սիրելի կերպար Բերթրամի նկատմամբ, կարող է դժվար բացատրելի լինել, ապա բեմադրության պարագայում կարող է հեշտությամբ ընկալվել, եթե Բերթրամի կերպարը մարմնավորելու համար ընտրվի ակներև ֆիզիկական գրավչություն ունեցող դերասան կամ եթե նրա կերպարը ներկայացնի միամիտ, անմեղ մեկի, ով դեռ պատրաստ չէ սիրո, բայց հանդիսատեսի ու Հելենայի համար ակներև կլինի զգացմունքային առումով հասունության ձգտելու նրա պատրաստակամությունը[5]։ Պիեսի այսպիսի մեկնաբանությունը կարող է նաև պատճառաբանված դարձնել վերջին տեսարանը, երբ Բերթրամի զգացմունքները Հելենայի նկատմամբ հանկարծ ատելությունից միանգամից վերափոխվում են սիրո։ Սա յուրահատուկ խնդիր է համարվում այն դերասանների համար, ովքեր սովոր են հիանալ հոգեբանական ռեալիզմով։ Այնուամենայնիվ, պիեսի այլընտրանքային մեկնաբանություններ կան, որտեղ շեշտվում է «եթե»-ն (if) Բերթրամի սիրո երկիմաստ խոստման մեջ։

  "If she, my liege, can make me know this clearly, I'll love her dearly, ever, ever dearly."  

Այստեղ երևում է, որ զգացմունքների որևէ փոփոխություն չի եղել[6]։ 2009 թվականին Ազգային թատրոնում պիեսի բեմադրության մեջ Բերթրամի խոստովանությունը ներկայացվում է որպես միայն արտաքուստ նորմալ մի բան, սակայն պիեսի վերջում նա, Հելենայի հետ ձեռք ձեռքի տված, նայում է հանդիսատեսին զարհուրած տարակուսանք արտահայտող դեմքով՝ հավանաբար ցույց տալով, որ այդ ամենն անում է միայն թագավորի առջև պարզերես լինելու համար[7]։

2018 թվականին Լոնդոնի Սամ Ուանամեյքեր Պլեյհաուզ թատրոնում (անգլ.՝ Sam Wanamaker Playhouse) պիեսի բեմադրության մեջ՝ բեմադրությունը Կառոլին Բեյրնի (անգլ.՝ Caroline Byrne), Բերթրամի և Հելենայի հաշտությունը ներկայացվում է որպես Բերթրամի տված խոստման իրականացում (Գործողություն 2-րդ, տեսարան 2-րդ) , քանի որ Հելենան կատարել էր իր երեխային և իրենց ընտանեկան մատանին կրելու պայմանը։ Հելենան ներկայացնում է իրենց երեխային արքայի առջև իր և Բերթրամի վերջին առճակատման ժամանակ[8]։

Շատ քննադատներ պիեսի բացասական կողմ են համարել կարճ ավարտը՝ Բերթրամի այդքան անսպասելի զրույցը։ Դրան տարբեր բացատրություններ են տրվել։ Հավանական տարբերակներից է համարվում այն, որ պիեսի տեքստից հատված է պակասում։ Ոմանք ենթադրել են, որ Բերթրամի զրույցի հանկարծակի և մոգական լինելու իմաստը կայանում է նրանում, որ ավելի ընդգծվեն բարձրատոհմիկ ամուսնուն նվաճելու խելացի աղախին Հելանայի ջանքերը[9] Ոմանք Բերթրամին համարել են արհամարհելի կերպար, լոկ տհաս երիտասարդ, որն արժեքների վերաբերյալ արժեքավոր դասեր է ստանում[10]։ Սասեքսի համալսարանի ակադեմիկոս Էնդրյու Հեդֆիլդը ենթադրել է, որ ժամանակակից լսարանը Բերթրամի հարկադրված ամուսնության մեջ հեշտությամբ կարող է ճանաչել «նոր պահանջի» (Oath of Allegiance՝ բրիտանական միապետին հավատարիմ լինելու խոստում) փոխաբերությունը, որ դրվել է կաթոլիկ կրոնի հետևորդների առջև՝ որպես հավատարմության երդում բողոքական Հակոբ Ա արքային։ .[11]

