Արման Կոթիկյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ, դերասան

Արման Կոթիկյան (սեպտեմբերի 15 (27), 1896, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 3, 1968(1968-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։

Արման Կոթիկյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15 (27), 1896
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 3, 1968(1968-10-03) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ և բանաստեղծ
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Տրապիզոնում։ Նախնական կրթությունը ստացել է բեմում։ Բեմ է բարձրացել 1918 թվականին։ 1918 թվականին անցել է Սուխում և մտել Օվի Սևումյանի թատերախումբ։ 1920-1936 թվականներին ապրել է Փարիզում և Բրյուսելում։ 1925 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում։ 1936 թվականին ներգաղթել է Հայաստան և նույն թվականին աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Նրա լավագույն դերերից են. Լաերտ («Համլետ»), Յագո («Օթելլո»), Էլիզբարով («Պատվի համար»), Ֆրանգուլյան («Ավերակների վրա»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Հայրապետ («Ժայռ»)։ Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, այդ թվում «Տժվժիկում», «Նվագախմբի տղաները»-ում։ Մահացել է Երևանում[1]։

Խաղացած դերերը կինոյում

խմբագրել

Մատենագրություն

խմբագրել
  • Մխացող շուշաններ (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 68 էջ։
  • Ֆիրդուսի Թուսի և իր Շահնամեն (առաջաբանը՝ Ավետիք Իսահակյանի), Փարիզ, 1935, 60 էջ։
  • Խութեցի Հովնան, Երևան, Հայպետհրատ, 1946, 112 էջ։
  • Ակոսներում (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 111 էջ։

Թարգմանությունները (ֆրանսերենից)

խմբագրել
  • Գի դը Մոպասան, Ընտիր երկեր (գիրքում ընդգրկված մի շարք գործեր թարգմանել է Ա. Կոթիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 692 էջ։
  • Էդմոն Ռոստան, Սիրանո դը Բերժըրակ (չափածո կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1951, 368 էջ։
  • Գի դը Մոպասան, Սիրելի բարեկամ, Երևան, Հայպետհրատ, 1953, 460 էջ։
  • Գի դը Մոպասան, Վալտեր Շնաֆսի արկածը (թարգմանության համահեղինակակից Վահե Միքայելյանի), Երևան, Հայպետհրատ, 1962, 46 էջ։
  • Էմիլ Զոլա, Թերեզ Ռաքեն, 1964

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 203.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 507  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Կոթիկյան» հոդվածին։