Տ-90 «Վլադիմիր» (ռուս.՝ Т-90 «Владимир»), ռուսական արտադրության հիմնական մարտական տանկ։

Տ-90
T-90
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենայի մոդել
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Ռուսաստան
Քաշ, տ.46,5
Անձնակազմ3
Պատմություն
ՆախագծողՈւրալվագոն գործարան
ԱրտադրողՈւրալվագոն գործարան
Արտադրման թվականներՏ-90. 1992-ից
Տ-90Ա. 2004-ից
Շահագործման սկիզբ1991
Արտադրվածների քանակ1667
ՕգտագործողՌուսաստան Հնդկաստան Ալժիր
Անվանված է1990
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6860
Կորպուսի լայնություն, մմ3789
Բարձրություն, մմ2280
Կլիրենս, մմ490
Զրահապատում
Զրահի տիպպողպատե գլանած
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ125-մմ[1]
Թնդանոթի մարտական լրակազմ42 արկ
Հրաձգության հեռավորություն, կմմինչև 5,0 կմ
Այլ սպառազինություն2А46

Արտադրություն խմբագրել

Տ-90 տանկը համարվում է Տ-72Բ տանկի մոդեռնիզացիան, որը ստեղծվել է Ներքին Տագիլի «Ուրալի տրանսպորտային մեքենաշինության կոնստրուկտորական բյուրո»-յում 1989 թվականին գլխավոր ինժեներ Վլադիմիր Պոտկինի ղեկավարությամբ, որպես «Կատարելագործված Տ-72Բ»[2] (գործարանային անվանումը «Օբյեկտ 188»)։ 1989 թվականին տանկն ուղարկվել է պետական համատեղ փորձարկումների, որոնք հաջողությամբ են անցել[3]։ Տանկի սերիական արտադարությունը սկսվել է 1992 թվականին։ 1992-1998 թվականները արտադրվել է մոտ 120 Տ-90 Ռուսաստանի Զինված ուժերի համար[4]։ Զինված ուժերի ֆինանսավորման թուլացման հետ կապված տանկերի արտադրությունը դադարեցվել է և վերականգնվել է միայն 2001 թվականին՝ Հնդկաստանի հետ 2001 թվականի փետրվարի 18-ից արտահանման պայմանագիր ստորագրելուց հետո։ 2001 թվականին Հնդկաստան մատակարարվել են առաջին 40 Տ-90C և 84 Տ-90C 2002 թվականին, ինչը գնորդին թույլ տվեց ձևավորել չորս տանկային գումարտակ[5]։

Կառուցվածք խմբագրել

Տ-90 տանկն ունի դասական կառուցվածք՝ ճակատային մասում տեղակայված է ղեկավարման հանգույցը, կենտրոնական մասում մարտականը՝ և Հետին մասում շարժիչա-տրանսմիսիոնը։ Տ-90 տանկը ղեկավարվում է անձնակազմի երեք՝ այդ թվում՝ մեխանիկ-վարորդի, նշանառույի և հրամանատարի կողմից։

Մարտավարատեխնիկական տվյալներ խմբագրել

Տ-90 տանկի երկարությունը կազմում է 6.86 մ (թնդանոթով 9.53 մ), լայնությունը՝ 3.46 մ, իսկ բարձրությունը՝ 2.23 մ։ Այս տանկը բավականին ծանր է. նրա քաշը կազմում է ավելի քան 46.5 տ։ Տանկն ունի 125 մմ-անոց թնդանոթ։ Տանկի ամենավերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տ-90 տանկը սնուցվում է 840 ձիաուժ հզորությամբ V-84MS դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն։ Տանկի վառելիքի պաշարը կազմում է 550 կմ։ Տ-90 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Տ-90 տանկը կարող է կրակել որոշակի անկյան տակ։ Այն արձակում է ցանկացած ստանդարտ 125 մմ-անոց արկեր։ Տ-90 տանկը մեկ րոպեում արձակում է մի քանի արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 5 կմ։ Տ-90 տանկը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։

Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-64, Տ-72 և Տ-80 տանկերի հետ խմբագրել

Տանկ Տ-55[6] Տ-62[7] Տ-64[8] Տ-72[9] Տ-80[10] Տ-90[11]
Պատկեր
           
Քաշ 36 տ 41.5 տ 39 տ 41 տ 42 տ 46.5 տ
Երկարություն 6 մ 6.6 մ 6.54 մ 6.86 մ 6.78 մ 6.86 մ
Լայնություն 3.27 մ 3.6 մ 3.41 մ 3.46 մ 3.53 մ 3.46 մ
Բարձրություն 2.4 մ 3 մ 2.17 մ 2.19 մ 2.3 մ 2.23 մ
Շարժիչի տեսակ դիզելային դիզելային դիզելային դիզելային գազատուրբինային դիզելային
Շարժիչի հզորություն 520 ձիաուժ 580 ձիաուժ 700 ձիաուժ 780 ձիաուժ 1000 ձիաուժ 840 ձիաուժ
Առավելագույն արագություն 50 կմ/ժ 50 կմ/ժ 60 կմ/ժ 60 կմ/ժ 70 կմ/ժ 60 կմ/ժ
Թնդանոթի տրամագիծ 100 մմ 115 մմ 125 մմ 125 մմ 125 մմ 125 մմ

Սպառազինություն խմբագրել

 
Տ-90 տանկ ունեցող երկրներ

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Артиллерийский завод № 9 :: О заводе :: Особое конструкторское бюро № 9». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  2. Танк Т-90 никогда не был Т-72БУ
  3. Т-90 Российский ОБТ
  4. «Хлопотов А. Т-90 Основной боевой танк России // Техника и вооружение.-2010.-№ 5.-С.2-9». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Хлопотов А. Т-90 Основной боевой танк России (продолжение) // Техника и вооружение.-2010.-№ 6.-С.2-9». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Տ-55
  7. Տ-62
  8. Տ-64
  9. Տ-72
  10. Տ-80
  11. Տ-90