Թյուրինգի մրցանակ
Թյուրինգի մրցանակ (անգլ.՝ Turing Award), ինֆորմատիկայի (կոմպյուտերային գիտության) ամենահեղինակավոր մրցանակն է և այդ ասպարեզում համարժեք է համարվում Նոբելյան մրցանակին[1][2][3][4] ։ Այն շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից՝ ինֆորմատիկայում նշանակալից ներդրաման համար։
Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից մրցանակը հաստատվել է հռչակավոր անգլիացի գիտնականի՝ Ալան Թյուրինգի պատվին, ով համարվում է համակարգչային տեսության և արհեստական ինտելեկտի գլխավոր հայտնագործողներից մեկը[5]։ Ամեն տարի մրցանակ է շնորհվում մեկ կամ մի քանի գիտնականների, ում աշխատանքը խորը ազդեցություն է թողել կոմպյուտերային գիտության զարգացման վրա։ Թյուրինգի մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1966 թվականին՝ Ալան Փերլիսին, կազմարկիչների (կոմպիլյատորների) կառուցման տեխնոլոգիայի զարգացման համար։ Առաջին կին մրցանակակիրն էլ Ֆրենսիս Ալենն է, ում այդ պարգևը շնորհվել է 2006 թվականին[6]։
2000-ական թվականներին մրցանակային հիմնադրամը հովանավորվում էր Ինտել և Գուգլ ընկերությունների կողմից, և ամենամյա մրցանակը կազմում էր 250 հազար ամերիկյան դոլար[7]։ 2014 թվականից Գուգլը դարձել է միակ հովանավորը և ամենամյա մրցանակի գումարի չափը հասցրել է մեկ միլիոն ամերիկյան դոլարի[8][9][10]։
Թյուրինգի մրցանակի դափնեկիրները (1966 - 1987) Խմբագրել
Տարի | Դափնեկիր | Մեկնաբանություն |
---|---|---|
1966 | Ալան Փերլիս | Ծրագրավորման տեխնիկայում և կազմարկիչների կառուցման մեջ նրա մեծ ներդրման համար[11]։ |
1967 | Մորիս Վինսենթ Ուիլքս | Պրոֆեսոր Ուիլքսն առավել հայտնի է որպես EDSAC մեքենայի նախագծող։ |
1968 | Ռիչարդ Հեմմինգ | Թվային մեթոդների, ավտոմատ կոդավորման, սխալների բացահայտման ու շտկման կոդերի ոլորտում կատարած աշխատանքների համար[12]։ |
1969 | Մարվին Մինսկի | Արհեստական բանականության ոլորտում կատարած առաջատար աշխատանքների համար[13]։ |
1970 | Ջեյմս Հարդի Ուիլքսոն | Հաշվողական մաթեմատիկայի (թվային վերլուծություն) ոլորտում կատարած հետազոտությունների համար։ |
1971 | Ջոն ՄակՔարթի | Արհեստական բանականության ոլորտում ունեցած հաջողությունների համար[14]։ |
1972 | Էդսգեր Դեյքստրա | 1950-ական թվականների Դեյքստրան նշանակալի ներդրում ունեցավ ALGOL ծրագրավորման լեզվի մշակման գործում։ |
1973 | Չարլզ Բախման | Տվյալների բազաների տեխնոլոգիայում նրա ունեցած մեծ ներդրման համար[15]։ |
1974 | Դոնալդ Կնուտ | Ալգորիթմների վերլուծության, ծրագրավորման լեզուների մշակման ոլորտում ունեցած ներդրման, ինչպես նաև «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գրքի համար։ |
1975 | Ալեն Նյուել և Հերբերտ Սայմոն | Արհեստական բանականության բնագավառում հիմնարար ուսումնասիրությունների համար[16]։ |
1976 | Մայքլ Ռոբին և Դանա Սքոթ | Նրանց համատեղ հեղինակած «Վերջավոր ավտոմատները և իրենց կողմնորոշման խնդիրը» (անգլերեն՝ Finite Automata and Their Decision Problem) հոդվածի համար, որում ներմուծված էր չդետերմինացված ավտոմատի գաղափարը[16]։ |
1977 | Ջոն Բեկուս | Բարձրորակ ծրագրային համակարգերի ստեղծման մեջ նրա ունեցած մեծ ու տևական ներդրման, ինչպես նաև FORTRAN ծրագրավորման լեզվի վրա կատարած նրա աշխատանքների համար[17]։ |
1978 | Ռոբերտ Ֆլոյդ | Արդյունավետ ու հուսալի ծրագրային ապահովման ստեղծման մեջ ունեցած նրա ներդրման համար[18]։ |
1979 | Քեննեթ Այվերսոն | Ծրագրավորման լեզուների մշակման բնագավառում ունեցած մեծ ներդրման համար։ |
1980 | Չարլզ Անտոնի Ռիչարդ Հոար | Ծրագրավորման լեզուների սահմանման ու մշակման մեջ ունեցած նրա հիմնարար ներդրման համար։ |
1981 | Էդգար Կոդդ | Տվյալների բազաների ղեկավարման համակարգերի տեսության բնագավառում նրա աշխատանքների համար[19]։ |
1982 | Սթիվեն Արթուր Կուկ | Բարդության տեսության բնագավառում ունեցած նշանակալից առաջընթացի համար[20]։ |
1983 | Քեն Թոմփսոն և Դենիս Ռիչի | Օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և հատկապես Յունիքս (UNIX) օպերացիոն համակարգի ստեղծման համար[21][22]։ |
1984 | Նիկլաուս Վիրտ | Մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։ |
1985 | Ռիչարդ Կարպ | Ալգորիթմների տեսության բնագավառում նրա տևական ներդրման համար։ |
1986 | Ջոն Հոպկրոֆտ և Ռոբերտ Տարյան | Ալգորիթմների և տվյալների կառուցվածքների վերլուծության բնագավառում հիմնարար նվաճումների համար։ |
1987 | Ջոն Կոկ | Կազմարկիչների տեսության, մեծ համակարգերի ճարտարապետության և RISC-համակարգիպների նախագծման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար։ |
Թյուրինգյան դասախոսություն Խմբագրել
Ավանդաբար Թյուրինգի մրցանակի դափնեկիրը մրցանակը ստանալիս ելույթ է ունենում զեկույցով, որը կոչվում է Թյուրինգյան դասախոսություն (լեկցիա)։ Այս ելույթում դափնեկիրն իր մտքերն է արտահայտում համակարգչային գիտության (հաշվողական տեխնիկայի) տեսական ու գործնական կողմերի վերաբերյալ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Dasgupta Sanjoy, Papadimitriou Christos, Vazirani Umesh (2008)։ Algorithms։ McGraw-Hill։ ISBN 978-0-07-352340-8, p. 317.
