Վինթոն Գրեյ Սերֆ (անգլ.՝ Vinton Gray “Vint” Cerf, հունիսի 23, 1943(1943-06-23)[1][2], Նյու Հեյվեն), համակարգչային համակարգերի տեսության բնագավառի ամերիկացի գիտնական, TCP/IP հաղորդակարգերի հավաքածուի ծրագրավորողներից մեկը, ում հաճախ անվանում են «համացանցի հայր» (անգլ.՝ the Father of the Internet)[31] (այդ տիտղոսը կիսում է Ռոբերտ Քան հետ[32][33][34][35]

Վինթոն Գրեյ Սերֆ
Ծնվել էհունիսի 23, 1943(1943-06-23)[1][2] (80 տարեկան)
Նյու Հեյվեն
Բնակության վայր(եր)Կոնեկտիկուտ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, համալսարանի դասախոս և technology evangelist
Հաստատություն(ներ)Գուգլ, IBM, Սթենֆորդի համալսարան և DARPA?
Գործունեության ոլորտինֆորմատիկա և computer networking?
ԱնդամակցությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4], Լոնդոնի թագավորական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան (1965), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1972), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1970) և Վան Նույսի ավագ դպրոց[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Գիտական ղեկավարLeonard Kleinrock? և Gerald Estrin?
Եղել է գիտական ղեկավարRaphael Finkel? և Hanan Samet?[8]
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա «Կիրիլ և Մեֆոդի» շքանշան[24][25]

Թյուրինգի մրցանակ

[9][10]

OII Lifetime Achievement Award?

Հարոլդ Պենդերի մրցանակ

Էլիզաբեթ թագուհու մրցանակ ճարտարագիտության ոլորտում

Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Ճապոնիայի մրցանակ

ACM-ի անդամ

[11]

Ալեքսանդր Բելլի անվան ոսկե մեդալ

[12]

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[13][14]
Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[15]

Մարկոնիի մրցանակ

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[16]

IEEE անդամ

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

[17][18]

Համակարգչային տեխնիկայի պիոներ

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[19][20]

ACM ծրագրավորման մրցանակ

[21]

Բալեարյան կղզիների համալսարանի պատվավոր դոկտոր

[22]

honorary doctor of the Rovira i Virgili University?

[23]

IEEE Koji Kobayashi Computers and Communications Award?

[26]

honorary doctor of Luleå University of Technology?

[27]

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[5][28]

IEEE պատվո մեդալ

[29]
և

Համացանցի փառքի սրահ

[30]
Կայքresearch.google.com/pubs/author32412.html(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Vinton Cerf Վիքիպահեստում
Վինթոն Սերֆը Համակարգչային պատմության թանգարանում Spacewar! է խաղում, 2007 թվական
Սերֆը և Ռոբերտ Քանը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ Նախագահի Ազատության մեդալի շնորհման արարողության ժամանակ, 2005 թվական
Սերֆը ICANN կոնֆերանսում, 2007 թվական

ԱՄՆ ճարտարագիտական ​​ազգային ակադեմիայի(1995)[36], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2020[37]), Ամերիկյան փիլիսոփայական միության (2008) անդամ է, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (2016)[38]։ Արժանացել է Թյուրինգի մրցանակի (2004)[39], ԱՄՆ Նախագահական Ազատության մեդալի [40] և այլ հեղինակավոր պարգևների։

Կենսագրություն Խմբագրել

Վինթոն Սերֆը ծնվել է 1943 թվականի հունիսի 23-ին Նյու Հեյվենում, Մյուրիել և Վինթոն Թերստոն Սերֆերի ընտանիքում[41][42]։ Դպրոցն ավարտել է Լոս Անջելեսում, ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան [43]։ Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել IBM ընկերությունում, որտեղ իր ներդրումն է ունեցել QUIKTRAN ծրագրավորման լեզվի զարգացման գործում։ Սակայն երկու տարի անց հեռացել է ընկերությունից, վերադարձել և ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, որտեղ էլ ստացել է մագիստրոսի, իսկ 1972 թվականին՝ համակարգչային գիտության դոկտորի աստիճան[44][45]։ Ուսումնառության ընթացքում աշխատել է պրոֆեսոր Լեոնարդ Քլեյնռոքի ղեկավարությամբ, որը հայտնի էր նրանով, որ համալսարանը միացրել էր ARPANET ցանցին[46]՝ Համացանցի նախատիպին։ Այնտեղ ծանոթացել է Ռոբերտ Քանի հետ։ Ուսումն ավարտելուց հետո որպես դոցենտ չորս տարի աշխատել է Սթենֆորդի համալսարանում։

Վինթոն Սերֆը 1976 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է ԱՄՆ պաշտպանական գիտահետազոտական ​​հեռանկարային մշակումների գործակալությունում:(DARPA), որից հետո չորս տարի աշխատել է MCI Inc.-ում, ապա մինչև 1994 թվականի դեկտեմբերը՝ Ազգային հետազոտական ​​նախաձեռնությունների կորպորացիայում (CNRI):

1997 թվականին Սերֆը, որը տառապում էր լսողական ֆունկցիայի թուլացմամբ[47], դառնում է Գալլաուդեթի համալսարանի՝ խուլ և լսողության խնդիրներ ունեցող անձանց սովորելու համար նախատեսված համալսարանի ղեկավարներից մեկը։

1999 թվականից մինչև 2007 թվականը ղեկավարել է ICANN կազմակերպությունը[48]։

2005 թվականի սեպտեմբերին Վինթոն Սերֆը դարձել է Google ընկերության փոխնախագահ և «համացանցի գլխավոր քարոզիչը» («գերագույն առաքյալ») Google ընկերությունում[49]։

2008 թվականին դոկտոր Սերֆը ղեկավարել է միջազգայնացված դոմեյնային անունների մշակման և իրականացման IETF կոմիտեն[50]։

Սերֆը Էլ Գորի և Թիմոն Բերներսոն-Լիի հետ համատեղ եղել է Campus Party Silicon Valley՝ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական փառատոններից մեկի ամերիկյան հրատարակչության համանախագահը[51]։ 2009-2011 թվականներին Սերֆը ընտրվել է Smart Grid Interoperability Panel (SGIP)-ի կառավարման խորհրդի անդամ։ SGIP-ը պետական-մասնավոր կոնսորցիում է՝ հիմնադրված 2009 թվականին NIST-ի կողմից, որը ֆորում է զարգացող Smart Grid-ի համար չափանիշների մշակմանը և արագացմանը ձեռնարկությունների և շահագրգիռ այլ խմբերի մասնակցելու համար[52]։ 2012 թվականի հուլիսի 1-ից Սերֆը երկու տարի ժամկետով ընտրվել է որպես Հաշվողական տեխնիկայի միության (ACM) նախագահ[53]։

2013 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Դոկտոր Սերֆին Գիտությունների ազգային խորհրդի[54] կառավարման պատասխանատու պաշտոնում նշանակելու իր մտադրության մասին[55]։ Սերֆը նաև Հայդերաբադի Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ինստիտուտի կառավարման խորհրդի 15 անդամներից մեկն է[56]։

2020 թվականի մարտին Սերֆը հաստատել է, որ COVID-19-ի իր թեստը դրական արդյունք է ունեցել[57], իսկ նույն թվականի ապրիլի 3-ին հայտարարել է, որ ինքն ու իր կինը բուժվել են[58]։

Մրցանակներ և պարգևներ Խմբագրել

  • 2018 – Կատալոնիայի միջազգային մրցանակ[69]

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Vint Cerf — 2002.
  4. Notable Names Database — 2002.
  5. 5,0 5,1 Fellows Directory (բրիտ․ անգլ.)
  6. Cerf V. I REMEMBER IANAIETF, 1998. — 4 p. — doi:10.17487/RFC2468
  7. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. https://amturing.acm.org/award_winners/cerf_1083211.cfm
  10. https://awards.acm.org/award_winners/cerf_1083211#140
  11. https://awards.acm.org/award_winners/cerf_1083211#158
  12. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/bell-rl.pdf
  13. Catalunya Ràdio (կատ.) — 1983.
  14. https://web.gencat.cat/ca/actualitat/detall/Vinton-Cerf-rep-el-XXX-Premi-Internacional-Catalunya
  15. https://www.nationalmedals.org/laureates
  16. https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2002-lawrence-roberts-robert-kahn-vinton-cerf-y-tim-berners-lee.html
  17. Testimony of Vint Cerf Before U.S. House Committee on Energy and Commerce, Subcommittee on Telecommunications and the InternetICANN.
  18. Honorary DoctorsETH Zurich.
  19. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  20. МГИМО посетил «отец интернета» Винт СерфMoscow State Institute of International Relations, 2010.
  21. https://awards.acm.org/award_winners/cerf_1083211#149
  22. La UIB reconece a Cerf (կատ.) // La VanguardiaBarcelona: La Vanguardia Ediciones, 1998. — ISSN 1133-4835
  23. Vinton G. CerfRovira i Virgili University.
  24. IT delegation in Sofia — 2006.
  25. Указ № 268 за награждаване на д-р Винтън Дж. Сърф - вицепрезидент на Google и председател на Управителния съвет на директорите на Интернет корпорацията за имена и адреси, с орден “Св. св. Кирил и Методий” огърлие — 2006.
  26. IEEE KOJI KOBAYASHI COMPUTERS AND COMMUNICATIONS AWARD RECIPIENTSIEEE.
  27. Förteckning över hedersdoktorer vid Luleå tekniska universitet sedan 1981
  28. https://royalsociety.org/news/2016/04/new-fellows-2016/
  29. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
  30. Official Biography: Vint CerfISOC.
  31. «"Отец Интернета" опубликовал программную статью»։ Lenta.ru։ 2008-08-18։ Վերցված է 2014-06-19 
  32. (see Interview with Vinton Cerf Archived June 9, 2007, at the Wayback Machine., from a January 2006 article in Government Computer News), Cerf is willing to call himself one of the internet fathers, citing Bob Kahn and Leonard Kleinrock in particular as being others with whom he should share that title.
  33. Cerf V. G. (2009)։ «The day the Internet age began»։ Nature 461 (7268): 1202–1203։ Bibcode:2009Natur.461.1202C։ PMID 19865146։ doi:10.1038/4611202a 
  34. «ACM Turing Award, list of recipients»։ Awards.acm.org։ Արխիվացված է օրիգինալից December 12, 2009-ին։ Վերցված է December 2, 2011 
  35. «IEEE Alexander Graham Bell Medal»։ Ieee.org։ July 7, 2009։ Վերցված է December 2, 2011 
  36. Dr. Vinton G. Cerf (անգլ.)
  37. http://www.nasonline.org/news-and-multimedia/news/2020-nas-election.html
  38. Vint Cerf(անգլ.)
  39. Cerf wins Turing Award February 16, 2005
  40. 2005 Presidential Medal of Freedom recipients from the White House website
  41. Jerome Richard (September 18, 2000)։ «Lending An Ear – Health, Real People Stories»։ People։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2013-ին։ Վերցված է December 2, 2011 
  42. «Vinton Gray Cerf Biography»։ BookRags.com։ Վերցված է December 2, 2011 
  43. Parker Clifton B. (2014-01-14)։ «Former Stanford professor and Internet inventor eyes safety in wired-up world»։ Stanford University (անգլերեն)։ Վերցված է 2020-04-27 
  44. Cerf Vinton (1972)։ Multiprocessors, Semaphores, and a Graph Model of Computation (PhD thesis)։ University of California, Los Angeles։ OCLC 4433713032 
  45. «UCLA School of Engineering Alumnus Chosen for Prestigious Turing Award»։ UCLA Henry Samueli School of Engineering and Applied Science։ Spring 2005։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2006-ին 
  46. «Internet predecessor turns 30»։ CNN։ September 2, 1999։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2008-ին 
  47. Jamie Berke (2010-08-28)։ «People - Vinton Cerf Hard of Hearing Father of Internet» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին։ Վերցված է 2014-06-19 
  48. «ICANN Board of Directors – Vinton G. Cerf»։ Icann.org։ February 14, 2011։ Արխիվացված է օրիգինալից June 30, 2007-ին։ Վերցված է December 2, 2011 
  49. Vinton G. Cerf – Google Research
  50. «IDNAbis WG»։ Tools.ietf.org։ Վերցված է December 2, 2011 
  51. Daniel Ben-Horin (November 21, 2011)։ «The Kids Are Alright: Campus Party, Silicon Valley Tech Festival Rocks NASA»։ Huffington Post։ Վերցված է March 6, 2013 
  52. «Smart Grid Interoperability Panel Launched; Governing Board Elected»։ Վերցված է November 19, 2009 
  53. «ACM Elects Vint Cerf as President»։ ACM։ Արխիվացված է օրիգինալից May 26, 2012-ին։ Վերցված է May 25, 2012 
  54. Members of National Science Board
  55. «President Obama Announces More Key Administration Posts»։ Վերցված է January 20, 2013 
  56. «Governing Council»։ International Institute of Information Technology, Hyderabad։ Վերցված է April 18, 2016 
  57. Charlie Wood։ «Vint Cerf, who helped create the internet, has the coronavirus»։ Business Insider։ Վերցված է March 31, 2020 
  58. Cerf Vint։ «Good news - VA Public Health has certified my wife and me as no longer contagious with COVID19»։ Twitter։ Վերցված է ապրիլի 4, 2020 
  59. «The National Medal of Technology and Innovation Recipients» (անգլերեն)։ 1997։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-11-ին։ Վերցված է 2014-06-19 
  60. «Office of Science and Technology Policy | The White House»։ Ostp.gov։ Վերցված է December 2, 2011 
  61. «National Medals of Science and Technology Foundation» 
  62. Awards and Honors — About the Library (Library of Congress)
  63. «Vinton Cerf - Award Winner» (անգլերեն)։ Վերցված է 2014-06-19 (չաշխատող հղում)
  64. «ACM: Fellows Award / Vinton G. Cerf»։ amturing.acm.org։ June 4, 2011։ Վերցված է December 2, 2011 
  65. «Указ № 268 за награждаване на д-р Винтън Дж. Сърф — вицепрезидент на Google и председател на Управителния съвет на директорите на Интернет корпорацията за имена и адреси, с орден «Св. св. Кирил и Методий» огърлие» (բուլղարերեն)։ 2006-06-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է 2014-06-19 
  66. 2012 Inductees Archived 2012-12-13 at the Wayback Machine., Internet Hall of Fame website. Last accessed April 24, 2012
  67. "2013 Winners Announced" Archived January 2, 2017, at the Wayback Machine. Queen Elizabeth Prize for Engineering
  68. «Vinton Gray Cerf»։ November 2, 2017 
  69. «Vinton Cerf, un dels pares d'internet, premi Internacional Catalunya 2018»։ 324։ January 9, 2019 

Արտաքին հղումներ Խմբագրել