Ազոխ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազոխ (այլ կիրառումներ)
Ազոխ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1930.9 հա տարածք, որից 1494.52 հա գյուղատնտեսական նշանակություն, 306.61 հա անտառային հողեր։ Ազոխ համայնքի սահմանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը:
Գյուղ | ||
---|---|---|
Ազոխ | ||
![]() Գյուղի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
Այլ անվանումներ | Ազիխ | |
ԲԾՄ | 686±1 մետր | |
Բնակչություն | 795 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ազոխցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ԱնվանումԽմբագրել
Համաձայն Շահեն Մկրտչյանի՝ գյուղի անվանումն առաջացել է հայկական բառից՝ «ազոխ», որը նշանակում է խակ խաղող։
ԲնակչությունԽմբագրել
Ազոխ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 741 մարդ, կա 214 տնտեսություն։ 1968 թ.-ին ուներ 583 հայ բնակիչ։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Խորհրդային տարիներին միավորված է եղել Մեծ Թաղլարի անասնապահական տնտեսության հետ։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (17 դար), գերեզմանոց (10-19 դարեր), քարանձավ (հին քարե դար)։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈՒ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 122)։ |