Շատ ռեժիսորներ այն տեսակետն են արտահայտել, որ Շեքսպիրը կատակերգություն է գրել և մտադրություն է ունեցել, որ այն ունենա երջանիկ ավարտ, և հենց այդ համատեքստում էլ պիեսի վերջին տեսարանը պետք է բեմադրվի։ Էլայջա Մոշինսկին՝ ավստալիացի օպերային թատրոնի ռեժիսոր, 1981 թվականին պիեսի ԲիԲիՍի-ի տարբերակում բեմադրել է տեսարան, որտեղ Բերթրամը, որին մարմնավորել է Իեն Չարլսոնը, հեքիաթային ու քնքուշ համբույր է տալիս Հելենային։ Չնայած իր արտասովոր գործողություններին՝ Բերթրամը կարողանում է տպավորություն գործել։ 1967 թվականին «Ռոյալ Շեքսպիր ընկերության» (անգլ.՝ Royal Shakespeare Company (RSC)) կողմից թողարկված ֆիլմում, որտեղ Բերթրամին մարմնավորել է Իեն Ռիչարդսոնը, Բերթրամի իրական կերպարը կորստի է մատնվել, սակայն տարբեր տեսակետների համաձայն՝ (The New Cambridge Shakespeare, 2003 etc.) նա փորձել է Բերթրամին համակրելի, նույնիսկ գրավիչ դարձնել։ Իսկ Իեն Չարլսոնի մարմնավորած Բերթրամը եսասեր էր, բայց նաև գրավիչ։

Հիացական կերպար է Ռուսիլյոնի կոմսուհու կերպարը, որը, ըստ Ջորջ Բեռնարդ Շոուի, «ծեր կնոջ ամենալավ դերն է, որ երբևիցե գրվել է»[6] Ժամանակակից ֆիլմարտադրության մեջ այդ դերն օգտագործվել է որպես հասուն դերասանուհիների ունակությունների դրսևորման միջոց։ Վերջին տասնամյակներում, օրինակ՝ այդ կերպարը մարմնավորել են Ջուդի Դենչը և Փեգի Էշկրոֆտը[6][12][13]։ ԲիԲիՍի հեռուստաընկերության Շեքսպիրյան պիեսների ներկայցումների շարքում (անգլ.՝ BBC Television Shakespeare) այդ դերը կատարել է Սելիա Ջոնսոնը՝ կեցվածք ընդունած և հագնված ինչպես Ռեմբրանտի Մարգարեթա դը Գիր («Margaretha de Geer») դիմանկարի հերոսուհին։

Վերջերս հաստատվել է այն փաստը, որ անգլիացի գրող և դրամատուրգ Թոմաս Միդոլթնը ևս համագործակցել է Շեքսպիրի հետ այս պիեսի ստեղծման գործում կամ ավելի ուշ այն վերափոխել է[2][14]։

Ներկայացման պատմություն խմբագրել

«Լավ է այն, ինչ լավ է ավարտվում» պիեսի վաղ շրջանի բեմադրությունների տեսագրություններ չեն պահպանվել։ 1741 թվականին պիեսը բեմադրվել է Գուդմենս ֆիլդս թատրոնում (անգլ.՝ Goodman's Fields Theatre), այնուհետև ավելի ուշ՝ որոշակի փոփոխություններով Դրուրի Լեյն թատրոնում[15]։ Պիեսի փորձերը Դրուրի Լեյն թատրոնում սկսվել են 1741 թվականի հոկտեմբերին, բայց թագավորին մարմնավորող դերասան Ուիլյամ Միլվորդի (անգլ.՝ William Milward, (1702–1742)) հիվանդության պատճառով բեմադրության պրեմիերան հետաձգվել է մինչև հաջորդ տարվա հունվարի 22-ը։ Մարգարեթ Վուֆինգտոնը (անգլ.՝ Margaret Woffington), ով մարմնավորել է Հելենային, գիտակցությունը կոցրել է, և նրա դերն ընթերցվել է։ Փետրվարի 2-ին Միլվորդին նորից տեղափոխել են հիվանդանոց, և նա մահացել է փետրվարի 6-ին[16]։ Այս և այլ դերասանուհիների հիվանդությունների վերաբերյալ չհիմնավորված պատմությունները պիեսին հաղորդել են «դժբախտ պիեսի» հեղինակություն՝ նման «Մակբեթ»-ին։ Այս հանգամանքը դարձել է հետագա վերաբեմադրությունների թվի կրճատման պատճառ[15][17]։

