Տ-64 խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ։

Տ-64
Т-64
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.39 տ
Անձնակազմ3
Պատմություն
ՆախագծողԽարկովի մեքենաշինության կոնստրուկտորական բյուրո և Alexander Alexandrovich Morozov?
ԱրտադրողՄալիշևի անվան գործարան
Արտադրման թվականներ1963-1987
Շահագործման սկիզբ1964
Արտադրվածների քանակ8000
ՄարտերTransnistria War?, Առաջին չեչենական պատերազմ և Զինված բախում Ուկրաինայի արևելքում
Անվանված է1964
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6540 մ
Կորպուսի լայնություն, մմ3410
Բարձրություն, մմ2170
Այլ սպառազինություն2А46

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Տ-64 հիմնական մարտական տանկը, Տ-62 տանկի ավելի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տ-64 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով մոտ է Տ-72 և Տ-90 տանկերին։ Տ-64 տանկերը սկսվել են արտադրվել 1963 թվականից, սակայն և շարունակվել մինչև 1987 թվականը։ Այս տանկերը ստեղծվել են Տ-62 տանկի հիման վրա, սակայն ի տարբերություն Տ-62 տանկի՝ փողը գտնվում է տանկի կենտրոնական մասում (Տ-62 տանկի փողը գտնվում է ավելի առջևում)։ Տ-64 տանկերը սկսվել են շահագործվել խորհրդային բանակում 1963 թվականից։

Մարտավարատեխնիկական տվյալներ խմբագրել

Տ-64 տանկը զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տ-64 տանկը իր մեջ ամբարում է 36 արկեր։ Տանկի երկարությունը կազմում է 6.54 մ (թնդանոթով 9.23 մ), լայնությունը՝ 3.41 մ, իսկ բարձրությունը՝ 2.17 մ։ Տանկի մարտական քաշը կազմում է 39 տոննա։ Տ-64 տանկը սնուցվում է 700 ձիաուժ հզորությամբ 5TDF դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն։ Տ-64 տանկի վառելիքի պաշարը կազմում է 500-600 կմ։ Տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։

Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-72, Տ-80 և Տ-90 տանկերի հետ խմբագրել

Տանկ Տ-55[1] Տ-62[2] Տ-64[3] Տ-72[4] Տ-80[5] Տ-90[6]
Պատկեր
           
Քաշ 36 տ 41.5 տ 39 տ 41 տ 42 տ 46.5 տ
Երկարություն 6 մ 6.6 մ 6.54 մ 6.86 մ 6.78 մ 6.86 մ
Լայնություն 3.27 մ 3.6 մ 3.41 մ 3.46 մ 3.53 մ 3.46 մ
Բարձրություն 2.4 մ 3 մ 2.17 մ 2.19 մ 2.3 մ 2.23 մ
Շարժիչի տեսակ դիզելային դիզելային դիզելային դիզելային գազատուրբինային դիզելային
Շարժիչի հզորություն 520 ձիաուժ 580 ձիաուժ 700 ձիաուժ 780 ձիաուժ 1000 ձիաուժ 840 ձիաուժ
Առավելագույն արագություն 50 կմ/ժ 50 կմ/ժ 60 կմ/ժ 60 կմ/ժ 70 կմ/ժ 60 կմ/ժ
Թնդանոթի տրամագիծ 100 մմ 115 մմ 125 մմ 125 մմ 125 մմ 125 մմ

Սպառազինություն խմբագրել

 
Տ-64 տանկ ունեցող երկրներ

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել