Տ-80
Տ-80, խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ։
Տ-80 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | մարտական մեքենաների ընտանիք |
Երկիր | ԽՍՀՄ |
Քաշ, տ. | 42 տ |
Անձնակազմ | 3 |
Պատմություն | |
Նախագծող | Nikolay Popov? և Կիրովի գործարան |
Արտադրող | Կիրովի գործարան և Omsktransmash? |
Արտադրման թվականներ | 1976-1993 |
Շահագործման սկիզբ | 1976 |
Արտադրվածների քանակ | 9500 |
Օգտագործող | Ռուսաստան Ուկրաինա Չինաստան |
Մարտեր | Առաջին չեչենական պատերազմ, Օգոստոսյան պուտչ, Եմենի քաղաքացիական պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 6780 մ |
Կորպուսի լայնություն, մմ | 3530 |
Բարձրություն, մմ | 2300 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 125 մմ |
Այլ սպառազինություն | 2А46, PK? և ՆՍՎԳ-12.7 |
Շարժականություն | |
Շարժիչի տեսակ | turboshaft? |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 1000 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 70 |
Ընդհանուր բնութագիր խմբագրել
Տ-80 հիմնական մարտական տանկը, մի շարք թերություններ ունեցող Տ-64 տանկի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տ-80 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով ավելի առաջատար է, քան նույնիսկ Տ-72 և Տ-90 տանկերը։ Տանկի առավել նշանակալի առավելությունը Տ-72 և Տ-90 տանկերի նկատմամբ, շարժիչներն են։ Ի տարբերություն Տ-72 և Տ-90 տանկերի Տ-80 տանկի շարժիչը ոչ թե դիզելային այլ գազատուրբինային շարժիչներ են։ Մեկ այլ առավելությունն այն է, որ այս տանկերը կարող են կրակել հակատանկային հրթիռներ։
Արտադրություն խմբագրել
Տ-80 տանկերը սկսվել են արտադրվել 1976 թվականից, սակայն բնօրինակ տարբերակը ծախսատարության պատճառով մեծ թվով չի արտադրվել։ Խորհրդային բանակում այս տանկերը սկսվել են շահագործվել 1976 թվականից։ Ներկայումս Ռուսաստանում գործում է ընդհանուր առմամբ 3144 հատ Տ-80 հիմնական մարտական տանկ։ Տանկերի մեծ մասը, իրենց ծախսատարության պատճառով չեն օգտագործվում և գտնվում են պահեստազորում։ Տ-80 տանկերը շահագործվում են Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերում։
Մարտավարատեխնիկական տվյալներ խմբագրել
Տ-80 տանկը լիովին զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տանկն իր մեջ ամբարում է 40 արկեր։ Տ-80 տանկի երկարությունը կազմում է 6.78 մ (թնդանոթով 9.47 մ), լայնությունը՝ 3.53 մ, իսկ բարձրությունը՝ 2.3 մ։ Տանկի մարտական քաշը կազմում է 42 տոննա։ Տ-80 տանկը սնուցվում է 1000 ձիաուժ հզորությամբ GTD-1000T գազատուրբինային շարժիչով՝ զարգացնելով 70 կմ/ժ արագություն։ տանկի վառելիքի պաշարը կազմում է 335 կմ։ Տ-80 տանկը համարվում է խորհրդային և ռուսական արտադրության տանկերից ամենահզոր զրահապատում ունեցող տանկը։ Այս տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 17.4 կմ։
Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-62, Տ-72 և Տ-90 տանկերի հետ խմբագրել
Տանկ | Տ-55[1] | Տ-62[2] | Տ-64[3] | Տ-72[4] | Տ-80[5] | Տ-90[6] |
---|---|---|---|---|---|---|
Քաշ | 36 տ | 41.5 տ | 39 տ | 41 տ | 42 տ | 46.5 տ |
Երկարություն | 6 մ | 6.6 մ | 6.54 մ | 6.86 մ | 6.78 մ | 6.86 մ |
Լայնություն | 3.27 մ | 3.6 մ | 3.41 մ | 3.46 մ | 3.53 մ | 3.46 մ |
Բարձրություն | 2.4 մ | 3 մ | 2.17 մ | 2.19 մ | 2.3 մ | 2.23 մ |
Շարժիչի տեսակ | դիզելային | դիզելային | դիզելային | դիզելային | գազատուրբինային | դիզելային |
Շարժիչի հզորություն | 520 ձիաուժ | 580 ձիաուժ | 700 ձիաուժ | 780 ձիաուժ | 1000 ձիաուժ | 840 ձիաուժ |
Առավելագույն արագություն | 50 կմ/ժ | 50 կմ/ժ | 60 կմ/ժ | 60 կմ/ժ | 70 կմ/ժ | 60 կմ/ժ |
Թնդանոթի տրամագիծ | 100 մմ | 115 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ |
Սպառազինություն խմբագրել
Տես նաև խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- T-80 Main battle tank(անգլ.)
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |