Ցելեստին Մեդովիչ
Ցելեստին Մեդովիչ (խորվ.՝ Mato Celestin Medović, նոյեմբերի 17, 1857[1][2][3][…] - հունվարի 20, 1920[1][2][4][…], Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն), խորվաթ նկարիչ։
Ցելեստին Մեդովիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1857[1][2][3][…] |
Վախճանվել է | հունվարի 20, 1920[1][2][4][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | մոդերն |
Ժանր | պատմական գեղանկարչություն և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Celestin Medović Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելՑելեստին Մեդովիչը ծնվել է 1857 թվականին։ Դպրոցական կրթությունը ստացել է Օրեբիչում՝ Ֆրանցիսկյանների միաբանության վանքում, որը գտնվում է Պելեշաց կղզում՝ իր բնօրրանից ոչ հեռու։ 1868 թվականին 11 տարեկան հասակում ապագա նկարիչն ընդունվել է Ֆրանցիսկյան օրդեն և ուղարկվել Դուբրովնիկի Ֆրանցիսկյան վանք, որտեղ էլ ընդունել է հոգևորական Ցելեստին անունը[5][6]։ Հենց այս վանքում էլ բացահայտվել են նոր եղբոր նկարչական ընդունակությունները։ Մեդովիչի աշխատանքները բարձր է գնահատել Ֆրանցիսկյան օրդենի գեներալ Բեռնարդո դել Վագո դա Պորտոգրուարոն (Bernardo del Vago da Portogruaro), որը 1879 թվականին այցելել է Դուբրովնիկի Ֆրանցիսկյանների վանք։ Պորտոգրուրոյի որոշմամբ 1880 թվականին Մեդովիչը մեկնել է Հռոմ՝ կրթությունը շարունակելու։ Այնտեղ նա այցելել է Սան Իսիդորո վանքի նազարեների արվեստի կենտրոն։ Սան Իսիդորոյում Ցելեստին Մեդովիչին նկարչություն են դասավանդել Լոդովիկ Զեյցը, Ջուզեպե Գրանդին։ 1883 թվականին երիտասարդ նկարիչը մեկնել է Ֆլորենցիա և ընդունվել Անտոնիո Չիզերիայի նկարչական մասնավոր դպրոց։ Իտալիայում Մեդովիչը մի շարք որմնանկարներ է արել Չեզենայի, Ֆաենցայի Ֆուցեչիոյի վանքերում։ 1886 թվականին նա՝ որպես օրդենի եղբայր, մեկնել է Դուբրովնիկի վանք։ Դուբրովնիկի համայնքի և վենետիկցի նկարիչ Էմիլ Շինդլերի աջակցությամբ Մեդովիչը հնարավորություն է ստացել ուսանելու Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ խորվաթ նկարչի ստեղծագործական ձիրքը ձևավորվել է իր ուսուցիչ Կարլ Թեոդոր ֆոն Պիլոտիի ազդեցությամբ։
1893 թվականին Մեդովիչը վերադարձել է Դուբրովնիկ և ընդունվել 1895 թվականին Զագրեբում հիմնադրված նկարիչների խումբ, որը ձևավորվել էր նկարիչ Վլախո Բուկովացի շուրջ։ 1905-1907 թվականներին Մեդովիչը խորվաթական Կրիժևցի քաղաքում զբաղվել է Սուրբ Երրորդության հունա-կաթոլիկ եկեղեցու որմնանկարներով։ Ավելի ուշ որմնանկարներ է արել Պոժեգայի և Նովա Գրադիշկայի եկեղեցիներում։ 1895 թվականին նկարիչը, որ դարձել էր եկեղեցու գույքի՝ պետության օգտին օտարման կոմնակից, դուրս է եկել ֆրանցիսկյան միաբանությունից և հետագայում ապրել Զագրեբում, իսկ 1898 թվականից՝ հարազատ Կունում։ Ամառվա ամիսներն անցկացրել է Ցրիկվենիցայի ամառանոցում։ 1901 թվականին Մեդովիչը Օտոն Իվեկովիչի հետ համատեղ ցուցահանդես է կազմակերպել։ Տեղափոխվելով Զագրեբ, որտեղ հետ ապրել է մինչև 1907 թվականը՝ նա խորվաթ այլ վարպետների հետ մասնակցել է Բուդապեշտում, Կոպենհագենում, Պրահայում, Փարիզում, Բելգրադում, Սոֆիայում և Զագրեբում կայացած ցուցահանդեսների։ 1908 թվականից հետո նկարիչը կրկին ապրել է Կունում, իսկ 1912-1914 թվականներին՝ Վիեննայում։ Մահացել է ծանր հիվանդությունից (թոքաբորբ) Սարաևոյում։
Ցելեստին Մեդովիչը հիմնականում ռեալիստական ոճով նկարներ է ստեղծոլ՝ կրոնական ու պատմական բոցանդակությամբ[7]։ Նա պատմական ժանրի առաջատար նկարիչն է եղել Խորվաթրիյում[8] [9]: Նկարել է նաև իր ժամանակակիցների դիմանկարներ[10]։
Մեդովիչի նկարները ողողված են հարավային պայծառ արևով ու վառ գույներով[11]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ադոլֆ Մոշինսկու դիմանկար (1906)
-
Խորվաթների գալուստը (1903)
-
Վլադիսլավ Նեապոլցու թագադրումը խորվաթական թագով 1403 թվականին
-
Սպլիտի եկեղեցական համալիրում
-
Խորվաթ թագավոր Զվոնիմիրի նշանադրությունը
-
Նատյուրմորտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rus Z. Medović, Celestin Mato // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056475
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ «Umro Mato Celestin Medović» [The Death of Mato Celestin Medović] (Croatian). Hrvatska radiotelevizija. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Mato Celestin Medović 1857-1920». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «On-line izlozba Mato Celestin Medović» [Online Exhibit Mato Celestin Medović] (Croatian). Gallerija Remek-djela. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mato Celestin Medović - Biography». Artfacts.net. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Hrvatsko Moderno Slikarstvo - Mato Celestin Medović» [Croatian Modern Artists - Mato Celestin Medović] (Croatian). Zagreb: Hrvatska Posta. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Величественная картина Медовича «Приход хорватов» (Prihod Hrvatov, 1903), посвящённая великому переселению хорватского народа на берега Адриатики, подвигла композитора Ивана Зайца к написанию одноименной симфонии.
- ↑ Sonja Seferović. «Mato Celestin Medović, 150. godišnjica rođenja. Utemeljitelj hrvatskog historijskog slikarstva» [Mato Celestin Medović, 150 Year Anniversary of his Birth. The Founder of Croatian Historical Painting] (Croatian). Zagreb: Matica Hrvatska: Vijesti. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
խմբագրել- Zdenko Rus: Medović, Celestin Mato, in: The Dictionary of Art, hrsg. v. Jane Turner, Band 21, 1996. (ISBN 1-884446-00-0)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցելեստին Մեդովիչ» հոդվածին։ |