Նարինե Աղաբալյան
Նարինե Էդուարդի Աղաբալյան (դեկտեմբերի 27, 1967, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական գործիչ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (2009-2017)[1][2]։
Լեռնիկ Հակոբյան | ||
| ||
---|---|---|
հունիսի 15, 2009 - 2017 | ||
Նախորդող | Լեռնիկ Հակոբյան | |
Մասնագիտություն՝ | լրագրող | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1967 (55 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում[1]։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1986-1990 թվականներին սովորել և ավարտել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը[1]։
Լրագրողական գործունեություն խմբագրել
1988 թվականին հրավիրվել է աշխատելու Արցախի պետական հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, 1995 թվականից անցել է խմբագրական աշխատանքի[1]։ Արցախի հանրային հեռուստատեսությունում աշխատել է մինչև 2005 թվականը[1]։ 2004-2009 թվականներին եղել Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակիցը Արցախում[1]։ 2005 թվականին հիմնադրել և մինչև 2009 թվականի հունիսի 15-ը տնօրինել է «Ծիր Կաթին» մասնավոր ստուդիան[1]։ 2007-2008 թվականներին հրատարակել է «Արցախինֆո» շաբաթաթերթը[1]։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
2009 թվականի հունիսի 15-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար[1][2]։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին Արցախի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում[1]։
2009 թվականից Արցախի նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի անդամ[1]։ 2013 թվականից ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամ[1]։
Պարգևներ խմբագրել
- 2001 թվականին Արցախի Ազգային ժողովի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն լրագրող»[1]։
- 2008 թվականին Արցախի նախագահի №72 հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով[3][1]։
Ընտանիք խմբագրել
Ունի մեկ երեխա[1]։ Ամուսինը՝ Էդմոն Բարսեղյանը, զոհվել է Արցախյան ազատամարտում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Նարինե Էդուարդի Աղաբալյան»։ www.gov.nkr.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-27-ին։ Վերցված է 2023-11-04
- ↑ 2,0 2,1 «Լեռնային Ղարաբաղում նոր նախարար է նշանակվել»։ news.am։ Վերցված է 2023-11-04
- ↑ ԼՂՀ նախագահի 2008 թ. թիվ 72 հրամանագիր
Արտաքին հղումներ խմբագրել
- Նարինե Աղաբալյանի մասին ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքում Archived 2007-06-30 at the Wayback Machine.
Նախորդող Լեռնիկ Հակոբյան |
Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյան 2009-2017 |
Հաջորդող - |