Ֆաենցա
Ֆաենցա (իտալ. Faneza), իտալական քաղաք, որը հնում կոչվել է Ֆայանսու: Տեղակայված է Բոլոնյայից 50 կմ հարավ-արևելքում գտնվող Լամոնե գետի Էմիլիա Ռոմանիա շրջանում:
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆաենցա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 216 կմ², 215,76 կմ² | |
ԲԾՄ | 34±1 մետր | |
Բնակչություն | ▲58 797 մարդ (հունվարի 1, 2018)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0546 | |
Փոստային ինդեքսներ | 48018 | |
Ավտոմոբիլային կոդ | RA | |
Պաշտոնական կայք | comune.faenza.ra.it | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 2-րդ դարում՝ Ֆավենցիա (Faventia)՝ որպես Էմիլիական ճանապարհի կայարան։ Հնագիտական պեղումների համաձայն՝ քաղաքը գոյություն է ունեցել դրանից ավելի վաղ: 542 թվականին Ֆավենցիայի մերձակայքում գոթական տիրակալ Տոտիլան պարտվեց կայսերական բանակին: 12-րդ դարի սկզբին Ֆաենցան դարձավ անկախ համայնք և 1178 թվականին մտավ Լոմբարդական լիգայի կազմի մեջ: Քաղաքի պատմության մեջ լեգենդար իրադարձություն էր 1240-1241 թվականների շրջափակումը Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի զորքերի կողմից։
1313-1501 թվականներին (ընդհատումներով) քաղաքը կառավարվում էր Մանֆրեդի տոհմի կողմից: 15-րդ դարում Մանֆրեդիները ձեռնարկում են քաղաքի վերակառուցումը Վերածննդի սկզբունքներին համաձայն: Հենց այդ ժամանակ էլ այն պարսպապատվեց:
1501 թվականին Ֆաենցան Ռոմանիայի մի շարք համայնքների հետ միասին, պայքարում էր Չեզարե Բորջիայի պապության համար: Բացառությամբ Վենետիկի հանրապետութան կարճ ժամանակահատվածի՝ Ֆաենցան ընդհուպ մինչև Ռիսորջիմենտոն, կազմել է Պապական մարզի մի մասը։
Կերամիկայի արտադրությունԽմբագրել
Միջնադարից ի վեր Ֆաենցան հանդիսանում է կերամիկայի (մասնավորապես՝ մայոլիկայի) արտադրության խոշոր կենտրոն: Այս արտադրության ոսկեդարը համընկավ Վերածննդի շրջանին (15-16-րդ դարեր): Այս քաղաքի անունով է կոչվել հախճապակին (ֆայանս)։
17-րդ դարում կերամիկայի արտադրությունը անկում է ապրում, շարունակում է գործել միայն մի քանի արտադրություն, այդ թվում՝ նաև Ֆաենցայում: Ֆաենցական արտադրության բնութագրական առանձնահատկությունն այն է, որ ապրանքի հարթ կողմերում կապույտ ֆոնի վրա փոքր նախշեր են պատկերվում: 1908 թվականին Ֆաենցայում հիմնադրվել է Խեցեգործության միջազգային թանգարանը:
Տեսարժան վայրերԽմբագրել
Վիկտոր Էմմանուելի կենտրոնական հրապարակում[2] գտնվում է մայր տաճարը, որը կառուցվել է 1474 թվականին Ջուլիանո դա Մայանոյի վերածննդյան նախագծով և մինչև հիմա ավարտուն չէ: Նրա կողքին միջնադարյան քաղաքապետարանն է, որը ժամանակին եղել է Մանֆրեդիների նստավայրը: Աշտարակն իր ներկայիս տեսքը ձեռք է բերել 17-րդ դարում։
Քաղաքում կան կլասիցիզմի դարաշրջանի դասական նշանակալի հուշարձաններ՝ Միլցետա հրապարակը, Մազինիի թատրոնը (1780-1781): Ընդհանուր առմամբ, քաղաքի հատակագիծը թվագրվում է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանին:
Համայնքի հովանավորը համարվում է Սուրբ Մարիամ Աստվածածինը (Madonna delle Grazie)։ Տոնակատարությունը նշվում է մայիսի երկրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը։
Ֆորմուլա-1Խմբագրել
Ֆաենցայում էր գտնվում Մինարդի թիմի բազան (1980 թվականից-Եվրոսերիա Ֆորմուլա-1, 1985 թվականից՝ Ֆորմուլա-1): 2001 թվականին Ջանկառլո Մինարդիի թիմն ավստրալացի միլիարդատեր Փոլ Սթոդդարտին վաճառելուց հետո European Minardi բազան մնաց Ֆաենցայում:
2005 թվականին թիմը կրկին վաճառվեց Red Bull կազմակերպությանը՝ Դիտրիխ Մատեշիցին և Գերհարդ Բերգերին, և փոխեց անունը՝ Scuderia Toro Rosso՝ այդ կերպ դառնալով Red Bull Racing թիմի կրկնօրինակը։ STR բազան մինչև հիմա գտնվում է Ֆաենցայում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Istat.
- ↑ Ներկայումս տարանջատված է Ժողովրդի (Piazza del Popolo) և Ազատության (Piazza della Libertà) հրապարակների միջև
Արտաքին հղումներԽմբագրել
- «Центры итальянской майолики: Фаэнца»։ онлайн-журнал "СТИЛЬ ЭПОХИ" (рус.)։ 2011-11-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է 2012-01-19