Արշակ Ֆեթվաճյան
Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1, 1866, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1947 կամ հոկտեմբերի 7, 1947[1], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ նկարիչ։
Արշակ Ֆեթվաճյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1866 |
Ծննդավայր | Տրապիզոն Օսմանյան կայսրություն ![]() |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1947 (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մեդֆորդ ԱՄՆ ![]() |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հռոմի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և փոստային բացիկների դիզայներ |
Ակտիվ շրջան | 1891 - 1947 |
Ներշնչվել է | Չեզարե Մակկարի |
Ներշնչել է | Լյուսի Տեր-Մանուելյան |
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1866 թվականին։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ 1887 - 1891 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։
Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։ Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին[2][3]։
Ստեղծագործություններից Խմբագրել
- «Արևելյան փոստ»
- «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
- «Էրզրումի հայուհին»
- «Ղևոնդ Ալիշան»
- «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
- «Մատթեոս Իզմիլյան»
- «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
- «Անի. Միջնաբերդի բլուրը»[4]
- «Անի. Հասարակական շենքը»[5]
- «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»[6]
- «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»[7]
- «Փողոցը Բաթումում»[8]
- «Փոստը սարերում»[9]
Տարբեր աշխատանքներ՝
- Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները
- Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս և Արմավիրի Ս. Գևորգ եկեղեցիների վերաշինությունը
- Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը և դուռը
- Հայաստանի առաջին Հանրապետության 50, 100 և 250 ռուբլի անվանագնով թղթադրամների ձևավորումը
- Հայաստանի առաջին Հանրապետության առաջին փոստային նամականիշերի ձևավորումը։
Անհատական ցուցահանդեսներ Խմբագրել
Երկեր Խմբագրել
Գրականություն Խմբագրել
Հղումներ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — US Library of Congress.
- ↑ Արշակ Ֆեթվաճյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության կայքում
- ↑ Ով ով է. Կենսագրական հանչագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 692։
- ↑ «Անի. Միջնաբերդի բլուրը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Անի. Հասարակական շենքը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Փողոցը Բաթումում», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Փոստը սարերում», Արշակ Ֆեթվաճյան
Արտաքին հղումներ Խմբագրել
- Հայաստանի կենտրոնական բանկ Archived 2010-02-06 at the Wayback Machine.