Ռաշթ
Ռաշթը (պարսկերեն՝ رَشْتْ) քաղաք հյուսիսային Իրանում, Գիլան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2016 թվականի դրությամբ կազմել է 679 995 մարդ (2016)[1][2]։ Գտնվում է Կասպից ծովի հարավային ափից մոտ 20 կմ հարավ` հարթավայրում։ Ռաշթը Կասպից ծովի շրջանում գտնվող Իրանի ամենամեծ քաղաքն է և առևտրական խոշոր կենտրոն Կովկասի, Ռուսաստանի և Իրանի միջև։
Քաղաք | ||
---|---|---|
Ռաշթ | ||
رَشْتْ | ||
![]() Տեսարաններ Ռաշթից | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Գիլան | |
Մակերես | 180 կմ² | |
ԲԾՄ | 4 մետր | |
Պաշտոնական լեզու | Պարսկերեն | |
Բնակչություն | 679 995 մարդ (2016)[1][2] մարդ | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0131 | |
Պաշտոնական կայք | rasht.ir(պարս.) | |
| ||
Պատմություն խմբագրել
Ռաշթը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվում է արաբական աղբյուրներում մ.թ. 682 թվականին։ 1669 թվականին կազակ Ստեպան Ռազինը կողոպտել է քաղաքը։ 1714 թվականին այն ավերվել է երկրաշարժի հետևանքով։
Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծը 1722-1723 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում գրավել է Ռաշթը և վերահսկել այն մինչև 1732 թիվը։ 1917-1920 թվականներին ռուսական ու բրիտանական բանակները պայքարում էին Բանդարե Անզալի և Ռաշթ քաղաքների համար։ 1974 թվականին Ռաշթում հիմնադրվել է առաջին համալսարանը։
Հայերը Ռաշթում խմբագրել
Քաղաքում հայերը հաստատվել են դեռևս XVII դարում։ Մինչև XX դ. սկիզբն այն եղել է մետաքսի և բրնձի առևտրով զբաղվող առանձին վաճառականական գերդաստանների (Թումանյան, Ասլանյան, Հորդանանյան, Կուսիկյան ևն) կարևոր կենտրոն։ Գործել են «Լիազանով» և «Թումանյան» առևտրական տները, որոնք լայն կապեր են ունեցել հատկապես Ռուսաստանի հետ։ XIX դարի 50-ական թթ. Ռեշտում ապրել են 800, իսկ հարևան բնակավայրերում (Լահիջան, Լանգարուդ ևն)՝ 400 հայեր։ 1934 թվականին Ռեշտում կար 616 (151 ընտանիք), իսկ 1989-ին՝ 194 (43 ընտանիք) հայ։ Գործում էին Սուրբ Մեսրոպ եկեղեցին (1966 թվականից), «Մարիամյան» դպրոցը, «Արարատ» մարզամշակութային միությունը[3]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «Հայ Սփյուռք հանրագիտարան», էջ 246; Երևան, 2003