Ամերիկացի դերասան Հենրի Վուդվորդը (1714–1777) հանրաճանաչ է դարձրել Պարոլի դերը այն ժամանակաշրջանում, երբ թատրոնի տնօրենն է եղել Դեյվիդ Գարրիկը[18]։ Հաջորդ տասնամյակներում պիեսի սակավաթիվ բեմադրություններ են եղել։ 1832 թվականին Կովենտ գարդեն արքունական թատրոնում բեմադրվել է պիեսի օպերային տարբերակը[19]։

Պիեսը՝ իր սյուժետային գծերով, որոնք առնչվում են ասպետական վեպի և կապույտ կոմեդիայի կամ գռեհիկ հեքիաթի(անգլ.՝ ribald tale կամ blue comedy) ժանրերին, կախված է սեռերի դերերի վերաբերյալ ընդունված կարգից։ Սեռերի դերերի ընդունված կարգի աստիճանական զարգացման հետ Վիկտորինյան հակադրությունները կենտրոնանում են Հելենայի կերպարի վրա, որը համարվել է գիշատիչ կին, ոչ համեստ և իսկապես նողկալի ու ստորացուցիչ՝ [[Էլեն Տերրի]]ի մարմնավորմամբ, ով, ի հակադրություն, մեղադրել է նրան «տղամարդկանց անվայելուչ ձևով հետապնդելու համար»[20]։ Տերրիի ընկեր Ջորջ Բեռնարդ Շոուն մեծապես հիացել է Հելենայի կերպարով՝ համեմատելով նրան Նոր կին համարվող դեմքերի, ինչպիսիք են Նորան Հենրիկ ԻբսենՏիկնիկների տունը պիեսում[6]։ «Շեքսպիրյան Առդեն»-ի (անգլ.՝ Arden Shakespeare)՝ Շեքսպիրի ստեղծագործությունների շարքի հրատարակիչը ամփոփելով այն անվանել է տասնիններորդ դարի նողկանք՝ ասելով «յուրաքանչյուր ոք, ով կարդում է այս պիեսը նախ շոկի է ենթարկվում և շփոթվում պիեսի սյուժեում ընդգծվող գարշելի գաղափարից»[21]։

