Տողի արվեստի դպրոց, գտնվում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում։ Այն մշակութային կենտրոն է ոչ միայն Տող գյուղի, այլև ողջ ենթաշրջանի բնակչության համար։

Տողի արվեստի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է2005
Երկիր Արցախ
ՏեղագրությունՏող

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 2005 - 2006 թվականներին լրագրող և երաժիշտ Սուսաննա Բալայանի մտահղացմամբ և բարերարներ Արթուր Աղաբեկյանի, ԱՄՆ Արևելյան ափի «Համազգային» մարզամշակութային կենտրոնի նախագահ Հովսեփ Հակոբյանի, «Թուֆենկյան» հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի, իսկ հետագայում բազմաթիվ այլ բարերաների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ[1]։

Մինչև 2008 թվականը դպրոցը գործում էր որպես մասնավոր բարեգործական կրթամշակութային հաստատություն։ 2008 թվականից սկսած ստացավ ԼՂՀ իշխանությունների հովանավորությունը և պետականացվեց։

Բաժիններ խմբագրել

Տողի արվեստի դպրոցում գործում են երաժշտական, ժողովրդական երգեցողության, գեղարվեստական, պարի, թատերական և կիրառական արվեստի բաժինները։

Երաժշտական բաժին խմբագրել

Առաջինը բացվեցին հետևյալ դասարանները՝

Ժողովրդական երգեցողություն խմբագրել

Հետագայում այդ բաժնում բացվեցին նաև ժողովրդական երգեցողության հետևյալ դասարանները՝

Գեղարվեստական բաժին խմբագրել

Հաջորդ տարիների ընթացքում բացվեց նաև գեղարվեստական բաժինը, որտեղ առայսօր դասավանդում են հետևյալ առարկաները՝

Դպրոցի գործունեության մասին խմբագրել

Այսօր դպրոցում սովորում են ենթաշրջանի Տող, Մեծ Թաղեր, Մոխրենես, Ազոխ, Դրախտիկ, Մարիամաձոր, Ծակուռի, Թղուտ, Հակակու, մյուս ենթաշրջանի Քյուրաթաղ, Ուխտաձոր գյուղերից 200-ից ավելի երեխաներ։ Դասավանդում է 25 դասատու։ Վարչական կազմում ընդգրկված է 5 տեղացի բժիշկ[2]։

2016 թվականին Տողի արվեստի դպրոցը նշեց իր 10-ամյակը։ Հունիսին տոնական համերգ է կազմակերպվել Տողում, այնուհետև Ստեփանակերտում[3]։ Այնուհետև արվեստի դպրոցի սաները համերգային ծրագրով ժամանել են Շուշի։ Կերպարվեստի պետական թանգարանում կազմակերպված միջոցառմանը ներկայացվեցին ժողովրդական երգեր, ռազամական ու ազգային պարեր։ Միջոցառմանը ներկա էր մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։ Իր ելույթում՝ Ն. Աղաբալյանը շնորհավորելով Տողի արվեստի դպրոցի 10-ամյակը ասաց.

  Գիտեմ՝ մշակույթի այս օջախը ստեղծվել ու պահպանվել է անկախ քաղաքական, տնտեսական զարգացումների, այսինքն՝ դա հետևողական աշխատաքների արդյունք է, ինչը մեր ժամանակներում հազվագյուտ երևույթ է։ Տողի արվեստի դպրոցն այն բացառիկ երևույթներից է, որ կյանքի է կոչվել անկախ բոլոր հանգամանքներից։ Պետք է ամեն ինչ անել դպրոցին աջակցելու համար։ Մենք պետք է ճանապարհ տանք այդ նախաձեռնությանը, ապահովենք դրա ընդլայնումն ու զարգացումը, որպեսզի դա օրինակելի դառնա և տարածվի հարևան գյուղերում[4]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դաշնամուր երկնքից. ԼՂՀ գյուղում ուրախ են արվեստի դպրոց ունենալու համար». https://www.armenianow.com/hy. 18.07.08. {{cite web}}: External link in |website= (օգնություն)(չաշխատող հղում)
  2. «Տողի արվեստի դպրոցի մասին». http://www.artsakhtert.com/arm/index.php. 2015 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «ՏՈՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ». http://www.artsakhtert.com/arm/index.php. 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «Տողի արվեստի դպրոցի սաները համերգային ծրագրով ժամանել են Շուշի». http://www.artsakhyouth.am/wp/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?lang=hy. 2016 թ․ օգոստոսի 22. {{cite web}}: External link in |website= (օգնություն)(չաշխատող հղում)