- ↑ Bibliography of Turing Award lectures, DBLP
- ↑ Steven Geringer (հուլիսի 27, 2007)։ «ACM'S Turing Award Prize Raised To $250,000»։ ACM press release։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16
- ↑ See also: Brown, Bob (հունիսի 6, 2011)։ «Why there's no Nobel Prize in Computing»։ Network World։ Վերցված է հունիսի 3, 2015
- ↑ Homer, Steven and Alan L. (2001)։ Computability and Complexity Theory։ էջ 35։ ISBN 978-0-387-95055-6։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5
- ↑ «First Woman to Receive ACM Turing Award» (Press release)։ The Association for Computing Machinery։ փետրվարի 21, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5
- ↑ «A. M. Turing Award»։ ACM։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5
- ↑ «Google to Provide All Funding for Most Prestigious Award in Computing» (անգլերեն)։ Ассоциация вычислительной техники։ 2014-11-13։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21։ «ACM (the Association for Computing Machinery) is today announcing that the funding level for the ACM A.M. Turing Award is now $1,000,000, to be provided by Google Inc»
- ↑ «Денёжная награда за премию Тьюринга почти сравнялась с Нобелевской» (ռուսերեն)։ OSZone։ 2014-11-21։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21
- ↑ «ACM's Turing Award Prize Raised to $1 Million»։ ACM։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13
- ↑ Perlis A. J. (1967)։ «The Synthesis of Algorithmic Systems»։ Journal of the ACM 14: 1–9։ doi:10.1145/321371.321372
- ↑ Hamming R. W. (1969)։ «One Man's View of Computer Science»։ Journal of the ACM 16: 3–12։ doi:10.1145/321495.321497
- ↑ Minsky M. (1970)։ «Form and Content in Computer Science (1970 ACM turing lecture)»։ Journal of the ACM 17 (2): 197–215։ doi:10.1145/321574.321575
- ↑ McCarthy J. (1987)։ «Generality in artificial intelligence»։ Communications of the ACM 30 (12): 1030–1035։ doi:10.1145/33447.33448
- ↑ Bachman C. W. (1973)։ «The programmer as navigator»։ Communications of the ACM 16 (11): 653–658։ doi:10.1145/355611.362534
- ↑ 16,0 16,1 Newell A., Simon H. A. (1976)։ «Computer science as empirical inquiry: Symbols and search»։ Communications of the ACM 19 (3): 113։ doi:10.1145/360018.360022
- ↑ Backus J. (1978)։ «Can programming be liberated from the von Neumann style?: A functional style and its algebra of programs»։ Communications of the ACM 21 (8): 613–641։ doi:10.1145/359576.359579
- ↑ Floyd R. W. (1979)։ «The paradigms of programming»։ Communications of the ACM 22 (8): 455–460։ doi:10.1145/359138.359140
- ↑ Codd E. F. (1982)։ «Relational database: A practical foundation for productivity»։ Communications of the ACM 25 (2): 109–117։ doi:10.1145/358396.358400
- ↑ Cook S. A. (1983)։ «An overview of computational complexity»։ Communications of the ACM 26 (6): 400–408։ doi:10.1145/358141.358144
- ↑ «A.M. Turing Award Laureate - Kenneth Lane Thompson»։ amturing.acm.org։ Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4
- ↑ «A.M. Turing Award Laureate - Dennis M. Ritchie»։ amturing.acm.org։ Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4
Արտաքին հղումներ Խմբագրել
- A.M. Թյուրինգի մրցանակի դափնեկիրներ ըստ տարիների(անգլ.)
- Полунов Ю. Л. Թյուրինգի մրցանակի 1966-ից 2004 թթ. դափնեկիրներ // История вычислительной техники за рубежом. 14.11.2005
- Թյուրինգի մրցանակի դափնեկիրներ (презентации) // ПетрГУ. 2012—2013
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թյուրինգի մրցանակ կատեգորիայում։ |