1896 թվականին Ֆրեդերիկ Ս. Բոասը ներմուծել է «խնդրահարույց պիես» (անգլ.՝ problem play) եզրույթը՝ ոչ հայտնի այս պիեսը խմբավորելով «Տրոիլուս և Կրեսիդա», «Չափ ընդդեմ չափի» պիեսների հետ[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Snyder, Susan (1993). «Introduction». The Oxford Shakespeare: All's Well That Ends Well. Oxford, England: Oxford University Press. էջեր 20–24. ISBN 978-0-19-283604-5.
  2. 2,0 2,1 Maguire, Laurie; Smith, Emma (2012 թ․ ապրիլի 19). «Many Hands – A New Shakespeare Collaboration?». The Times Literary Supplement. also at Centre for Early Modern Studies Արխիվացված 2012-07-23 archive.today, University of Oxford accessed 22 April 2012: "The recent redating of All’s Well from 1602–03 to 1606–07 (or later) has gone some way to resolving some of the play’s stylistic anomalies" ... "[S]tylistically it is striking how many of the widely acknowledged textual and tonal problems of All’s Well can be understood differently when we postulate dual authorship."
  3. Snyder, Susan (1993). "Introduction". The Oxford Shakespeare: All's Well That Ends Well. Oxford, England: Oxford University Press. pp. 16–19. 9780192836045
  4. F. E. Halliday, A Shakespeare Companion 1564–1964, Baltimore, Penguin, 1964; p. 29.
  5. McCandless, David (1997). «All's Well That Ends Well». Gender and performance in Shakespeare's problem comedies. Bloomington, IN: Indiana University Press. էջեր 57–59. ISBN 0-253-33306-7.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Dickson, Andrew (2008). «All's Well That Ends Well». The Rough Guide to Shakespeare. London: Penguin. էջեր 3–11. ISBN 978-1-85828-443-9.
  7. Michael Billington , All's Well That Ends Well, Olivier, London https://www.theguardian.com The Guardian, 29 May 2009
  8. Taylor, Paul (2018 թ․ հունվարի 18). «All's Well That Ends Well, https://www.independent.co.uk/arts-entertainment/theatre-dance/reviews/alls-well-that-ends-well-sam-wanamaker-playhouse-review-a8165611.html». The Independent. {{cite web}}: External link in |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  9. W. W. Lawrence, Shakespeare's Problem Comedies 1931.
  10. J. G. Styan Shakespeare in Performance 1984; Francis G Schoff Claudio, Bertram and a Note on Inerpretation, 1959
  11. Hadfield, Andrew (2017 թ․ օգոստոս). «Bad Faith». Globe: 48–53. ISSN 2398-9483.
  12. Kellaway, Kate (2003 թ․ դեկտեմբերի 14). «Judi...and the beast». The Observer. UK. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
  13. Billington, Michael (2001). (2 ed.). London: Nick Hern Books. էջեր 174–176. ISBN 1-85459-660-8. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Text "One Night Stands: a Critic's View of Modern British Theatre" ignored (օգնություն)
  14. Taylor, Gary; Jowett, John; Bourus, Terri; Egan, Gabriel, eds. (2016). New Oxford Shakespeare: Modern Critical Edition. Oxford: Oxford University Press. p. 2274. 978-0-19-959115-2. Accessed 27 January 2020: "Shakespeare is undoubtedly the original author. Thomas Middleton added new material for a revival after Shakespeare's death, including the virginity dialogue..., the Kings speech about status and virtue..., and the gulling of Paroles".
  15. 15,0 15,1 Genest, John (1832). Vol. 3. Bath, England: Carrington. էջեր 645–647. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Text "Some account of the English stage: from the Restoration in 1660 to 1830" ignored (օգնություն)
  16. Highfill, Philip (1984). A biographical dictionary of actors, actresses, musicians, dancers, managers and other stage personnel in London, 1660–1800. Vol. 10. Carbondale, IL: Southern Illinois University Press. էջ 262. ISBN 978-0-8093-1130-9.
  17. Fraser (2003: 15)
  18. Cave, Richard Allen (2004). «Woodward, Henry (1714–1777)». Oxford Dictionary of National Biography. Oxford, England: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/29944.
  19. William Linley's song "Was this fair face" was written for All's Well That Ends Well.
  20. Ellen Terry (1932) Four Essays on Shakespeare
  21. W. Osborne Brigstocke, ed. All's Well That Ends Well, "Introduction" p. xv.
  22. Neely, Carol Thomas (1983). «Power and Virginity in the Problem Comedies: All's Well That Ends Well». Broken nuptials in Shakespeare's plays. New Haven, CT: University of Yale Press. էջ 58. ISBN 978-0-300-03341-0.

Գրականություն խմբագրել

  • Evans, G. Blakemore, The Riverside Shakespeare, 1974.
  • Fraser, Russell (2003). All's Well That Ends Well. The New Cambridge Shakespeare (2 ed.). Cambridge, England: Cambridge University Press. ISBN 978-0-521-53515-1.
  • Lawrence, W. W., Shakespeare's Problem Comedies, 1931.
  • Price, Joseph G., The Unfortunate Comedy, 1968.
  • Schoff, Francis G., "Claudio, Bertram, and a Note on Interpretation", Shakespeare Quarterly, 1959.
  • Styan, J. G., Shakespeare in Performance series: All's Well That Ends Well, 1985.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավ է այն, ինչ լավ է ավարտվում» հոդվածին։